Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց

Հայաստանի վիրաբուժությունը ծանր կորուստ կրեց

Կյանքից վաղաժամ հեռացավ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սերգեյի Թամազյանը:

 

Ծնվել է 1947թ., Թումանյանի շրջանի Օձուն գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցում:

 

1972թ. ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, գործուղվել է Ալավերդի` որպես վիրաբույժ: 1977-1978թթ. ղեկավարել է Թումանյանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, միաժամանակ կատարելով շրջանի գլխավոր վիրաբույժի պարտականությունները: 1983թ. պրոֆեսոր Ա.Միքայելյանի կողմից հրավիրվել է ղեկավարելու ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքը: 1983թ. ընտրվել է այդ բաժանմունքի ավագ, 1987թ.` առաջատար գիտաշխատող, ի սկզբանե կատարելով բաժանմունքի վարիչի պարտականությունները:

 

1986թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 1995թ. դոկտորական ատենախոսությունը:

 

1992թ. Հ.Թամազյանը ստանձնել է պրոֆեսոր Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի պարտականությունները: Նրա նախաձեռնությամբ ինստիտուտում բացվել են նյարդավիրաբուժության, թոքային վիրաբուժության, կոլոպրոկտոլոգիայի, վիրաբուժական գինեկոլոգիայի, վիրաբուժական ռեպրոդուկտոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ և միկրովիրաբուժության, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, ուրոլոգիայի, քիթ-կոկորդ-ականջի, լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքները:

 

Հ.Թամազյանը 231 գիտական աշխատանքների, այդ թվում` 12 մենագրության, 5 գյուտի, 4 մեթոդական ձեռնարկի հեղինակ է, 8 դոկտորական ատենախոսության և 37 թեկնածուական թեզի գիտական ղեկավար: Նա պարգևատրվել է«Պատվո նշան» շքանշանով և Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ` առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «Մխիթար Հերացի» մեդալով:

 

Գիտնականը Վրաստանի ԲԳԱ իսկական անդամ էր, պարգևատրվել է Վրաստանի վիրաբույժների և գիտաբժշկական ընկերության հուշամեդալներով: Նա իր իսկ հիմնադրած «Բանբեր Հայաստանի վիրաբուժության» հանդեսի գլխավոր խմբագիրն էր, Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի փոխնախագահը, փոխպատվաստողների ասոցիացիայի նախագահը, միջազգային ակադեմիական ընկերության ակադեմիկոս, Ֆրանսիայի հայ բժիշկների միության անդամ,«Հովհաննես Թումանյան» բարեգործական միության փոխնախագահ,«Երկիր Նաիրի» բարեգործական կազմակերպության պատվավոր անդամ: 

 

2003թ. ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր:

 

Պրոֆեսոր Հ.Թամազյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում աչքի է ընկել բանիմացությամբ, աշխատանքային եռանդով: Նա անընդհատ որոնումների մեջ էր` բարձրացնելու գիտական և պրակտիկ վիրաբուժության որակն ու մակարդակն ինստիտուտում և այն հագեցնելու նորագույն ու ժամանակակից սարքավորումներով: 

Հեղինակ. ՀՀ առողջապահության նախարարություն, «Առողջապահություն» հանդեսի խմբագրություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ