Միջոցառումներ
Բժիշկն անցյալի և ներկայի միջև. Իլյա Եգորովի դասախոսությունը՝ հայ բժիշկներին
Հոկտեմբերի 25-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ կոնֆերանս՝ Մոսկվայի քաղաքապետարանի բժշկական կենտրոնի գիտա-մեթոդական միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Իլյա Եգորովի մասնակցությամբ: «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը կրում էր «Բժիշկն անցյալի և ներկայի միջև: Թերապևտիկ բնույթի հիվանդներ. կլինիկական դեպքերի քննարկում» խորագիրը:
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության մենեջեր Լուսինե Բլուրցյանը:
«Մեր դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում ունի 20-ամյա պատմություն: Այս տարիների ընթացքում ձեռքբերեցինք բժիշկ-ընկերներ: Ուստի՝ պարբերաբար անակնկալներ ենք մատուցում` հանդիպումների տեսքով, հրավիրելով տարբեր երկրներում իրենց գործունեությունը ծավալող մեծանուն բժիշկների»:
Ներկայացնելով օրվա թեման՝ Լ. Բլուրցյանը նշեց, որ այս անգամ Երևան են հրավիրել Իլյա Եգորովին:
«Բժիշկ Եգորովի 4-րդ այցն է Երևան, երեք հրավեր-այցելություններում իր մասնակցությունն է ունեցել «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Հանդիպման ընթացքում փորձի փոխանակում է կայանում: Բժիշկ Եգորովն իր դասախոսությունների ընթացքում ներկայացնում է կլինիկական դեպքեր: Ուստիև՝ հետաքրքիր քննարկումներ են ծավալվում, և հայ բժիշկները սիրով են մասնակցում»:
Զրուցակցի խոսքերով՝ այս անգամ քննարկվել են համակցված ախտաբանական կլինիկական դեպքեր ռևմատոլոգիական, նյարդաբանական, սրտաբանական և թերապևտիկ պրակտիկայից: Քննարկման ընթացքում առաջարկվում են լուծումներ և դեղեր:
Լ. Բլուրցյանը նշեց, որ «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը թերապիայի ոլորտում ունի մի շարք նորություններ, որոնք ներկայացվեցին կոնֆերանսի ընթացքում: «Խոսքը Աիրտալ հակաբորբոքային դեղի մասին է: Այն արդեն մի քանի տարի է, ինչ կա շուկայում: Հաբերից բացի, այժմ ներկայացնում ենք նույն դեղի փոշին և նրբաքսուքը»:
Մեզ հետ զրույցում Իլյա Եգորովը՝ ներկայացնելով կոնֆերանսի խորագիրն ընդգծեց. «Այսօր հայ բժիշկներին ներկայացրել եմ երկու կլինիկական դեպք: Մեկը՝ բարդ, մյուսը՝ սովորական: Այո, սովորական կամ շատ պարզ... Պատահում է, որ հենց սովորական դեպքերի ժամանակ են բացթողումներ լինում: Ուստի՝ այստեղից էլ կարելի է դաս քաղել: Մենք քննարկեցինք խնդիրներ` գտնելով այն ժամանակահատվածը, երբ, այսպես ասած, սխալ ուղղությամբ է գնացել տվյալ պացիենտի մոտ բուժման ընթացքը: Կարելի է ասել, երկու փոքրիկ դետեկտիվ եմ ներկայացրել հայ բժիշկներին»:
Համեմատելով ներկան ու անցյալը, բժշկությունն այսօր և երեկ՝ Ի. Եգորովը նշեց, որ այսօր բժիշկներին մատուցվող դասախոսությունները հիմնականում «թվերի լեզվով» են, ինչից նա աշխատում է խուսափել: «Իհարկե, ինձ համար դժվար է ասել, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես կարող եմ միայն խոսել ՌԴ-ում տիրող իրավիճակի մասին: Այսօր բժիշկներին ներկայացվող դասախոսությունները հիմնականում վիճակագրական փաստեր են ներառում. թվեր ու աղյուսակներ: Ինձ համար մատուցման այս տարբերակը խորթ է, քանի որ այսպես մենք բժիշկների դիտակետից, կարծես, երկրորդ պլան ենք տանում բուն պացիենտին ու նրա ունեցած խնդիրները, և այս փաստն ինձ անհանգստացնում է»:
Խոսելով ախտորոշման նոր մեթոդների մասին՝ Ի. Եգորովն ասաց. «Այսօր, երբ բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանք, մենք հաճախ ենք հրաժարվում, առաջին հայացքից, շատ պարզ ու մատչելի (նաև ֆինանսական առումով) հետազոտության տեսակներից: Խոսքը, անշուշտ, չի վերաբերում ուռուցքային հիվանդություններին, երբ բժիշկը սիսեռի չափ ունեցող ուռուցք է փնտրում... Կան դեպքեր, երբ չկա անհրաժեշտություն դիմելու բարձր տեխնոլոգիաների օգնությանը (օրինակ` արյան բիոքիմիական հետազոտություն), այլ պացիենտն ինքը կարող է պատմել իր հիվանդության մասին, ինչպես սովորեցրել են մեզ ուսման տարիներին: Ճշգրիտ ախտորոշումը, անշուշտ, դրվում է բժիշկ-պացիենտ զրույցի, զննման ու մանրամասն անամնեզի տվյալների հավաքագրման հիման վրա»:
27.10.2017 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





