Առողջապահություն 1.2011
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Գիտաժողովը կազմակերպել էին հոգեբույժների և բժիշկների հայկական ասոցիացիաները:
Երևան էին ժամանել աշխարհի 36 երկրներից ավելի քան 400 մասնակիցներ: Հրավիրվածների թվում էին հոգեբուժության ասպարեզի համաշխարհային անհատականություններ` ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը (Իտալիա), փոխնախագահ Պեդրո Ռուիզը (ԱՄՆ), ինչպես նաև Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա), Խուան Լոպես-Իբորը (Իսպանիա), Ահմեդ Օկաշան (Եգիպտոս), Դավիթ Գոլդբերգը (Անգլիա), Հակոբ Աքիսկալը (ԱՄՆ), Օտտո Սթենֆիլդ Ֆոսը (Նորվեգիա), Հանս-Յորգեն Մյուլլերը (Գերմանիա), Էդուարդ Խանթզյանը (ԱՄՆ):
Մասնակցում էին նաև հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի գործադիր կոմիտեի բոլոր անդամները, սոցիալական և վերականգնողական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիաների ղեկավարներ, պրոֆեսորներ Դրիս Մուսավին, Աֆզալ Ջավեդը, ինչպես նաև տարբեր երկրների հոգեբուժական միությունների նախագահներն ու քարտուղարները:
Գիտական ծրագրում ընդգրկված թեմաները բազմազան էին` «Աղետներ և հոգեկան առողջություն»,«Բուժման ավանդական, նոր և այլընտրանքային մեթոդներ»,«Արտաքին միջավայր և հոգեկան առողջություն»,«Խաղամոլություն և այլ կախվածություններ», ՙ «Ցեղասպանության հեռավոր հետևանքները»,«Հոգեկան առողջության քաղաքականություն» և այլն:
Գիտաժողովի աշխատանքները ապրիլի 15-17-ը շարունակվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Ծրագրային դասախոսություններով հանդես եկան համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը`«Սխալներ, որոնցից պետք է խուսափել համայնքային հոգեբուժական ծառայությունները կազմակերպելիս», Պեդրո Ռուիզը`«Դեպրեսիա և հղիություն. կլինիկական հեռանկարներ», Հակոբ Աքիսկալը`«Երկբևեռ խանգարումներ. կլինիկական, գենետիկական և թերապևտիկ ամփոփ տեսություն»:
Լսվեցին նաև «Հոգեկան առողջության մարտահրավերները»,«Աֆեկտիվ և վարքային խանգարումներ»,«Երեխաների և դեռահասների հոգեկան առողջություն», «Հոգեկան առողջության քաղաքականություն և էկոնոմիկա»,«Հայերի տրավմատիկ հիշողությունը. հաղթահարելու միջոցներն ու հեռանկարները»,«Հյուսիսային Եվրոպայում հոգեբուժության վերջին զարգացումները», «Աղետներ և միջամտություն. Հայաստանի և Հունաստանի փորձը»,«Հոգեկան առողջության բարեփոխումները Վրաստանում» զեկուցումները:
Գիտաժողովին զուգահեռ տեղի ունեցան հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի գործադիր վարչության, ինչպես նաև ասիական ֆեդերացիայի նիստերը:
Հոգեբույժների հայկական ասոցիացիայի և Մեծ Բրիտանիայի հոգեբույժների արքայական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
18.04.2011 Կարդացեք նաև
Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...
29.04.2011 Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...
28.04.2011 ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...
28.04.2011
Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...
27.04.2011 XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...
26.04.2011 Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա
Ներածություն
Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...
25.04.2011 Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին
Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...
22.04.2011 Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր...
21.04.2011 Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...
20.04.2011
Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...
19.04.2011
Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...
14.04.2011
Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...
13.04.2011
Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...
12.04.2011
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ