Առողջապահություն 3.2010
Քրոնիկական փորկապությունների զարգացման ժամանակակից պաթոգենետիկ մեխանիզմները
Բանալի բառեր. խրոնիկական փորկապություն, դոլիխոսիգմա
Փորկապություններն ամբողջ աշխարհում լայն տարածվածություն ունեցող, կյանքի որակի վրա բացասաբար ազդող բժշկասոցիալական խնդիրներ են:
Դրանք աղիքների մոտոր-էվակուատոր ֆունկցիայի խանգարման բարդ մեխանիզմներով պայմանավորված բազմապատճառային հիվանդություններ են, որոնք տարիքի հետ կապված արտահայտվում են ավելի հաճախացող փորկապության ախտանիշով [25, 26]: Գրականության տվյալների համաձայն, ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի 2,5 մլն մարդ բժշկի է դիմում խրոնիկական փորկապությունների պատճառով, մեծ գումարներ են ծախսվում բժշկական միջամտությունների կատարման ու դեղամիջոցների գնման համար [21, 23, 27]: ՌԴ-ում ևս այս խնդիրը արդիական է, որտեղ հիվանդացությունը հասնում է 16-34,3%-ի և նկատվում է դրա հաճախացման միտում [16]: Մանկական գաստրոէնտերոլոգիայում ևս խրոնիկական փորկապությունների խնդիրը հրատապ է: Նման բաժանմունքներում բուժվող երեխաների 10-25%-ը տառապում է այդ ախտով [7]:
Ուսումնասիրությունների համաձայն, մինչև 20 տարեկան անձանց խրոնիկական փորկապության պատճառը հաստ աղիքի անատոմիական առանձնահատկություններն են, 20-40 տարիքային խմբի մոտ` անոռեկտալ պաթոլոգիան, 40-նն անց տարիքային խմբի մոտ` անոռեկտալ, հոգեծին, նյարդածին, էնդոկրին, գաստրոէնտերոլոգիական հիվանդությունները [14]:
Խրոնիկական փորկապությունները դասակարգվում են բնածին և ձեռքբերովի, օրգանական և ֆունկցիոնալ տիպերի: Բնածին օրգանական փորկապությունների շարքին դասվում են ագանգլիոզը, նեյրոնալ ինտեստինալ դիսպլազիան և հաստ աղիքի ստենոզը [18]: Ձեռքբերովի օրգանական փորկապությունները հիմնականում սոմատիկ հիվանդությունների և տարած վիրահատության հետևանք են: Իդիոպաթիկ մեգակոլոնը տարանջատում են մեգառեկտում, մեգադոլիխոսիգմա, դոլիխոսիգմա ձևերի: Ֆունկցիոնալ փորկապությունները սպազմի, հաստ աղիքի ատոնիայի և փակողական ապարատի ֆունկցիայի խանգարման դրսևորումներ են:
Կոլոստազի երևույթներն արտահայտվում են պատանիների, հատկապես իգական սեռի մոտ: Երեխաների շրջանում կոլոստազի հիմքում ընկած է հաստ աղիքի նյարդային հանգույցների առաջնային ախտահարումը (հիպոգանգլիոզ, հիպերգանգլիոզ, դիսգանգլիոզ), չնայած մանրակրկիտ ձևաբանական հետազոտությամբ 30% դեպքերում նյարդային հանգույցների փոփոխություններ չեն հայտնաբերվել [7]: Նրանց հաստ աղիքի բնածին և ձեռքբերովի օրգանական ախտահարումները, որոնք բերում են դիսկինետիկ խանգարումների, հետևյալներն են. դոլիխոսիգմա և մեգասիգմա, դոլիխոկոլոն և մեգակոլոն (նկ. 1, 2), Գլենարի (սպլանխնոպտոզ), Հիրշպրունգի (բնածին ագանգլիոզ), Պայրի հիվանդությունները, հաստ աղիքի աջ կեսի հիպերակտիվությունը և նեյրոդիսպլազիան, աղիքային դանդաղած տեղաշարժը, անապլաստիկ և հիպոպլաստիկ ֆիբրոզը, մեգառեկտումը [13,19]:
![]() |
![]() |
|
Նկ.1 Դոլիխոսիգմա, ռենտգենյան նկար |
Նկ.2 Հիրշպրունգի հիվանդություն, ռենտգենյան նկար |
Խրոնիկական կոլոգեն փորկապությունների ամենահաճախակի և հավաստի պատճառներից մեկը շատ հեղինակներ համարում են հաստ աղիքի երկարումը, որը հայտնաբերվում է հիվանդների 40%-ի մոտ [5, 15]: Դոլիխոկոլոնը բնածին երկար հաստ աղիքն է, որի պատճառը նյարդային թերզարգացած հանգույցներն են, որոնք հետագայում զուգակցվում են որովայնամզի օրգանական փոփոխություններով (ինտրամուրալ նյարդային հանգույցների ախտահարման հետևանքով), ֆունկցիոնալ խանգարմամբ, բորբոքային պրոցեսների զարգացմամբ: Այդպես են անվանում այն դեպքում, երբ աղիքը, երկար լինելուց բացի, ունի նորմալ լայնություն [4, 5] (նկ. 3): Նկարագրված են դեպքեր, երբ հոգնաների և լուծողականների չարաշահման պատճառով հաստ աղիքը երկարում է, որը ծերունական տարիքում աղիքի պատի նյութափոխանակության խանգարման հետևանք է [11]: Աղիքի շարժունակության խանգարումները բերում են մեթեորիզմի, որովայնի ցավերի և փորկապության [4], սակայն աղիքի լուսանցքի նորմալ տրամագծի, մկանային շերտի և նրա միջընդերքի պահպանման դեպքում ֆունկցիոնալ խանգարումներ և կլինիկական նշաններ չեն նկատվում: Աղիքների նյարդավորման խանգարումները խրոնիկական փորկապության հիմնական պատճառներն են:
![]() |
![]() |
|
Նկ.3 Մեգակոլոն լուսանցքում` կղանքային զանգվածով |
Նկ.4 Մեգակոլոն` վիրահատության ժամամակ |
Երբեմն ինտրամուրալ նյարդային հյուսակի դիստրոֆիկ փոփոխությունների ժամանակ հաստ աղիքի վերջնական հատվածներում շարժողական ակտիվությունն ընկճվում է, առաջանում է կղանքի ստազ և երկարում պարունակության կոնտակտի ժամանակը աղիքի լորձաթաղանթի էպիթելի հետ, որով հեղուկի հետներծծման համար պայմաններ են ստեղծվում [2]: Աղիքների շարժունակության նյարդային «ղեկավարը» միջմկանային հյուսակն է, որը տեղակայված է շրջանաձև և երկայանակի մկանային շերտերի միջև ու կարգավորում է նրանց աշխատանքը [24]: Այդ համակարգի վնասվելու և արատների դեպքում առաջանում են կոնսերվատիվ բուժման նկատմամբ աղիքային կայուն փորկապություններ, որոնք ընթանում են աղիքների պարունակության դանդաղ տեղաշարժով:
Ի հակադրություն ագանգլիոզի վաղ հայտնաբերման, ոչ ագանգլիոնիկ կամ ձեռքբերովի վնասվածքները կարող են չհայտնաբերվել մինչև մարդու չափահաս տարիքը [28]: Ագանգլիոնար գոտին հիմնականում տեղակայվում է ուղիղ և սիգմայաձև աղիքում: Այն մշտապես գտնվում է կծկանքային վիճակում, որը բերում է սուպրաստենոտիկ պրոքսիմալ հատվածների լայնացման (նկ. 4): Ամենահայտնի և ուսումնասիրված հիվանդությունը, որի ժամանակ դիտվում է հաստ աղիքի բնածին ագանգլիոզ, Հիրշպրունգի հիվանդությունն է [4, 6], որի ախտորոշման տարբերակիչ նշանը միջմկանային և ենթալորձային հյուսակներում գանգլիոնների բացակայությունն է, որը հաստատվում է ասպիրացիոն ու նշանառու բիոպսիաների միջոցով: Ձևաբանական հետազոտությամբ, գանգլիոցիտները բացակայում են աղիքի նեղացած հատվածում և այդ սեգմենտից 1-5 սմ վեր: Նյարդաթելերը ենթարկված են հիպերտրոֆիայի, առաջացնում են հաստացած խրձեր [4]: Ի հակադրություն Հիրշպրունգի հիվանդության, դոլիխոսիգմայով հաստ աղիքի նյարդային համակարգի` հյուսակներում դիտվում են դեստրուկտիվ փոփոխություններ. առանձին նյարդաթելերի լիզիս, դիսպլազիա, դիսգանգլիոզ, ենթալորձային և մկանային շերտերի, անոթների պատերի ապաճման և սկլերոտիկ պրոցեսներ [3, 10, 22]: Շարունակվում են հաստ աղիքի բոլոր շերտերի համալիր հետազոտությունները:
Նշենք, որ մի խումբ հեղինակների կարծիքով [9, 20], խրոնիկական փորկապությունը պայմանավորված է կոնքի ստոծանու մկանային դիսֆունկցիայով (կոնքի հատակի դիսսիներգիա), որի հետազոտությունը կատարվում է առավել ինֆորմատիվ, քիչ ինվազիվ մեթոդով` կոլոնոպրոկտոդեֆեկոգրաֆիայով: Խրոնիկական փորկապությամբ տառապող երեխաների 70%-ի մոտ դեֆեկացիայի ժամանակ սիգմայաձև աղիքն իջնում է կոնքի խոռոչ:
Չնայած խրոնիկական փորկապությունները լուրջ վիրաբուժական հիվանդություններ չեն թվում, սակայն դրանք մեծ վնաս են հասցնում աճող օրգանիզմին (ֆիզիկական թերզարգացում, մշտական էնդոտոքսիկոզ` աղիքային պատնեշի բարձր թափանցելիություն) [8, 17]: Նման դեպքում առաջանում են ալերգիկ դրսևորումներ, անեմիա, լեյկոցիտար բանաձևի, արյան բիոքիմիական կազմի, իմունաբանական և մակարդման համակարգերի փոփոխություններ [8]: Ախտորոշման համար անհրաժեշտ են անամնեզի հավաքում, լաբորատոր, ուլտրաձայնային, անոռեկտալ մանոմետրիա, հաստ աղիքի մանոմետրիա, դեֆեկոգրաֆիա, իրիգոգրաֆիա, ռադիոնուկլեիդային և սցինտիգրաֆիկ հետազոտություններ [13]: Օբյեկտիվ մեթոդ է համարվում հաստ աղիքի մկանային շերտի սեգմենտային լապարոսկոպիկ բիոպսիան (Սվենսոնի բիոպսիա) [6]:
Բուժումն իրականացվում է երկու եղանակով` կոնսերվատիվ և վիրաբուժական: Կոնսերվատիվ բուժման նպատակով նշանակվում են սիֆոնային հոգնաներ, դիետա, բուժական ֆիզկուլտուրա, դեղորայք, ֆիզիոթերապիա, հիպերբարիկ օքսիգենացիա [17]:
Վիրահատական բուժումը ցուցված է այն դեպքում, երբ երկարատև կոնսերվատիվ բուժումը անարդյունավետ է լինում [17]: Խրոնիկական փորկապությունների դեպքում վիրահատական բուժում սկսել են կատարել 19-րդ դարում, երբ մեծանում էր որովայնի խոռոչում կատարվող վիրահատությունների շրջանակը և ստեղծվում էին նոր ուղղություններ: Վերջին 10 տարիներին հրատարակված գրականության մեջ բավական տեղեկություններ կան տարբեր պատճառագիտության խրոնիկական փորկապությունների վիրահատական բուժման մասին [12]: Լայնորեն կիրառվում են ագանգլիոնար հատվածի վիրահատական եղանակով լուծման Մարտին-Դուամելի կամ Բոլեյ-Սոավեի, Դուամելի մեթոդները [1, 8]: Ներկայումս դեռևս մշակված և հստակեցված չեն դոլիխոսիգմայի վիրահատական բուժման ծավալները, ուստի և ուսումնասիրությունները շարունակվում են [17]:
Գրականության ցանկ
- Абушкин И.А. Модификация операции при тотальном аганглиозе толстой кишки // Детская хирургиая. - 2005.- N5 - С.27-28.
- Ачкасов С.И., Саламов К.Н., Капуллер Л.Л., Зароднюк И.В. и др. Запоры при аномалиях развития и положения толстой кишки у взрослых, Москва.- РЖГГК. - 2000. - N2, С.58-62.
- Воробьев Г.И., Саламов К.Н., Минц Л.В. и др. // Вестн. хир.- 1991.- N4, С.22-25.
- Губергриц Н.Б., Наим Д., Голубченко О.К., Подоляка В.Л. Мега- и долихоколон // Медицинская газета //Здоровье Украины», 2006.- N21/1.- С.5-8.
- Джавадов Э.А. Диагностика хронического колостаза у больных с долихоколон // Анналы хирургии. -2009.- N3.- С.21-23.
- Капуллер Л.Л., А.П.Жученко, Ачкасов С.И., Бирюков О.М. Протяженность зоны физиологического гипоганглиоза у взрослых и ее значение в диагностике болезни Гиршпрунга.- Архив патологии, 2008.- N1.- С.46-49.
- Киргизов И.В., Ленюшкин А.И., Горбунов Н.С. Новое понимание проблемы хронического колостаза у детей // Детская хирургия, 2006.- N6.- С.17-22.
- Киргизов И.В., Ленюшкин А.И., Дударев В.А.//Детская хирургия. - 2005.- N5. - С.30-34.
- Лаптев Л.Д., Звездкина Е.А., Боровщкий В.А. К вопросу диагностики причин хронических запоров у детей // Детская хирургия, 2006.- N2.- С.23-26.
- Ленюшкин А.И., Баранов К.Н., Саруханян О.О. и др. // Детская хирургия. - 2002.- N2.- С.4-8.
- Осипенко М.Ф. Мега- и долохоколон: клинические проявления, факторы риска, патогенез, диагностика // Рос. журн. гастроэнтерол., гепатол., колопроктол. -2005. - N4.- С.74-81.
- Прудникова Т.А. Отдаленные резултаты консервативного лечения и оперативной коррекции нарушений моторной функции толстой кишки у детей: Автореф. дисс.канд. мед. наук.- М:, 2003.
- Смирнов А.Н., Дорофеева Е.И. Хирургическое лечение пациентов детского возраста с хроническим толстокишечным стазом (история вопроса и современные направления), М: Детская хирургия, 2006.- N5.- С.41-46.
- Хаммад Е.В., Григорьева Г.А. Анализ причин хронических запоров, результаты лечения, М: РЖГГК.- 2000.- N4.- С.84-87.
- Царев Н.И. Удлиненная толстая кишка как хроническое заболевание // Вестник хирургии, 1981.- N9.- С.58-63.
- Цветкова Л.Н. Профилактика и лечение запоров у детей // Вопросы совр.педиатр.-2004.- N3- С.2-7.
- Цуман В.Г., Машков А.Е., Щербина В.И. Хирургическое лечение хронических запоров при долихосигме // Детская хирургия.- 2008. - N5.- С.4-7.
- Шумов Н.Д., Бородачев А.В., Ионов А.Л., Мызин А.В., Лука В.А., Пичугина М.В., Макарова О.В. Алгоритм дифференциальной диагностики хронических запоров у детей // Детская хирургиая, 2006.- N1.- С.9-11.
- Bajpai M., Lall A. // Indian J. Pediatr.- 1999.- Vol.66.- Suppl.1.- P.89-93
- Bartram C.I., DeLancey J.O.L., Halligan S. et al. Imaging Pelvic floor disorders.- Berlin, 2003.
- Higgins P.D.R. Epidemiology of constipation in North America; a systemic review / P.D.R.Higgins, J.F.J.Johanson // Am.J.Gastroenterol.- 2004.- Vol.99.- P.750-759.
- Kauyar D., Boley S. // В кн.: Ашкрафт К., Холдер Т.//Детская хирургия, 1997.- Т.2.- С. 77-86.
- Mariani G. Radionuclide evaluation of the lower gastrointestinal tract /G.Mariani, E.K.J.Pauwe, A.Alsharif, S.Marchi // J.Nucl. Med.- 2008.- Vol. 45.- P.1004-1028.
- Marvin-Guy L., Lopes L.V., Affolter M., Courtet-Compondu M.C., Wagniиre S., Bergonzelli G.E., Fay LB, Kussmann M. Proteomics of the rat gut: analysis of the myenteric plexus-longitudinal muscle preparation Proteomics.- 2005. Jul; 5(10):2561-9.
- Sonnenberg A. Epidemiology and socioeconomic impact of constipation and rectal incontinence. Falk symposium 95, Frienburg, Germany, 1996, P.9.
- Sonnenberg A., Koch T.R. Physicians visits in the United States for constipation: 1958-1986/ Dig.Dis.Sci.-1989.- Vol.34.- P.606-611.
- Talley N.J. Management of chronic constipation / N.J.Tally // Rev.Gastroenterol. Disord.- 2004. -Vol.4.- P.18-24.
- Wedel T., Bцttner M., Krammer H.J. The enteric nervous system and interstitial cells of Cajal. Changes in chronic constipation in adults Pathologe.- Germany, 2007, Mar; 28(2):143-8.
24.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



