Առողջապահություն 3.2010
Հոգեկան առողջություն կամ երբ է անհրաժեշտ միջամտությունը
«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը ներկայացնում է հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ
Պարոն Գասպարյան, մեր օրերում հաճախ են խոսում հոգեկան առողջության մասին: Ո՞րն է Ձեր` որպես հոգեբանի, տեսակետը:
- Նախկինում մեծ մասամբ ուշադրություն էր դարձվում ոչ թե առողջությանը, այլ հիվանդությանը, այսինքն` բժշկագիտությունը հիմնականում ուղղված էր ախտանիշների վերացման ծրագրեր մշակելուն: Ժամանակակից առողջապահությունը կարևորում է առողջ ապրելակերպի դաստիարակումը, ներառյալ հոգեկան առողջությունը, նախազգուշական և կանխարգելիչ ռազմավարության միջոցների ձեռնարկումը: Այնպես որ, հոգեկան առողջությունը կարևորելով և համապատասխան միջոցների դիմելով, մենք կանխում ենք հոգեկան հիվանդությունների հետագա զարգացումը: Գիտագործնական հետազոտություններn ապացուցում են, որ ավելի վաղ միջամտությունը, ռիսկերի գնահատումն ու հաշվառումը կարող են կանխարգելիչ դեր խաղալ:
Ի՞նչ ենք հասկանում հոգեկան առողջություն ասելով:
- Այն, առաջին հերթին, ինքդ քեզ ընդունելու և սիրելու կարողությունն է: Հոգեպես առողջ մարդը չի վախենում առօրյա դժվարություններից, չի հուսահատվում, կարողանում է հասկանալ և արտահայտել սեփական հույզերը, ընդունում է քննադատությունը, հանգիստ և ինքնավստահ է զգում մարդկանց շրջապատում և համարում է իրեն հիմնականում երջանիկ մարդ:
Որքանո՞վ է այսօր արդիական «Առողջ մարմնում` առողջ հոգի» թևավոր խոսքը:
- Կյանքն ապացուցում է, որ առողջ մարմնում կարող է լինել հիվանդ հոգի, այնպես որ` առողջ մարմինն անհրաժեշտ է, բայց հոգեպես ոչ բավարար առողջ լինելու համար: Առողջ մարմինն առողջ հոգու գրավականն է, սակայն միևնույն մարմինը հաճախ կարող է դավաճանել:
Առողջությունը կարելի է համեմատել եռանկյունու հետ, որի մի կողմը ֆիզիկական առողջությունն է, մեկը` սոցիալականը, երրորդը` հոգեկանը: Վերջինս սեփական անձն ընդունելու կարողությունն է:
Որո՞նք են հոգեկան առողջության համար կարևոր հիմնական հուզական պահանջմունքները:
- Յուրաքանչյուր ոք ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքեր (օրինակ` սննդի, ջրի և քնի), բացի այդ` նաև հուզական, որոնք ազդում են զգացմունքների, հատկապես բարեկեցության զգացման վրա: Հուզական պահանջմունքները կարևոր դեր են խաղում հոգեկան առողջության հարցում:
Ցանկացած մարդ ունի երեք հիմնական հուզական պահանջմունք, մյուսները կարծես ածանցվում են այս երեքից:
-
Սիրելու և սիրվելու պահանջմունք. զգալ, որ ձեր մասին հոգում են և ինչ-որ մեկի համար դուք առանձնահատուկ անձ եք: Ձեզ նաև անհրաժեշտ է հոգալ այլ մարդկանց մասին: Ուրիշների հանդեպ սերը կօգնի, որ ավելի լավ զգաք ձեզ:
-
Պատկանելու պահանջմունք. անհրաժեշտ է իմանալ, որ մարդիկ սիրում և ընդունում են ձեզ` որպես իրենց խմբի մի մասնիկ: Շատերի համար սկզբնական խումբը, որտեղ բավարարվում է պատկանելու հիմնական պահանջը, ընտանիքն է: Կան պատկանելու այլ խմբեր, որոնցից են ընկերների շրջապատը, որոշ խմբակներ և հասարակական կամ մասնագիտական կազմակերպություններ:
-
Պետքական լինելու պահանջմունք. զգալ, որ ձեր գոյությամբ փոխում եք աշխարհը, որ դուք այս կյանքում ձեր ներդրումն ունեք: Երբ օգնում եք ուրիշին այս կամ այն գործունեության մեջ, կամ թեկուզ խելացի խորհուրդ եք տալիս, դա նույնպես կարելի է ներդրում համարել: Ներդրման այլ ճանապարհներ ևս կան, բայց դրանք բոլորն ունեն մեկ ընդհանրություն` ավելացնում են պետքական լինելու ձեր զգացումը:
Հուզական պահանջմունքները բավարարելու դրական և բացասական ուղիները
Հոգեբանության մեջ հայտնի են պահանջմունքերի տարբեր դասակարգումներ: Առանձնացնում են գիտակցված և չգիտակցված, ֆիզիոլոգիական, նյութական և հոգևոր, ինչպես նաև հուզական պահանջմունքներ:
Մարդն անվերջ ձգտում է բավարարել իր պահանջմունքերը, բայց միշտ չէ, որ գիտակցում է և գնահատում դրանց բավարարության պահը: Նրան, ում չի հաջողվում դա անել, սկսում է բավարարման այլ ուղիներ փնտրել, որոնք հաճախ անընդունելի են կամ նույնիսկ կործանարար:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են մարդուն ծաղրում կամ ծիծաղի առարկա դարձնում ուրիշների առջև, կամ ինչո՞ւ են ոմանք կոնֆլիկտային և կարծես անընդհատ վիճելու առիթ են փնտրում, անվերջ քննադատում ուրիշներին: Միգուցե նրանք փորձում են այս ձևով բավարարել իրենց հուզական պահանջմունքերը: Հավանաբար, ծաղրը կամ գշտությունները նրանց համար «ճանաչում» ձեռք բերելու միակ ճանապարհներն են, կամ կարծում են, թե միայն նման վարքով է հնարավոր գրավել ուրիշների ուշադրությունը:
Հոգեպես առողջ մարդը փնտրում է հուզական պահանջմունքները բավարարելու դրական, առողջ ուղիներ: Օրինակ, պետքական լինելու պահանջմունքը կարելի է բավարարել մեկ ուրիշին օգնության ձեռք մեկնելով, սիրելունը կամ սիրված լինելունը` հարազատների և ընկերների նկատմամբ առավել ուշադիր գտնվելով:
Ահա հնարավոր դրական ճանապարհները:
Պահանջմունքները բավարարելու առողջ ուղիներ
-
Առաջարկիր օգնությունդ, օգնիր ընտանիքիդ անդամներին, հատկապես ծնողներիդ:
-
Կազմակերպիր հանդիպումներ հասակակիցներիդ կամ նույն հետաքրքրություններն ունեցող մարկանց հետ:
Առաջարկում ենք հետևյալ թեստը:
Դու ունե՞ս այն բոլոր որակները, որոնցով ուրիշները հմայում են քեզ: Պարզելու համար պատասխանիր «այո», «ոչ» կամ «երբեմն» ստորև զետեղված յուրաքանչյուր հարցին:
-
Ինձ իսկապես հետաքրքրում է, թե ինչ են անում կամ ասում այլ մարդիկ:
-
Ինձ հաճելի է լինել մարդկանց խմբի մի մասնիկը:
-
Գրեթե բոլորի հետ ես լավ հարաբերությունների մեջ եմ:
-
Մարդիկ կարող են հույս դնել ինձ վրա:
-
Ես անտարբեր չեմ այլ մարդկանց զգացմունքների նկատմամբ:
-
Ես լավ ունկնդիր եմ:
-
Ինձ դուր է գալիս համագործակցել մարդկանց հետ:
-
Ես փորձում եմ երբեք չուշանալ:
-
Ես լավ սովորություններ ունեմ:
-
Ես ինքս իմ առջև իրական նպատակներ եմ դնում:
-
Ես սովորաբար անհաջողությունից հետո արագ ուշքի եմ գալիս:
Թեստի պատասխանները` եթե պատասխանել ես «ոչ», անհրաժեշտ է մտածել, թե ինչ անես, որ «ոչը» դարձնես «այո» կամ «երբեմն»:
Մանկական հոգեբույժների և հոգեբանների ընկերությունը (ACPP, http://acpp.armdex.com) և Սեդա Ղազարյանի Հիշատակի Հիմնադրամը (SGMF, http://www.sgmf.am) իրագործում են անհատական, ընտանեկան և խմբային հոգեբանական խորհրդատվություններ:
Կենտրոնի հասցեն է` Սևքարեցի Սաքոյի 25ա (Դավիթաշենի կամրջի հարևանությամբ):
15.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ