Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2011

Լեղաքարային հիվանդություն

Լեղաքարային հիվանդություն

Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից, իսկ երկրորդը` Մուրադյանն, ուզում է շնորհակալություն հայտնել «Շենգավիթ» ԲԿ-ի վիրաբույժներ` հայր և որդի Թադևոսյաններին, որոնց շնորհիվ ազատվեց նույն գանգատներով տարիներ շարունակ ունեցած տառապանքներից: 

 

Հարգելի ընթերցող, հիշեցման կարգով ասենք, որ մենք ժամանակին գրել ենք օրգանիզմի սնուցման գործընթացները հսկող չափազանց կարևոր օրգանի` լյարդի մասին (նկար 1): 

 

Նկ. 1. Լյարդի հետին պատկերը

 

Այն իր մեջ ամփոփված միլիոնավոր բջիջների անխափան և անկողմնակալ գործունեության շնորհիվ ստուգում, վերահսկում է աղիքներից արյան միջոցով լյարդ մուտք գործող դռներակով, արդեն տարրալուծված սննդանյութերի բաղադրիչների քանակը, որակը, մաքրում, զտում է դրանք օրգանիզմի համար ավելորդ, վնասակար նյութերից, որոնք լեղու միջոցով վնասազերծվելով, դուրս են թափվում 12-մատնյա աղիքի մեջ` որպես թափոն (նկար 2):

 

Ահա այս գործընթացում էլ լեղապարկում սկսում են ոչ պիտանի նյութերի միացություններից ձևավորվել լեղաքարեր, որոնք տարիների ընթացքում աստիճանաբար շատանալով, մեծանալով, լցոնում են լեղապարկը` առաջացնելով լեղաքարային հիվանդություն (նկար 2, 3): 

 

Նկ. 2. Լեղաքարերով լցված լեղապարկեր, հեռացված վիրահատական ճանապարհով

 

Նկ. 3. Լեղապարկի առաջային պատկերը

 

 

Լեղաքարային հիվանդությանը (խոլելիթիազ) բնորոշ է լեղապարկում, երբեմն լեղածորաններում քարագոյացումը, որը կարող է պայմանավորված լինել լեղականգով, նյութափոխանակության խանգարումներով, լեղապարկի բորբոքումով:

 

Հիվանդությունն առաջանում է աստիճանաբար: Հաճախ հիվանդը երկար տարիներ դառնություն Է զգում բերանում, ծանրություն` աջ թուլակողում (կողերի տակ), որոնք առաջանում են հատկապես տապակած միս, յուղալի, ապխտած, թթու դրած սննդամթերք ուտելուց, գինի կամ օղի օգտագործելուց հետո: Նշված ախտանշանները նկատելիս պետք է դիմել բժշկի, որի հանձնարարած անձնական պահվելակարգն ու սննդակարգը կբարելավեն հիվանդի ինքնազգացողությունը և կօգնեն խուսափել հիվանդության սրացումներից: Բայց հաճախ հիվանդները բժշկի դիմում են աջ թուլակողում սուր ցավի նոպայից հետո: Ցավը տարածվում է աջ թիակի և անրակի ուղղությամբ (այսպես կոչված` լյարդային խիթ): Նշված նոպաները սովորաբար առաջանում են լեղապարկում քարեր գոյանալուց հետո, որի պատճառով հաճախ վիրահատության անհրաժեշտություն է լինում:

 

Լեղաքարային հիվանդության առաջացմանը նպաստում են շատակերությունը, քրոնիկական փորկապությունը և թերշարժուն ապրելակերպը, ինչպես նաև լեղապարկի և լեղածորանների կառուցվածքի անհատական տարբերությունները (երբեմն նաև նախկինում տարած հիվանդությունների հետևանքով գոյացած սպիները, կպումները), ոչ կանոնավոր` մեծ ընդմիջումներով սնվելը: Որոշակի նշանակություն ունի ժառանգական նախատրամադրվածությունը, որով պայմանավորված հաճախ կարող են հիվանդանալ նույն ընտանիքի անդամները կամ նրանց հետագա սերունդները:

 

Լեղականգի կամ նյութափոխանակության խանգարման հետևանքով լեղու մեջ նվազում է լեղաթթուների պարունակությունը, որոնց հիմնական բաղադրիչները` խոլեստերինը և բիլիռուբինը (լեղագունակ), նստվածք են տալիս և քարագոյացման պատճառ դառնում:

 

Լեղաքարային հիվանդության սրացման փուլում անպայման պետք է դիմել բժշկի և խստորեն կատարել նրա խորհուրդները: Նոպաների միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է պարտադիր կերպով պահպանել սննդակարգը և սնուցման ժամանակակարգը: Լեղականգը կանխելու համար անհրաժեշտ է քիչ ուտել, բայց հաճախ` օրական 4-5 անգամ: Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցների, ճարպերի և թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի և բուսական յուղի քանակները` սահմանափակ: Միսը, ձուկը օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, թրթնջուկ, սպանախ, կծու և գրգռիչ մթերք: Հիմնային հանքային ջրերը պետք է օգտագործել բժշկի նշանակմամբ:

 

Լեղին լյարդի գեղձային բջիջների կողմից արտադրվող դեղնադարչնավուն հեղուկ արտազատուկն է: Լեղին անհրաժեշտ է մարդու և կենդանիների աղիքներում ճարպերի ու ճարպանման նյութերի ֆիզիկական, քիմիական մշակման, դրանք մարսելի դարձնելու և ներծծումը հեշտացնելու համար: Լեղին լեղածորանից դեպի 12-մատնյա աղիք հոսելով, օրգանիզմից հեռացնում է հեմոգլոբինի, խոլեստերինի և այլ միացությունների փոխանակության վերջնանյութերը:

 

Լեղու հիմնական բաղադրիչներն են լեղաթթուների աղերը, ֆոսֆոլիպիդները (կազմում են պինդ մնացորդի հիմնական մասը), բիլիռուբինը, սպիտակուցները և ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը (հորմոններ, վիտամիններ): Լյարդը անընդհատ լեղի է արտադրում: Մարսողության խաթարումների դեպքում չօգտագործված լեղին պահեստվում է լեղապարկում և սնունդ ընդունելուց հետո աստիճանաբար արտահոսում դեպի աղիքներ: 

 

Մարդու լեղու քիմիական կազմությունը, հատկությունները և քանակը շարունակ փոփոխվում են վիրուսային և մանրէային ծագման լյարդաբորբերի և տարբեր այլ հիվանդությունների, այդ թվում նաև` լեղաքարային հիվանդության դեպքում: Այդ փոփոխությունները կարևոր ախտորոշիչ նշանակություն ունեն, ուստի հայտնաբերվում են արյան մեջ լեղու պարունակության և դրա բաղադրիչների մակարդակը որոշող լաբորատոր կենսաքիմիական հետազոտություններով:

 

Կենդանիների (հիմնականում խոշոր եղջերավորներ) լեղին կիրառվում է որպես դեղանյութ (պահածոյած բժշկական լեղի): Հոդերի բորբոքային կամ կառուցվածքային փոփոխություններով ընթացող հիվանդությունների, ինչպես նաև նյարդարմատների, ջլերի բորբոքումների ժամանակ լեղին երբեմն օգտագործում են կոմպրեսների համար: Պահածոյած բժշկական լեղիով բուժումը կատարվում է բժշկի նշանակմամբ:

Հեղինակ. պրոֆեսոր Մ. Մուրադյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. narmed24.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

29.02.2016

Հարգելի Օֆելյա, բարև Ձեզ: Ձախ հատվածում ցավերն այնքան էլ բնորոշ չեն լեղաքարային հիվանդությանը: Ամենայն հավանականությամբ պատճառն այլ է:

Օֆելյա

26.01.2016

Բարև ձեզ..ուզում եմ իմանալ լեղաքարային հիվանդության դեպքում (երբ քարերը մեծացած են), կարո՞ղ են ցավեր լինել մարմնի ձախ հատվածում (կարծես թե հաստ աղիքի շրջանում).....նախապես շնորհակալ եմ

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը:

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Luiza, լեղաքարային հիվանդության դեպքում նոպաներ հնարավոր են ցանկացած ժամանակ, դրանց առաջացումը որոշ չափով կարելի է կանխարգելել համապատասխան դիետայի միջոցով: Խուսափեք յուղոտ, տապակած, կծու, թթու սննդի օգտագործումից: Քանի որ հղիության ընթացքում նկատվում է առկա հիվանդությունների սրացում, ապա հնարավոր է, որ նոպաներ լինեն, հնարավոր է նաև, որ հղիության ընթացքում ոչ մի խնդիր էլ չլինի: Ցավերի ժամանակ կարելի է օգտագործել սպազմոլիտիկ միջոցներ, գինեկոլոգի նշանակմամբ;

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Վարդուհի, դիետա միանշանակ պետք է պահել: Ձեր նշած սննդակարգը միանգամայն ճիշտ է այս դեպքում, կարող եք նույն սննդակարգից այժմ էլ օգտվել: Սրտխառնոցի և փսխումների համար կարող եք դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին համապատասխան հակաէմետիկ բուժում ստանալու համար: Սրտխառնոցը և փսխումը կարող են հրահրել լեղապարկի ցավերի առաջացումը, այդ պատճառով ցանկալի է որքան հնարավոր է շուտ կանխել: Եթե ցավեր այնուամենայնիվ կառաջանան բժշկի նշանակմամբ կարող եք սպազմոլիտիկ միջոցներ ընդունել:

Վարդուհի

09.04.2015

Հարգելի Լուիզա, քանի որ ես ցավեր ունեի ինձ խիստ դիետա էին նշանակել, այսինքն ես ճիշտ չէի սնվումշ որովհետև չգիտեի որ քարեր ունեմ:ինձ ասացինշ որ ջրիկ ճաշեր շատ ուտեմ, յուղոտ ճաշեր չէր կարելի, ժարիտ արած ուտեստները ամիսը մեկ անգամ էր կարելի, ամեն ինչ խաշած վիճակում էի ուտում: կտրականապես արգելեցին թուզն ու սեխը, իսկ մրգերը ուտում էի կեղևները մաքրելուց հետո:ասացին,որ բանջարեղեն ու մրգեր շատ ուտեմ,ձեթ ընդհանրապես չեր կարելի, իսկ ճաշերի մեջ մի քիչ կարագ էի գցում, բայց կարագը չէր կարելի հացին քսել ուտել:մսի ջրով էլ չեր կարելի ճաշ եփել ու տոմատով ճաշեր էլ քիչ պետք է ուտեի: Իմ դիետա էսքաննա եղել: Հուսով եմ կարողացա ձեզ օգնել:

Luiza

08.04.2015

Hargeli Varduhi karox eq grel te inchpisu dieta eq pahel hxiutyan @ntacqum,qani vor im hxityun@ 4amsakan e ev es kcankanay imanal ev chisht snvel qani der nopaner chunem. naxoroq shnorhakal em ev kspasem dzer grelun...

luiza

06.04.2015

barev dzedz es lexhaparkum unem qarer ev gtnvumem hxiutyan 4-rd amsum.ayjm caver chunem. Es shat kcankanay imanal inch kareli e anel ete sksven caver@ kam hnaravor er vor minchev hxiutyan verjin or@ caver chlinen??? Naxapes shnorhakalutyun ...

Վարդուհի

06.04.2015

Նախ շնորհակալություն, որ պատասխանեցիք, ես նախկինում ցավեր չեմ ունեցել,երբ հղիացա սկզբի երեք ամիսներին անընդմեջ հետ էի տալիս, ահավոր սրտխառնոց ունեի, դրանից հետո սուր ցավեր ունեցա ստամոքսիս ու լեղապարկիս շրջանում: Հետազոտվեցի ու պարզ դարձավ, որ փոքր քարեր կան: Այդ ժամանակ ես տոկսիկոզ ունեի և աղիքներիս հետ կապված մի թեթեվ խնդիր կար, ինձ զեյթունի ձեթ ասեցին,որ օգտագործեմ, դրանից հետո էլ ունեցա սուր ցավեր: ինձ դիետա նշանակեցին,3 ամիս դիետայով եմ սնվել ու ինձ շատ լավ եմ զգացել: Ծննդաբերությունից հետո ոչ մի նման ցավ չեմ ունեցել, հիմա էլի հղի եմ ու սրտխառնոց ունեմ էլի, ինչպես անեմ,որ նման ցավեր չունենամ, էլի պետք է դիետայով սնվեմ:

Մեդ-Պրակտիկ

04.04.2015

Հարգելի Վարդուհի, քարերի հեռացման արդյունավետ մեթոդը կախված է քարերի կառուցվածքից, լեղապարկի վիճակից, այսինքն կա բորբոքում, պատերի հաստացում և այլն: Նման փոքր քարերի դեպքում կա վտանգ, որ դրանք շարժվեն և կխցանեն լեղածորանը:

Վարդուհի

02.04.2015

Բարև ձեզ,ես լեղապարկում ունեմ երեք հատ քար, երկուսը ավազանման են, իսկ մեկը 4 միլիմետր է,խնդրում են ասեք ինչպես կարելի է հեռացնել:

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

Հարգելի Anna, քանի որ ունեցել եք նույն համախտանիշի նախադեպ, որի պարագայում մասնագետները նախընտրել են վիրահատություն, ուստի հարկ է դիմել նույն մասնագետի խորհրդատվությանը, քանի որ նրա համար իրավիճակն ավելիհասկանալի ու հստակ է և մեր խորհուրդը կարող է հեռու լինել իրական պատկերից:

Մեդ-Պրակտիկ

05.12.2014

ՀարգելիAnna, Ձեր ներկայացրած տեղեկատվությունը բավականին թերի է՝ գաղափար կազմելու` ինչ խնդիր ունեք, քանի որ փայծաղի մեծացում կարող է լինել մի շարք հիվանդությունների դեպքում և այլ ախտանիշների համակցումն է օգնում՝ ախտորոշելու: Ուստի միանշանակ պատասխան տալ չենք կարող: Կարծում ենք Ձեզ օգտակար կլինի հոդվածը, որի հղումը ներկայացնում ենք ստորև.
https://www.med-practic.com/arm/1095/21437/article.more.html

Anna

19.11.2014

snorhakalutyun patasxani hamar evs mi harc ays @ndacqum an@ndhat jermutyun em unenum 7u1 7u5 hnaravora vop erikamic lini

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Anna, ճիշտ կլինի կրկին այցելեք ձեր վիրաբույժին եթե հիվանդությունը կրկնվել է ապա հարկավոր է կրկնակի ախտորոշում և ավելի ագրեսիվ բուժական միջամտություն ստանալ:

Մեդ-Պրակտիկ

15.11.2014

Հարգելի Anna, ցավոք, այս դեպքում տնային պայմաններում ոչինչ անել հնարավոր չէ: Ճիշտ կլինի դիմեք բժշկի հետազոտվելու և համապատասխան միջամտություն ստանալու համար:

anna

12.10.2014

barev dez 5 amis araaj virahatvelem erikami kista en heracrel 5 sm 4apov naev erikamis basakner@ laynacacen hima noric kistaya arajacel poqr 4api in4ov karoxeq ognel

anna

12.10.2014

barev dez mi harc unem paycaxi mecacum@ in4 vnas kta mardu organizmi hamar in4pes karoxenq bushel

Մեդ-Պրակտիկ

14.07.2014

Հարգելի Հռիփսիմե, եթե ախտորոշված է լեղաքարային հիվանդություն, ապա, միանշանակ, բուժման եղանակները վիրաբուժական են: Կա բուժման երեք տարբերակ` էնդոսկոպիկ, բաց վիրահատություն և լիտոտրիպսիա (ուլտրաձայնային հաճախությամբ ալիքների միջոցով քարերի փշրում): Ցավոք, ժամանակակից դեղագիտությունը դեռ չի ստեղծել դեղամիջոց, որը կլուծի տարբեր օրգաններում հանդիպող քարային կուտակումները:   

Հռիփսիմե

10.07.2014

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք հնարավոր է լեղապարկում գտնվող քարերը մաքրել դեղամիջոցներով կամ լազերային եղանակող առանձ լեղապարկը հեռացնելու?

Կարդացեք նաև

Շնորհավորում ենք
Շնորհավորում ենք

Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...

Բժիշկներ
Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Կայքեր` առողջապահական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց

Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...

Բժիշկներ
Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...

Վեներաբանություն
Միզապարկի լորձաթաղանթի կազմաբանական փոփոխությունները` պայմանավորված միզապարկի դիվերտիկուլով

Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա

Ներածություն

Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...

Ուրոլոգիա
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Սրտանոթաբանություն Դեղագիտություն
Վարակը և իմունիտետը որպես հակասությունների օրինաչափ միասնություն` բնության մեջ համաճարակային գործընթացը դեպի հավերժություն տանող պայքարում (համաճարակաբանի մտորումներ)

Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...

Վարակաբանություն
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...

Ստոմատոլոգիա
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...

Հոգեկան առողջություն
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի  տարածաշրջանային գիտաժողովը Երևանում

2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Աղիքների դիսբակտերիոզ
Աղիքների դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Զարկերակային ճնշման չափման եղանակները
Զարկերակային ճնշման չափման եղանակները

Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...

Սրտանոթաբանություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ