Առողջապահություն 1.2011
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական հերպես, կաթնախտային ստոմատիտ, կարմիր տափակ որքին և այլն) ժամանակ, որոնցից այն պետք է տարբերակել:
Բազմաձև էքսուդատիվ էրիթեման կլինիկորեն տարբերվում է սովորական բշտախտից ավելի սուր սկզբով, շրթունքների և լեզվի արտահայտված այտուցով, ցաների տեղակայմամբ` գերազանցապես բերանի խոռոչի առաջային հատվածներում: Ճիշտ է, այստեղ նույնպես բշտերը կարող են ունենալ թառամ ծածկ և էրոզիաների մակերեսի փառակալում (նկ.12), որոնք բշտախտ են հիշեցնում: Մաշկը նույնպես ախտահարվում է (բշտեր, էրոզիաներ, կեղևներ), սակայն ցանն այս դեպքում տեղակայվում է գերազանցապես ձեռնաթաթերի, ոտնաթաթերի, արտաքին սեռական օրգանների վրա). զարգանում է այտուցային ու հիպերեմիկ ֆոնի վրա: Բացի այդ, Նիկոլսկու, Ասբո-Հանզենի ախտանիշները և բշտախտին բնորոշ լաբորատոր թեստերը բացասական են:
![]() |
![]() |
![]() |
| Նկար 12. Բազմաձև էքսուդատիվ էրիթեմա |
Նկար 13. Աֆթոզ ստոմատիտ |
Նկար 14. Սովորական հերպես` բերանի լորձաթաղանթի ախտահարումով |
Աֆթոզ ստոմատիտը (նկ. 13) տարբերվում է սովորական բշտախտից էրոզիաների սահմանափակ արտահայտվածությամբ, սովորաբար կլորավուն կամ ձվաձև տեսքով. խիստ ցավոտությամբ: Նրանք գերազանցապես տեղակայվում են շրթունք-լնդային ծալքերում, այտերի ու կոշտ քիմքի լորձաթաղանթի վրա: Հարկլինիկական և լաբորատոր հետազոտություններով բշտախտը չի հայտնաբերվում:
Սովորական հերպեսը բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարող է առաջանալ ինքնուրույն և մնալ մինչև վերջ միայն այդպիսի տեղակայումով, սակայն այն ավելի հաճախ զուգորդվում է մաշկի հարևան տեղամասերի ցանավորմամբ (նկ. 14): Բերանի խոռոչում բշտիկները լինում են մանր և հանդես են գալիս խմբավորված, մոտավորապես կորեկի հատիկի չափ ու ավելի փոքր: Ինչպես բշտիկները, այնպես էլ նրանցից գոյացած էրոզիաներն առաջանում են սուր բորբոքային ֆոնի վրա, ցավոտ են, հակված են արագ լայնանալու, ինչպես նաև պարբերական կրկնումների:
Կաթնախտի (կանդիդոզ) դեպքում հաճախ ախտահարվում է բերանի լորձաթաղանթը (մանավանդ շաքարային դիաբետ ունեցող անձանց): Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է սպիտակ փառով ծածկված անկանոն ձևի և տարբեր չափսերի բորբոքային օջախներով: Փառը կարելի է հեշտությամբ հեռացնել մածկիչի օգնությամբ. մերկացնելով վառ հիպերեմիկ մակերեսը (նկ.15): Փառի մանրադիտակային հետազոտությամբ հայտնաբերվում են մեծ քանակությամբ սնկաթելեր, հունդեր, լեյկոցիտներ, էպիթելային, բայց ոչ ականտոլիտիկ (բշտախտային) բջիջներ:
Սովորական բշտախտից կարմիր տափակ որքինի տարբերակումը բավական դժվար է, եթե խոսքը գնում է առաջինի բշտախտանման ձևի մասին, որը գործնականում դիտվում է շատ հազվադեպ: Սակայն նույնիսկ այս դեպքում ախտահարված լորձաթաղանթի վրա բշտիկների հետ մեկտեղ կարելի է հայտնաբերել նաև տվյալ հիվանդությանը բնորոշ հանգուցիկներ, տեղակայված հատկապես ատամների` հարևան հատվածների հետ հպման տեղում, ինչպես նաև լեզվի վրա (նկ. 16): Այդ հանգուցիկները, որպես կանոն, միաձուլվում են և գոյացնում օղակաձև պատկերներ (Ուիկխեմի ցանց, նկ. 17): Ինչ վերաբերում է բուն բշտիկներին, ապա դրանք կարմիր տափակ որքինի ժամանակ ունենում են ավելի կայուն ծածկ և ավելի ուշ են պատռվում, քան բշտախտի ժամանակ, իսկ նրանց պարունակությունը լինում է ոչ միայն շճային, այլև արյունային: Կարմիր տափակ որքինին բնորոշ են նաև քորը, Կեբների ֆենոմենը (նմանատիպ ցանավորում մեխանիկական, քիմիական և ջերմային ներգործության տեղում): Մինչդեռ սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները բացակայում են:
![]() |
![]() |
![]() |
|
Նկար 15. Կաթնախտային ստոմատիտ |
Նկար 16. Կարմիր տափակ որքին: Էրոզիաներ ենթալեզվային շրջանում |
Նկար 17. Կարմիր տափակ որքին: Ուիկխեմի ցանց այտերի ներսային մակերեսին |
Այսպիսով, ստոմատոլոգին դիմած հիվանդի մանրազնին հետազոտությամբ վաղաժամ ախտորոշվում են սովորական բշտախտին բնորոշ ախտանիշները և հնարավոր է լինում խուսափել ախտորոշման սխալներից` իրենց ծանր հետևանքներով: Այդ մասին են վկայում մեր աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպած բազմաթիվ դեպքեր, որոնցից երկուսի մասին ցանկանում ենք նշել:
Վերջերս մեզ դիմեց մոտավորապես 50 տարեկան մի կին` Երևանի պոլիկլինիկաներից մեկի աշխատակից: Ունենալով ցավի զգացում լեզվի շրջանում, նա դիմել է տեղի ստոմատոլոգին: Վերջինս նրա մոտ հայտնաբերել է բորբոքային երևույթներ ինչպես լեզվի, այնպես էլ այտերի լորձաթաղանթի շրջանում, ախտորոշել է «աֆթոզ ստոմատիտ» և նշանակել ողողումներ երիցուկի թուրմով, կալիումի հիպերմանգանատի լուծույթով, մշակում ինչ-որ ժելեով: Հիվանդի վիճակը ինչ-որ չափով թեթևանալուց մի քանի օր անց նորից է վատացել: Այս անգամ նա դիմել է մեկ այլ ստոմատոլոգի, որը նույնպես նշանակել է տեղային հակաբորբոքային, ինչպես նաև հակաբիոտիկներով բուժում (ներքին ընդունման և սրսկումների ձևով): Բժիշկների մտքով անգամ չէր անցել հետազոտություններ կատարել այլ հիվանդությունների ուղղությամբ: Դրա հետևանքով արդեն ամիսներ անց հիվանդի մաշկի փոփոխություններ էին առաջացել: Եվ միայն դրանից հետո նա դիմել է մաշկաբանին, որը նրա մոտ ախտորոշել է սովորական բշտախտ` բերանի լորձաթաղանթի և մաշկի ախտահարումով:
Ավելի ծանր հետևանք է ունեցել սխալ ախտորոշումը մեկ այլ դեպքում: 40 տարեկան մի կին դիմել է ստոմատոլոգի: Վերջինս ախտորոշել է «սուր ստոմատիտ» և կատարել նշանակումներ, սակայն մեկ շաբաթ անց հիվանդը դժվարացել է անգամ սնունդ ընդունել: Բժիշկը որոշել է, որ լորձաթաղանթի ախտահարման պատճառը ատամնաբների բորբոքումն է և անհրաժեշտ է գտել հեռացնել դրանք: Հիվանդի համաձայնությամբ նա մեծ դժվարությամբ հեռացրել է միանգամայն առողջ բոլոր ատամները: Սպասված բարելավման փոխարեն հիվանդի ընդհանուր վիճակը ծանրացել է: Պրոցեսի մեջ է ընդգրկվել կոկորդը, մեծացել ու ցավոտ են դարձել մոտակա ավշային հանգույցները: Հիվանդը դժվարացել է անգամ խոսել: Խորհրդատվության հրավիրված քիթ-կոկորդ-ականջաբանը ենթադրելով, որ չարորակ ուռուցք է, նշանակել է ախտահյուսվածքաբանական հետազոտություն: Ցավոք սրտի, այստեղ նույնպես թույլ է տրվել ախտորոշման սխալ. պատրաստուկում եղած և բշտախտին բնորոշ բջիջները համարվել են որպես քաղցկեղային: Արդյունքում հիվանդին պատրաստել են լուրջ վիրահատության: Միայն պատահականորեն հայտնված մաշկաբանի շնորհիվ ախտորոշվել է «սովորական բշտախտ» և տարվել հիմնավորված բուժում:
Այսպիսով, սովորական բշտախտը` բերանի խոռոչի ախտահարումով, սահմանային հիվանդություն է ստոմատոլոգիայի և մաշկաբանության միջև: Նրա ժամանակին ախտորոշումը, նմանատիպ այլ հիվանդություններից տարբերակումը հավասարապես վերաբերում է այդ երկու մասնագիտությունների բժիշկներին, շատ ցանկալի է` միմյանց հետ խորհրդատվության պայմաններում: Այդ դեպքում միայն նրանց կհաջողվի իրենց դիմած հիվանդներին վերադարձնել կորցրած առողջությունը, գեղեցկությունն ու հոգեկան անդորրը:
20.04.2011 Մեդ-Պրակտիկ
20.03.2016
Հարգելի Roza, բարև Ձեզ: Կլման ակտի ժամանակ նկատվող գերթքարտադրություն նկատվում է հիմնականում բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում, թունավորումների, որոշ դեպքերում նաև նյարդային խանգարումների ժամանակ: Ցանկալի է դիմել մանկական ԼՕՌ մասնագետի, անհրաժեշտության դեպքում նաև նյարդաբանի:
Մեդ-Պրակտիկ
20.03.2016
Հարգելի Tehmine, բարև Ձեզ: Հերպեսը վիրուսային հիվանդություն է, այն վերջնական բուժում չունի: Իմունիտետի անկման հետևանքով նկատվում են սրացումներ: Սրացման ժամանակ կարող եք բշտերի վրա քսել ցանկացած հակավիրուսային քսուք, կարող եք զուգակցել նաև հակավիրուսային հաբերով:
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Karmen, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել, որ դրա պատճառը սնկերն են, կան այլ գանգատներ, թե ոչ, միգուցե կա այլ խնդիր: Սոդայով կամ շալֆեյով ողողումներ կարող եք անել, դրանք հակասեպտիկներ են, կարող են որոշ չափով թեթևացնել վիճակը: Լիարժեք բուժման համար ցանկալի է դիմել ատամնաբույժի կամ ԼՕՌ մասնագետի:
Մեդ-Պրակտիկ
23.02.2016
Հարգելի Ana, բարև Ձեզ: Բերանի թթու համի պատճառը ստամոքսի թթվայնության բարձրացումն է, իսկ դա նկատվում է գաստրիտների ժամանակ: Հարկավոր է լիարժեք բուժում, խորհուրդ կտայի դիմել գաստրոէնտերոլոգի:
Արևիկ
11.02.2016
Nona
06.02.2016
SAMVEL
06.02.2016
Roza
03.02.2016
Tehmine
29.01.2016
Karmen
23.01.2016
Ana
22.01.2016
Մեդ-Պրակտիկ
11.01.2016
Հարգելի Արթուր, բարև Ձեզ: Կարմիր, առանց փառի խոցեր լզվի վրա, կամ բերանի խոռոչի այլ հատվածներում կարող է առաջանալ մի քանի պատճառներից: Ամենահաճախ հանդիպողը մեխանիկական վնասումն է, քանի որ ատամները հեռացրել եք, մեխանիկական վնասումը բացառում ենք: Պատճառ կարող են լինել նաև իմունիտետի անկումը, հերպեսը, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունները, ալկոհոլի և ծխախոտի չարաշահումը: Խորհուրդ կտայի դիմել գաստրոէնտերոլգի, ներքին խնդիրները բացառելու համար:
Մեզ մոտ հետազոտվել ցավոք չեք կարող, քանի որ Մեդ-Պրակտիկը բժշկական-տեղեկատվական կայք է:
Մեդ-Պրակտիկ
08.01.2016
Հարգելի Naira, բարև Ձեզ: Ցավում եմ նեղ մասնագիտական խորհուրդ չենք կարող տալ: Հարկավոր է դիմել անասնաբույժի կամ անասնաբուժական դեղատուն:
Արթուր
06.01.2016
Մեդ-Պրակտիկ
05.01.2016
Հարգելի Արթուր, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի լզեվի վրա առաջանում են փոքրիկ խոցեր: Խնդրում եմ գրեք, դրանք պատված են փառով, թե ունեն կարմրավուն երանգ, դրա միջոցով կարելի է պարզել պատճառը: Կփորձենք օգնել Ձեզ: Պատճառ կարող են լինել բերանի խոռոչի ինֆեկցիաները` բակտերիալ կամ վիրուսային, սնկերը, իմունիտետի անկումը, ինչպես նաև ներքին օրգանների հետ կապված խնդիրներ: Լիարժեք բուժման համար հարկավոր է պարզել պատճառը:
Naira
05.01.2016
Արթուր
03.01.2016
Մեդ-Պրակտիկ
14.11.2015
Հարգելի OFELYA, բարև Ձեզ: Քանի որ կաթնային բշտախտի առաջացման պատճառը սնկերն են, բուժումը պետք է ներառի հակասնկային միջոցներ, տեղային և խմելու ձևով: Բացի այդ շատ կար¨որ է բեևանի խոռոչի միկրոֆլորայի կարգավորումը, որը սնկերի բազմացման գլխավոր պատճառն է:
Մեդ-Պրակտիկ
31.10.2015
Հարգելի' կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել: Հայցում են Ձեր ներողամտությունը:
OFELYA
10.10.2015
Մեդ-Պրակտիկ
23.07.2015
Հարգելի Milena, բարև ձեզ: Կարող եք կատարել ողողումներ նռան կեղևի եփուկով և քսել "Սոլկոսերին դենտա" քսուկը տվյալ հատվածենրին:
milena
21.06.2015
Մեդ-Պրակտիկ
02.06.2015
Հարգելի Arpine, բարև Ձեզ: Ցավոք հերպեսը վերջնական բուժում չունի: Հերպեսի վիրուսը օրգանիզմում գտնվում է պասիվ վիճակում և անբարենպաստ պայմանների դեպքում ` ինֆեկցիաներ, իմունիտետի անկում, սթրեսներ, արտահայտվում է: Սրացումների ժամանակ կարող եք օտագործել հակավիրուսային միջոցներ, ինչպես տեղային, այնպես էլ ներքին ընդունման հաբերի ձևով:
Arpine
26.05.2015
Մեդ-Պրակտիկ
12.04.2015
Հարգելի ALIK, բարև Ձեզ: Քանի որ վիրահատության ժամանակ գեղձային ամբողջ համակարգը չի հեռացվում, նման երևույթներ հնարավոր են: Ֆարինգիտի պատճառը ևս մնացած բորոբոքված գեղձերն են, հարկավոր է դիմել ԼՕՌ մասնագետի: Եթե դեղորայքային միջոցներն անարդյունավետ են, հնարավոր է նորից վիրահատության կարիք լինի:
ALIK
07.04.2015
Մեդ-Պրակտիկ
27.03.2015
Հարգելի Hasmik, համապատասխան բուժում նախ պետք է ճշտել, թե սեբորեայի որ տեսակն է առկա Ձեզ մոտ` ճարպային, չոր, թե խառ ձևը: Քանի որ սեբորեայի առաջացման հիմքում ճարպագեղձերի ֆունկցիայի խանգարումն է և ճարպի գերարտադրությունը, հարկավոր է պարզել այդ խանգարման պատճառները, որոնք բազմաթիվ են: Սեբորեայի բուժումը բավականին բարդ և երկարատև պրոցես է, և տնային պայմաններում բուժել այն հնարավոր չէ: Հարկավոր է դիմել մաշկաբանի, հիվանդության պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Մինչ այդ տնային պայմաններում ճարպային փոխանակությունը կարող եք կարգավորել սնունդի միջոցով: Խուսափեք ճարպոտ, գրգռող և ածխաջրերով հարուստ սննդի ընդունմից: Օգտակար կարող է լինել A, E, B վիտամինների ընդունումը: Գլխամաշկի ճարպոտությունը կարելի է նվազեցնել սելեն պարունակող կամ "Дегтярный" շամպուն օգտագործելով:
Hasmik
26.03.2015
Մեդ-Պրակտիկ
11.03.2015
Հարգելի Ani, եթե արդեն կա թարախ, ապա սովորական ողողումները չեն օգնի: Հարկավոր է դիմել ատամնաբույժի, հնարավոր է լինի հարկ թարախաբուշտը բացելու համար: Այնուհետև պետք է նշանակվի համապատասխան հակաբիոտիկոթերապիա:
Մեդ-Պրակտիկ
01.03.2015
Հարգելի Alina, բարև Ձեզ: Ցավով պետք է նշեմ, որ հերպեսը վերջնական բուժում չունի, այն ընդմիշտ մնում է մարդու օրգանիզմում և անբարենպաստ պայմանների դեպքում կլինկիորեն արտահայտվում է: Հերպեսի կլինիկական ախտանիշների վառ արտահայտման ժամանակ կարող եք օգտագործել հակավիրուսային միջոցներ և բնականաբար զերծ մնալ սադրող գործոններից:
Կարդացեք նաև
25.04.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

