Միջոցառումներ
Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական՝ տարեվերջյան նիստը
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը:
Նիստն օրակարգի շրջանակում քննարկեց երկու հարց՝ հոգեբանական ծառայությունների կանոնակարգման և ինքնասպանությունների (սուիցիդների) կանխարգելմանն ուղղված աշխատանքների համակարգման խնդիրներ` երկուսն էլ խիստ կարևոր, և մինչև բավարար ուշադրության չարժանացած հարցեր:
Մանրամասների մասին զրուցեցինք կոալիցիայի ներկայացուցիչների հետ.
Արմեն Սողոյան, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ
Հոգեբանական ծառայությունների կանոնակարգման հետ կապված` քննարկեցինք աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ պատրաստելու առաջարկներ: Իսկ սուիցիդների կանխարգելման խնդիրների հետ կապված՝ աշխատանքների համակարգման անհրաժեշտություն էր առաջացել: Ինքնասպանությունները շատ չեն, սակայն, եթե ուշադրություն չդարձնենք՝ կշատանան:
Կոալիցիան այս տարի ստեղծվեց` Առողջապահության նախարարի նախաձեռնությամբ, և արդեն 3 նիստն է, որոնց շրջանակներում կարևոր հարցեր են ներառվել, նվիրվել են մեծ իրադարձությունների:

Վերջին նիստը նվիրված էր Հոգեկան առողջության համաշխարհային օրվան: Ներկա էր ԱՀԿ բարձրաստիճան առաքելությունը և Եվրոպական տարածաշրջանի Հոգեկան առողջության միամսյակը մեկնարկեց Հայաստանում:
Կոալիցիան գործադիր կառույց չէ, այն ավելի շատ ցանցային կառույց կարող ենք համարել: Կոալիցիան ներառում է և՛ պետական գերատեսչություններ, և՛ մասնավոր, և՛ պետական, և՛ հասարակական կազմակերպություններ, և գործնականում, կարող ենք ասել, որ ամենաօրինական (լեգիտիմ) հարթակն է, որտեղ քննարկումները կարող են ազդեցություն ունենալ և՛ որոշում ընդունողների, և՛ ամբողջ ոլորտի վրա:
Այս տարի հաստատվել է նաև հոգեկան առողջության պահպանման ու բարելավման ռազմավարությունը, որի մշտադիտարկման խումբը ձևավորել է կոալիցիայի կողմից և հաստատվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, և այն իրականացնելու են հենց կոալիցիայի ներկայացուցիչները:
Եկող տարի, երբ առաջին տարին կամփոփվի, մենք լրջորեն կզբաղվենք մշտադիտարկմամբ` պարզելու, թե կառույցներից որը ինչ պետք է աներ, ինչ է իրականացրել, ինչը՝ ոչ:
Կարիքի դեպքում գուցե կազմակերպությունների ռեսուրսներն էլ ներգրավվեն:
Բնականաբար, հիմնական ծանրաբեռնվածությունը պետությունը պետք է իր վրա վերցնի, իսկ հասարակական, մասնավոր և այլ ոլորտների ներկայացուցիչները պատրաստ են օգնել ու համագործակցել:

Լենա Նանուշյան, առողջապահության նախարարի առաջին տեղակալ
2020 թվականի պատերազմից հետո, ինչպես նաև քովիդի համաճարակի ընթացքում, պարզ էր, որ անհրաժեշտ է հոգեկան առողջության որոշ ծրագրեր իրականացնել բնակչության շրջանում, նաև` տարբեր խմբերում:
Առաջին անգամ, ընդհանրապես, պատմության մեջ, հոգեկան առողջության բարելավման համար պետությունը գումարներ հատկացրեց: Պարզ դարձավ, որ անհրաժեշտ է համատեղել, միավորել հոգեկան առողջության խնդիրներով զբաղվող մասնագետներին, կազմակերպություններին, որպեսզի ունենանք մեկ հարթակ՝ ոլորտում առկա խնդիրները քննարկելու, հնարավորություններ, լուծումներ փնտրելու և ծրագրերն իրականացնելու համար: Հարթակը նախևառաջ խորհրդատվական և մասնագիտական է:
Ներկա հավաքի շրջանակում պետք էր պարզել, թե կա՞, արդյոք, անհրաժեշտություն` բարելավելու որոշ միջամտությունների, կարգավորման, տրամադրվող ծառայությունների որակը և մոտեցումները: Իմ կարծիքով, իրականում, շատ կարևոր է ոլորտի մասնագետներին ունենալ մեկ տեղում և, իհարկե, տարբեր խնդիրների հետ կապված քննարկումներ իրականացնել` որոշումների ընդունման համար:

Կամո Վարդանյան, հ.գ.դ., պրոֆեսոր
Այսօրվա իմ թեման վերաբերում է ինքնասպանությունների կանխարգելման ծրագրերին: Թվում է՝ ամեն ինչ ասված է այդ մասին, բայց, իրականում, ոչինչ ասված չէ, որովհետև կանխարգելումն այն գործընթացն է, երբ պարզ է երևույթը, նրա մեխանիզմները, օրինաչափությունները, ընթացքը, առանձնահատկությունները, և դրանց համապատասխան ձեռնարկվում են որոշ գործողություններ՝ անհրաժեշտ հետազոտություններ, արդյունքների մշակում:
Հայաստանի Հանրապետությունում դա բացակայում է, մինչև անգամ հետազոտություններ չկան, չկա նաև մեթոդաբանություն, թե ինչպես պետք է սուիցիդների տվյալները հավաքել ու մշակել:

Այդ տեսակետից շատ կարևոր և արդիական է այսօրվա թեման:
Ուսումնասիրել եմ բազմաթիվ երկրների փորձը, նրանց կողմից առաջարկվող և իրականացվող տարբերակները: Բայց ամենակարևորն այն փաստն ընդունելն է, որ ցանկացած ոլորտում գործընթացն արդյունավետ է, եթե կան մասնագետներ:
Մենք առայժմ ունենք ցանկություն, մոտեցում, գործողություններ, բայց դեռևս չունենք մասնագետներ և մասնագիտական մոտեցում:
Անհրաժեշտ է ունենալ սուիցիդների ուսումնասիրման լուրջ դպրոց, նաև մոնիտորինգի՝ մշտադիտարկման, որոշ մշակված ալգորիթմեր, որոնք հնարավորություն կտան երևույթը հասկանալ և ճիշտ կանխարգելիչ մոդելներ մշակել:
Կարևորը` կա ցանկություն, շահագրգիռ մարդիկ, որոնք պատրաստ են օժանդակել գործընթացին:
Ենթադրում եմ, որ այն միջավայրը, որն անհրաժեշտ է գործընթացն իրականացնելու համար՝ արդյունավետ է:

27.12.2022 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ