Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2011

Վարակը և իմունիտետը որպես հակասությունների օրինաչափ միասնություն` բնության մեջ համաճարակային գործընթացը դեպի հավերժություն տանող պայքարում (համաճարակաբանի մտորումներ)

Բնությունը միասնական է` յուր հակասություններով, «սխալներով»,«պոռթկումներով», կատակլիզմներով ու բարերարությամբ հավասարակշռված, համակարգված, ճշմարիտ ու ներդաշնակ: Այս հատկանիշներն իրենց տարբեր դրսևորումներով ներդրված են յուրաքանչյուր երևույթի հիմքում, որպես ինքնակառավարվող ամբողջականության մի բաղադրիչ:

 

Կենդանի օրգանիզմներում արտաքուստ երբեմն հակասական թվացող երևույթների ծագման, զարգացման ու «վերացման» հիմքում ընկած են համընդհանուր օրինաչափ փոխկապակցված մեխանիզմներով գործող բազմաթիվ կենսաբանական շղթաներ:

 

Մարդու, ի վերուստ համակարգված կենսագործունեությունը սերտորեն կապված է արտաքին ազդակների, այդ թվում` ախտածին մանրէների հետ: Վերջիններս արտաքին միջավայրի տարբեր գործոնների առկայության պայմաններում փնտրում և «ձգտում են գտնել» այն միակ կենդանական տեսակին, որի օրգանիզմում մակաբույծի կյանք վարելով են կարողանում լուծել իրենց տեսակը բնության մեջ պահպանելու գերխնդիրը: Դա կարող է ճակատագրական վնաս հասցնել այդ ընտրյալ«բարերարին», տիրոջը, որը հաճախ լինում է մարդը: 

 

Հատկանշական է, որ սրանք երկուսն էլ ինչպես յուրաքանչյուր այլ կենդանի էակ, կառավարվում են բնության համընդհանուր օրինաչափություններով և օժտված են իրենց տեսակը պահպանելու համար անհրաժեշտ հատկանիշներով: Դրանք են. ճանաչողականությունը, օտարը հարազատից տարբերելու, օտարի դեմ պայքարելու, նրանից պաշտպանվելու, նրան հարմարվելու, նրա հետ համագոյակցելու համար անհրաժեշտ փոփոխություններ կրելու, ինչպես նաև այդ պայքարի ընթացքում ձեռք բերված նոր ունակություններն իրենց սերունդներին փոխանցելու և այլ հատկություններ: 

 

Այսպիսին է յուրաքանչյուր վարակական հիվանդության ժամանակ մարդու օրգանիզմի և այստեղ ներթափանցած ախտածին մանրէի միջև ծագող հակասությունների բախումը և դրանց միջև հետագա պայքարի գործընթացը, որի միակ պատճառը, շարժառիթը այստեղ հայտնված օտար ախտածին մանրէն է: Մարդու օրգանիզմում վերջինիս հայտնվելու պահից սկսվում է իրարամերժ, հակասական հատկություններով օժտված երկու կենդանի էակների շահերի բախման գոյամարտը:

 

Ակադեմիկոս Ի.Վ. Դավիդովսկու բնութագրմամբ,«Այդ պայքարը կենաց և մահու կռիվ չէ, այլ պայքար է համագոյակցության համար»*:

 

Եվ իրոք, իրենց տեսակի շահերի համար ծագած այս հակասությունների բախման հիմքում ակնհայտորեն առկա է տիրոջ (մակրոօրգանիզմի) և նրա մակաբույծ` ախտածին մանրէի միջև կենսապայքարի իրարամերժ գործընթացում համագործակցված միասնականության առկայությունը:

 

Մի կողմ թողնելով մակրոօրգանիզմի և ախտածին մանրէի տեսակային ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, պետք է նկատի ունենալ, որ արտաքին միջավայրում ախտածին մանրէի գոյատևումը նրա բազմացման նպատակին հասնելու համար ժամանակավոր, միջանկյալ փուլ է, այլ ոչ թե տեսակի ապագան կերտելու բուն միջոց: 

 

Այդ ժամանակահատվածում դեռ մարդու օրգանիզմ թափանցած չլինելը իր սերնդի հետագա գոյության հնարավորության կորուստն է, քանզի նրա համար բազմանալու միակ հնարավորությունը մարդու օրգանիզմ ընկնելն ու բուռն զարգացում ապրելն է:

 

Ուշադրության է արժանի այն փաստը, որ չնայած պայքարի մեջ մտնող այս երկու կողմերն էլ գործում են բնության համընդհանուր օրինաչափություններին համաձայն, այնուամենայնիվ, նրանք իրենց տեսակի զարգացման մակարդակներին համապատասխան կենսաբանական հատկանիշներով խիստ տարբերվում են միմյանցից: 

 

Հաստատակամորեն կարելի է ասել, որ վարակված մակրոօրգանիզմում իրենց տեսակի պահպանման ու զարգացման համար պայքարի մեջ մտնող այս երկու կողմերի ճակատագրերում էլ որոշիչ դեր ունի բնության կողմից նրանցից յուրաքանչյուրի բազմացման համար կենսաբանորեն սահմանված, անհրաժեշտ ժամանակահատվածի տևողությունը: Ցավոք սրտի, այս պայքարում մարդու օրգանիզմը հետ է մնում ախտածին մանրէից իր բազմացման տեմպով և դրանով իսկ նա զրկված է ձեռք բերած նոր պաշտպանողական հատկանիշները սերունդներին անմիջապես ամբողջությամբ կամ մասնակի արագ փոխանցելու հնարավորություններից: Դրա համար հավանաբար բազմաթիվ տասնամյակներ կպահանջվեն: Այնինչ, տիրոջ օրգանիզմ ներթափանցած պարզագույն կենսաբանական հատկություններով օժտված ախտածին մանրէն, որը մարդու օրգանիզմում իր տեսակի ճակատագիրն իրականացնելու հնարավորություն է ձեռք բերել, մոտ 50000 անգամ ավելի արագ է բազմանում, քան մարդ էակը: Դա մանրէին ապահովում է ոչ միայն մարդու օրգանիզմի կողմից հակազդող գործոններին արագ հարմարվելու, այլև այդ նոր ձեռք բերված հատկանիշները իր սերունդներին փոխանցելու` կենսաբանորեն ամենակարևոր խնդրի իրականացումը:

 

Ահա թե ինչու վարակված մարդը հաճախ դառնում, իսկ որոշ դեպքերում երկար ժամանակ մնում է որպես իրեն հակազդող ուժերի ազդեցությանը հարմարված այդ օտար ախտածին մանրէների կրող` վարակի աղբյուր:

 

Բանն այն է, որ այս երևույթը պայմանավորված է նրանց փոփոխականության, հարմարվողականության միջոցով կենսական կարևորություն ունեցող նոր հատկանիշներ արագ ձեռք բերելու և դրանք իրենց սերունդներին փոխանցելու հնարավորությունների չափազանց մեծ տարբերությամբ: Ախտածին մանրէի այս գերիշխանությունը հաստատելու գործում կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ այս կամ այն վարակիչ հիվանդությամբ հիվանդանում է բնակչության միայն որոշ մասը: Իսկ նրանց մեծ մասը համաճարակաբանական գործոնների ազդեցության ոլորտից դուրս լինելով, մնում է ընկալ և հարուցչի հետ հանդիպման վտանգին ենթակա` դրանից բխող բոլոր հետևանքներով: 

 

Ի հակադրություն ախտածին մանրէի այս առավելությանը, նրանով վարակվելու առաջին իսկ պահից մակրոօրգանիզմում սկսում է գործել իմունային համակարգը` ապահովելով հակադիր գործոնի տեսակին, անտիգենային կառուցվածքին, վիրուլենտությանը համապատասխան` կենսաբանորեն համարժեք հատուկ սպիտակուցներ, հակամարմիններ և հակաթույներ արտադրելու գործընթացը, ձգտելով կանխել մանրէի բազմացումը, ճնշել ու չեզոքացնել նրա ախտածին գործոնների ազդեցությունը: 

 

* И.В. Давыдовский Патологическая анатомия и патогенез болезней человека, М.: 3-е изд. (глава “Инфекционные болезни”), т. 1-2, 1956-58.

 

Վարակի և իմունիտետի միջև այս հակադիր, բայց խիստ փոխկապակցված միասնական պայքարում վարակված մարդու օրգանիզմում շարունակ հզորացող իմունային ուժերի պաշտպանական մակարդակը բերում է հիվանդագին երևույթների աստիճանական վերացմանը, որի հետևանքը նույնպես կենսաբանորեն հակասական, բայց միասնական բնույթ ունի: 

 

Այսպես, առողջացման արդյունքում մակրոօրգանիզմը զինվում է տվյալ տեսակի ախտածին հատկանիշներից պաշտպանվելու, մինչ այդ չունեցած հատկություններով, իսկ ախտածին մանրէի արդեն փոխակերպված սերունդները հատուկ` իմունիտետի առկայության նոր պայմաններում տիրոջ օրգանիզմում իրենց ներկայության ժամկետը երկարացնելու, հաճախ երկարատև պարազիտային կյանք վարելու հնարավորություն են ստանում: 

 

Այսպիսով, երկու հակազդող հզոր հատկանիշներով օժտված կենդանի օրգանիզմների պայքարը բերում է ոչ թե կողմերից մեկի ոչնչացման, այլ կենսաբանորեն կառավարվող համագոյակցության: Իսկ մարդու օրգանիզմում տեղի ունեցող այս պայքարում կենսաբանորեն ինքնակառավարվող գործընթացը հակասությունների միասնության և պայքարի օրենքի բացահայտման ցայտուն օրինակ է: Սա ցույց է տալիս նաև բնության մեջ շարունակ փոխակերպման ճանապարհով դեպի հավերժություն գնացող համաճարակների գոյության գաղափարի ճշմարտացիությունը: Պատմականորեն հավանաբար այդպես են եղել, գոյացել, մեծ կորուստների գնով փոխակերպվել և համագոյակցել կենդանական աշխարհում` այդ թվում նաև մարդու օրգանիզմում իրենց պարտադիր տեղը գտած, այլևս անվտանգ դարձած, երբեմնի ախտածին մանրէների փոխակերպված սերունդները, առանց որոնց կդադարեր բնականոն առողջ վիճակի առկայությունը մարդու օրգանիզմում: Հավանաբար այսպես են ծնվել ու վերացել բնության մեջ երբեմնի անկաշկանդ տարածում ունեցած և այժմ աստիճանաբար վերացած ու վերացող համաճարակային գործընթացները` իրենց տեղը զիջելով նորերին, որոնք, ցավոք սրտի, երբեմն մարդն է ստեղծում` որպես բակտերիոլոգիական զենք, որպես բիզնեսի նոր աղբյուր: Իսկ Ալբեր Քամյուի պատկերացմամբ «... ժանտախտի հարուցիչը երբեք չի մեռնի, երբեք չի անհետանա, նա կարող է տասնյակ տարիներ շարունակ ինչ-որ մի տեղ ննջել... և հնարավոր է, որ, ի դժբախտություն մարդկանց, կգա դա ուսուցանելու օրը...»**:

 

 Նկ. Օրգանիզմում երկու հակասական երևույթների պայքարի սխեման

Հեղինակ. Մ.Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շնորհավորում ենք
Շնորհավորում ենք

Դեռ նորավարտ բժիշկ էր, բարետես, շրջապատում աչքի ընկնող արտաքինով, երիտասարդական ավյունով լեցուն: Ի թիվս այլ գայթակղությունների, գիտությամբ զբաղվելու ձգտումը իրականացնելու քայլերի առաջին բերքահավաքը...

Բժիշկներ
Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Կայքեր` առողջապահական կազմակերպությունների համար

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է առողջապահական կազմակերպությունների կայքերի կառուցվածքին ու բովանդակությանը ներկայացվող հետևյալ պահանջները...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց
Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց

Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ...

Բժիշկներ
Հայաստանում արձանագրված սեռավարակների դեպքերը

XX դարի վերջին և XXI դարի սկզբին Հայաստանի Հանրապետությունը զգալի զարգացում ապրեց, սակայն դրան զուգահեռ ավելացավ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների (ՍՎ) թիվը, որին նպաստեցին...

Վեներաբանություն
Միզապարկի լորձաթաղանթի կազմաբանական փոփոխությունները` պայմանավորված միզապարկի դիվերտիկուլով

Բանալի բառեր. դիվերտիկուլ, մետապլազիա, դիսպլազիա

Ներածություն

Միզապարկի դիվերտիկուլը կույր վերջացող պարկանման գոյացություն է, որն ունի վզիկ, հատակ և մարմին: Այն լինում է բնածին և ձեռքբերովի: Ըստ գրականության տվյալների...

Ուրոլոգիա
Ատորվաստատինի արդյունավետության և անվտանգության գնահատումը

Բանալի բառեր. կանխարգելում, սրտի իշեմիկ հիվանդություն, ստատիններ, հակալիպիդեմիկ բուժում, ատորվաստատին

Սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) կանխարգելման հրատապության խնդիրը...

Սրտանոթաբանություն Դեղագիտություն
Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)

Բերանի խոռոչի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի բշտային և էրոզիվ ախտահարումներ կարող են դիտվել, բացի սովորական բշտախտից, նաև մի շարք այլ հիվանդությունների (բազմաձև էքսուդատիվ էրիթեմա, աֆթոզ ստոմատիտ, սովորական...

Ստոմատոլոգիա
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)
Կին և տղամարդ (սկիզբը` նախորդ համարում)

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններին, որոնք առավել ցայտուն են արտահայտված: Մենք հավակնություն չունենք նկարագրելու բոլոր տարբերությունները...

Հոգեկան առողջություն
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի  տարածաշրջանային գիտաժողովը Երևանում

2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը...

Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով
Շարունակեք ապրել լիարժեք կյանքով

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Լեղաքարային հիվանդություն
Լեղաքարային հիվանդություն

Խմբագրություն են դիմել թոշակառուներ` Նորք թաղամասի բնակիչ Վ. Սարուխանյանը, Մալաթիայից` Է. Մուրադյանը: Նրանցից մեկը գանգատվում է լեղուղիների քարերի հետևանքով ժամանակ առ ժամանակ աջ թուլակողի շրջանի երբեմն խիստ սրացող ցավերից...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Աղիքների դիսբակտերիոզ
Աղիքների դիսբակտերիոզ

Առողջ մարդկանց աղիքներում 500 տեսակի տարբեր մանրէներ կան, որոնց մեծ մասը դրական ազդեցություն ունի մարսողական համակարգի, բնականաբար և ողջ օրգանիզմի վրա...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Զարկերակային ճնշման չափման եղանակները
Զարկերակային ճնշման չափման եղանակները

Արյան ճնշման չափումը զարկերակային ճնշման որոշման, իսկ գերճնշման դեպքում` նաև ախտորոշման և բուժման հիմքն է, և, հետևաբար, չափման ճշգրտությունը էականորեն կարևորվում է զարկերակային գերճնշման ախտորոշման հարցում...

Սրտանոթաբանություն

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ