Առողջապահություն 3.2010
Ոսկրածուծ
Մեր նախորդ համարների «Ճանաչիր քո օրգանիզմը» խորագրի տակ հրատարակված երկու հոդվածներում խոսվել է ոսկրածուծի մասին, որպես իմունային համակարգի բաղադրիչ, բայց չպետք է մոռանալ, որ այն նախ և առաջ կարևոր արյունաստեղծ օրգան է, որն իրականացնում է օրգանիզմի կենսաբանական պաշտպանողական ֆունկցիան, ուստի և մտնում է իմունային համակարգի կազմության մեջ:
Ոսկրածուծով լցված են գանգի ոսկրերը, կրծոսկրը, թիակոսկրը, ողնաշարը, կողոսկրերը, կոնքոսկրի և անրակի խողովակավոր ոսկրերի ծայրային հատվածների սպունգանման նյութի խորշիկները: Նրա ընդհանուր զանգվածը մոտավորապես 2,5-3 կգ է, կազմում է մարմնի քաշի 4,5-4,7 տոկոսը:
Ոսկրածուծը լինում է կարմիր և դեղին: Արյունաստեղծ օրգանը կարմիր ոսկրածուծն է, իսկ դեղինը հիմնականում ճարպային հյուսվածք է: Նորածնային և վաղ մանկական հասակում գերակշռում է կարմիր ոսկրածուծը, ծեր տարիքում դեղինը, իսկ չափահասների ոսկրերում հավասարապես կան թե´ մեկը, թե´ մյուսը: Ոսկրածուծը սկսում է ձևավորվել վաղ սաղմնային շրջանում, ոսկրերի զարգացմանը զուգընթաց, իսկ ներարգանդային կյանքի 3-րդ ամսից արագ թափով աճում են արյունաստեղծ տարրերը: Կարմիր ոսկրածուծի բուռն աճը սկսվում է երեխայի ծնվելուց հետո` 6 ամսականից: Չորս-հինգ տարեկանից խողովակաձև ոսկրերի միջին հատվածում այն աստիճանաբար սկսում է փոխարինվել դեղինով:
Կարմիր Ոսկրածուծի կառուցվածքային հենքը ցանցանման հյուսվածքն է, որն իրենից ներկայացնում է ոսկրային բջիջների և նրանց ելունների ու թելերի խիտ ցանց: Սրա մեջ գտնվում են արյունաստեղծ նախնական բջջատարրեր, որոնցից առաջանում են արյան կարմիր գնդիկները` էրիթրոցիտները, սպիտակ գնդիկները` լեյկոցիտների տարատեսակները (գրանուլոցիտներ, մոնոցիտներ, լիմֆոցիտներ) և արյան թիթեղիկները, այսպես կոչված` թրոմբոցիտները, որոնք ապահովում են արյան մակարդելիությունը: Արյան կարմիր գնդիկները` էրիթրոցիտները կորիզազուրկ բջիջներ են: Սրանք, արյան փոքր` թոքային շրջանառության ընթացքում, արյունատար մազանոթների միջոցով բեռնվում են շնչած օդից անջատվող թթվածնով և անցնելով արյան մեծ շրջանառության հոսքի մեջ, ապահովում թթվածնի մատակարարումը ամբողջ մարմնի հյուսվածքների բջիջներին: Հյուսվածքներում թթվածնից բեռնաթափված կարմիր գնդիկները բեռնվում են թթվածնի այրման ընթացքում առաջացած ածխաթթու գազով և վերադառնալով թոքեր, ազատվում ածխաթթվից, փոխարենը նորից բեռնվելով թթվածնի մոլեկուլներով: Այսպիսով, ոսկրածուծի նախնական բջիջներից առաջացող կարմիր գնդիկներն իրականացնում են օրգանիզմում այրման գործընթացի համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը և այրումից առաջացող ածխաթթվի հեռացումն արտաշնչման ժամանակ: Կարմիր գնդիկների այս անընդհատ գործունեության և հյուսվածքներում կատարվող թթվածնի այրման շնորհիվ օրգանիզմում մշտապես որոշակի ջերմություն է արտադրվում: Հիվանդության ժամանակ այդ ջերմությունն ավելանում է (մարմնի ջերմաստիճանը բարձրանում է), երբ հիվանդի օրգանիզմում խախտվում է բնականոն նյութափոխանակությունը և արագացած շնչառության ու սրտի արագ աշխատանքին համընթաց արագանում է նաև այրվող նյութերի քանակն օրգանիզմի հյուսվածքներում:
Ոսկրածուծում ծնված արյան սպիտակ գնդիկները` լեյկոցիտները իրենց տարատեսակներով սանիտարների դեր են կատարում, ոչնչացնելով արտաքին աշխարհից ներթափանցած օտար սպիտակուցներն ու միկրոօրգանիզմները: Այդ է պատճառը, որ թարախային բորբոքումների ժամանակ լեյկոցիտների քանակն ավելանում է, անցնելով 5-6 հազար կազմող նորմայի սահմանը: Դա կոչվում է լեյկոցիտոզ: Ոսկրածուծի նախնական բջիջներից են սերվում նաև նախորդ հաղորդումներից մեզ արդեն հայտնի, այսպես կոչված` մակրոֆագերը, ֆագոցիտները (կլանող, խժռող բջիջներ), որոնք իրականացնում են օրգանիզմի նախնական իմունաբանական ֆունկցիան: Հայտնի է, որ ՁԻԱՀ-ի (հկԼԺ) ժամանակ դրա օտարածին վիրուսները խախտում են հենց այդ գործընթացը, և օրգանիզմում առաջանում է իմունային մարմինների դեֆիցիտ` այսինքն խաթարվում է ոսկրածուծում և արյունաստեղծ մյուս օրգաններում ձևավորվող իմունային ակտիվ բջիջների կողմից պաշտպանական սպիտակուցների արտադրությունը:
Դեղին Ոսկրածուծը, որը հիմնականում գտնվում է երկար խողովակավոր ոսկրերի միջին մասում, կազմված է ճարպային հյուսվածքից և դրա համար էլ դեղնավուն է: Տարիքի հետ կարմիր ոսկրածուծն աստիճանաբար փոխարինվում է ճարպային հյուսվածքով և կորցնում իր արյունաստեղծ օրգանի դերը:
Նկար Ա. Կարմիր ոսկրածուծում գոյացող բջջակազմը
Նկար Բ. Ոսկրածուծի ձևավոր տարրերի ֆունկցիաները
Քսան-քսանհինգ տարեկանում դեղին ոսկրածուծով լցվում են բոլոր խողովակավոր ոսկրերի խոռոչների միջին հատվածները: Տափակ ոսկրերի բարակ սպունգանման նյութում և խողովակավոր ոսկրերի ծայրամասերում մնում է կարմիր ոսկրածուծը, որի շնորհիվ շարունակվում է արյան բջջային կազմի թարմացման գործընթացը ամբողջ կյանքի ընթացքում:
Անհրաժեշտության դեպքում (օրինակ` ուժեղ արյունահոսություններից հետո) դեղին ոսկրածուծը կարող է նորից կարմրել, այսինքն` վերականգնել իր արյունաստեղծ ֆունկցիան: Չնայած ծերերի ոսկրերում դեղին ոսկրածուծը դառնում է դոնդողանման, այնուամենայնիվ, այն ինչ-որ չափով պահպանում է արյան սուր պահանջը բավարարելու իր հատկությունը:
10.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

