Միջոցառումներ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան վիրաբուժական համատեղ կոնգրեսին. oncology.am
Սեպտեմբերի 28-ին Երևանում իր աշխատանքը եզրափակեց Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսը:
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունեցավ կոնգրեսի աշխատանքներին:
Երկու օրերի ընթացքում կենտրոնի առաջատար վիրաբույժներն աչքի ընկան հետաքրքիր զեկույցներով: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ մեծ պատիվ էր մասնակցել այս մասշտաբի կոնգրեսին:
«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը՝ Հայաստանում ամենամեծ վիրաբուժական պոտենցիալ ունեցող բժշկական կազմակերպություններից մեկը, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի պլատինե գործընկերն էր և շատ ակտիվ մասնագիտական մասնակցություն ունեցավ կոնգրեսի երկօրյան աշխատանքներին: Սեպտեմբերի 27-ին տեղի կունեցավ «Վիրաբուժական օնկոլոգիա» թեմայով նիստ, իսկ 28-ին` «Ընտրված զեկուցումներ» նիստի շրջանակում քննարկվեցին կրծքագեղձի և անոթային վիրաբուժությանը հարող հրատապ հարցեր» - նշեց մեր զրուցակիցը:
Թեմաները վերաբերում էին աղեստամոքսային համակարգի ուռուցքային հիվանդությունների և կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժմանն ու վերականգնողական մեթոդներին, որոնց վերաբերող թեմաների շուրջ զեկույցներով հանդես եկան Գագիկ Համբարձումյանը, Մհեր Կոստանյանը և Արթուր Ավետիսյանը:

Ա. Ավետիսյանի ձևակերպմամբ՝ նմանատիպ կոնգրեսները լավ հարթակ են բժիշկների համար, որպեսզի նրանք կիսվեն տարբեր ոլորտներում իրենց փորձով և ռազմավարական մոտեցումներով, ներկայացնեն անցած ճանապարհը:
29.09.2018 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYYVYQyc' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




