Միջոցառումներ
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության 2018թ. մարտի 15-ի նիստը. aas.am
2018թ. մարտի 15-ին տեղի ունեցավ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահության, Վիրաբուժության եվրոպական միության և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի համատեղ կոնգրեսի գիտական կոմիտեի, կազմկոմիտեի համատեղ նիստը:
Նիստը բացեց ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ. Միրիջանյանը, որը ներկայացրեց օրակարգը:
Նիստը քննարկեց 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում կայանալիք վիրաբուժության միջազգային կոնգրեսի հետ կապված հարցեր: Զեկուցումով հանդես եկավ ասոցիացիայի փոխնախագահ, ՎԵՄ նախագահ Ս.Ա. Ստեփանյանը: Ներկայացվեցին կոնգրեսի ռեգիստրացիոն կայքերի ստեղծման, կազմակերպչական հարցեր: Հարցերի քննարկման արդյունքում կազմկոմիտեին տրվեցին հանձնարարականներ Հայաստանից և արտերկրից հնարավորինս շատ վիրաբույժներ ընդգրկել կոնգրեսի աշխատանքների մեջ:
Նիստը քննարկեց «Գյումրի» ԲԿ վիրաբույժներ Արթուր Նասիբյանի և Արման Սարգսյանի հետ կապված միջադեպը: Նիստին ներկա էին վերը նշված վիրաբույժները և «Գյումրի» ԲԿ բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը: Բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը ներկայացրեց միջադեպի հետ կապված հանգամանքները: Տրվեցին հարցեր վիրաբույժներ Արթուր Նասիբյանին և Արման Սարգսյանին: Ե՛վ Արման Սարգսյանը, և՛ Արթուր Նասիբյանը նշեցին, որ միջադեպի հետ կապված դիմում, բողոք չեն ներկայացրել իրավապահ մարմիններին, ինչը առնվազն զարմանալի է, քանի որ գործն արդեն քննվում է իրավապահ մարմիններում:
Հաշվի առնելով, որ միջադեպի իրավական գնահատականը տալու են իրավապահ մարմինները, ովքեր այդ հարցով զբաղվում են, իսկ ադմինիստրատիվ գնահատական տալը և միջոցներ ձեռք առնելը բժշկական կենտրոնի ղեկավարության իրավասությունների մեջ է: Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահությունը կոչ է անում միջադեպին մասնակից վիրաբույժներին մնալ բժշկական էթիկայի նորմերի սահմաններում, հնարավորության դեպքում խնդրահարույց հարցերը լուծել բժշկական կենտրոնի ղեկավարության և էթիկայի կոմիտեի միջամտությամբ` բժշկական կենտրոնի սահմաններում:
Ասոցիացիայի նախագահությունը կոչ է անում «Գյումրի» ԲԿ վիրաբույժներին համախմբվել նորանշանակ բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանի շուրջը, ով գիտական աստիճան ունեցող փորձված վիրաբույժ է և անվերապահորեն ենթարկվել բժշկական կենտրոնի տնօրենի, ղեկավարության, էթիկայի կոմիտեի որոշումներին:
Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ,
Պրոֆ. Մ.Մ. Միրիջանյան
26.03.2018 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY5wL4XD' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ