Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Դաշտանադադարը հիվանդություն չէ, ո՛չ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան

Դաշտանադադարը հիվանդություն չէ, ո՛չ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային, հոգեհուզական, ոսկրամկանային, նյարդաներզատական, հորմոնային) տեղի են ունենում մի շարք փոփոխություններ:

 

Այդ շրջանին բնորոշ են տրամադրության տատանումները, անհանգիստ վիճակը, քրոնիկական հոգնածությունը, քնկոտությունը: Եվ այս ամենը թվացյալ առողջ վիճակի պայմաններում: Նման փոփոխությունների պատճառը 40 տարեկանից հետո իգական սեռական հորմոնի` էստրոգենի մակարդակի իջնելն է: Դա բնական երևույթ է: Օրգանիզմը, որը հարմարվել է այդ հորմոնի որոշակի մակարդակին, համարժեք չի պատասխանում նշված փոփոխություններին: Տուժում է նյարդային համակարգը, կինը դառնում է անաշխատունակ, խնդիրներ են առաջանում ընտանեկան կյանքում, բացի այդ, փոխվում է մաշկի բջիջների կառուցվածքը: Եվ ահա` առաջին կնճիռները: Ոսկրերից կալցիումը հեռանում է, որը դառնում է օստեոպորոզի` ոսկրերի կառուցվածքի փոփոխության պատճառ:

 

Տարբեր կանանց մոտ դաշտանադադարը տարբեր ձևով է ընթանում: Նրանց մի մասը բողոքում է ինքնազգացողության վատացումից, գլխացավերից, գլխապտույտներից, ճնշման տատանումներից, ջերմահորդանքներից, սրտի աշխատանքի հաճախացումից, մյուս մասը` քրտնարտադրությունից, քնի խանգարումներից, տրամադրության հաճախակի փոփոխությունից: Այս երևույթներն առաջանում են դաշտանադադարի պարբերաշրջանի տարբեր փուլերում, տևում են մոտավորապես երկու տարի և վերանում դրա ավարտից հետո: 

 

Դաշտանադադարը, որը համընկնում է կնոջ սոցիալական և մասնագիտական ամենաբարձր ակտիվության հետ, կարող է փոխել նրա կյանքի որակը, այնինչ, հենց այդ շրջանն է լիարժեք կյանքով ապրելու ժամանակը: Ի՞նչ անել, հանդուրժել և համբերատար սպասել ծերությա՞նը: Հնարավո±ր է արդյոք առանց սթրեսների ու հույզերի հաղթահարել դաշտանադադարի շրջանը և դիմակայել առաջացող փոփոխություններին: Երկար տարիներ այդ երևույթների նվազեցման նպատակով նշանակվել է հորմոնային բուժում, սակայն պարզվեց, որ այն վտանգավոր է, և օգնության եկան այլ մեթոդներ:

 

Նախ պետք է հոգեբանորեն տրամադրվել և հասկանալ, որ դաշտանադադարը հիվանդություն չէ և ոչ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան: Կնոջ կյանքի մեկ երրորդն անցնում է հետդաշտանադադարի շրջանում և ինչպես պլանավորի այն, այնպես էլ կանցկացնի: Կարևոր է, թե ինչ ուշադրություն է հատկացնում իր օրգանիզմին: Կյանքի այս դժվարին փուլում կանանց կօգնի Անգլիայում մշակված և արտադրվող մենոփեյս պատրաստուկը: Այն դաշտանադադարի շրջանում օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի արդյունավետ համադրություն է: Դրանում պարունակվում են այնպիսի տարրեր, որոնք նպաստում են ֆերմենտային և հորմոնային հավասարակշռության փոփոխությունների կարգավորմանը: 

 

Մենոփեյսը հորմոններ չի պարունակում: Այն շատ հարմար է օգտագործման համար, քանի որ խմում են օրական մեկ անգամ, ճաշից հետո, սառը ըմպելիքով, 30 օր:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. prosto-mariya.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ