Միջոցառումներ
«Իզմիրլյան» ԲԿ-ում շագանակագեղձի բարորակ գերաճի Live surgery է կազմակերպվել. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում 31․03․2018թ Հայաստանի ուրոլոգիական ասոցիացիայի (ՀՈՒԱ) նախաձեռնած սեմինարի ընթացքում կազմակերպվել է «Կենդանի վիրաբուժություն» (Live surgery)՝ ուղիղ հեռարձակում վիրահատարանից: Երկու հայտնի ուրոլոգներ ցուցադրել են շագանակագեղձի բարորակ գերաճի վիրահատության՝ ներմիզուկային մասնահատման տարբեր տեխնիկաներ:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արթուր Գրաբսկին պարզաբանեց, որ դեռևս բժշկական կենտրոնի շենքի վերակառուցման ժամանակ, բժիշկների պահանջներից մեկը հենց տեխնիկական վերազինումն էր՝ նման հեռարձակումներ և ուղիղ միացումներ անցկացնելու համար: Վիրահատարանի բոլոր տեսախցիկները և էնդոսկոպիկ սարքավորումները միացված են նիստերի դահլիճի էկրանին, ապահովված է շատ բարձրորակ կապ: Այդ ամենը հնարավորություն է տալիս հեռուստակոնֆերանսներ անցկացնել ինչպես արտասահմանյան երկրների, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի հետ: Ավելի վաղ ամերիկայից ռոբոտ–ասիստենտացված վիրաբուժության ոլորտի հայտնի մասնագետ, պրոֆեսոր Ինդերբիր Գիլլի կողմից կազմակերպվել էր հեռուստադասախոսություն բժշկական կենտրոնի բժիշկների համար:

Օրերս կայացած սեմինարի թեման տղամարդկանց մոտ ստորին միզուղիների ախտանիշներն ու շագանակագեղձի բարորակ գերաճն էր։ Սեմինարի ընթացքում դասախոսություններ են ներկայացվել այս հիվանդության ախտորոշման ժամանակակից մոտեցումների և բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ։ Օնլայն ռեժիմով ցուցադրվել են վիրահատություններ:
«Նաիրի» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը ցուցադրեց ավանդական միաբևեռ տրանսուրետրալ մասնահատումը, իսկ Արթուր Գրաբսկին ներկայացրեց միզապարկի վզիկի տրանսուրետրալ մասնահատումը նորագույն Quanta Cyber Tm լազերի կիրառմամբ։ Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակը համարվող այս լազերը հիվանդանոցին էր նվիրաբերվել ամերիկահայ բարերար, ուրոլոգ Կարո Դերձակյանի միջնորդությամբ: «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավարի խոսքերով՝ Հայաստանում քիչ մասնագետներ են նման վիրահատություն կատարում, ուստի դրա կատարման տեխնիկայի յուրացումը բավական արդիական է:

Բժիշկ Գրաբսկու խոսքով վիրահատությունները կատարվել են ինտերակտիվ ռեժիմով․ վիրաբույժները ցուցադրում և բացատրում էին վիրահատությունների կատարման առանձնահատկությունները, իսկ սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեին դահլիճից հարցեր տալու և դրանց պատասխանները ստանալու: Նա հավելեց, որ նման սեմինարներն հատկապես օգտակար են երիտասարդ, այդ թվում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած, մասնագետների զարգացման համար, ուստի «Իզմիրլյան» ԲԿ-ն նախատեսում է Live surgery-ի անցկացումը շարունակել նաև այլ ուրոլոգիական հիվանդությունների վերաբերյալ, մասնավորապես՝ միզաքարային հիվանդության: Սեմինարը ղեկավարում, ինչպես նաև, վիրահատությունների ընթացքի ակտիվ քննարկումն ապահովում էր ՀՈՒԱ նախագահ Սերգեյ Ֆանարջյանը։

Սեմինարի ընթացքում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգ Արթուր Քոչարյանը ներկայացրեց շագանակագեղձի բարորակ գերաճի ախտորոշման և բուժման վերջին ուղեցույցները, որոնք թարգմանվել և տեղայնացվել էին ՀՈՒԱ-ի անդամների կողմից: Արթուր Գրաբսկու պարզաբանմամբ այս ուղեցույցներն արդեն հաստատվել են Առողջապահության նախարարության կողմից եւ առաջիկայում կուղարկվեն բոլոր բժշկական հաստատություններին: «Աստղիկ» ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արմեն Ավոյանը ներկայացրեց շագանակագեղձի բարորակ գերաճի կոնսերվատիվ բուժման ժամանակակից մոտեցումները։

Ներկայացվել են նաև շագանակագեղձի բուժման այլընտրանքային մեթոդներ։ «Էրեբունի» ԲԿ-ից Արսեն Ծատուրյանը և Սարգիս Աբովյանը ներկայացրել են շագանակագեղձի անոթների էմբոլիզացիայի մեթոդը: «Այս մեթոդը դեռեւս փորձարարական է, սակայն սրա մասին նույնպես պետք է իմանալ», - ասաց Արթուր Գրաբսկին:

16.04.2018 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ