Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

Մայիսի 19-20-ը Երևանում տեղի ունեցավ Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանսը:


Կոնֆերանսի ընթացքում մեզ հետ զրուցեց «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյանը, ով կարևորեց նմանատիպ կոնֆերանսների կազմակերպումը Հայաստանում և արդի խնդիրների վեր հանումը։


«Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ պրոֆեսոր Սամվել Հովհաննիսյան–   Ո՞րն է այսօր անցկացվող կոնֆերանսի նպատակը։


–   Կոնֆերանսը նվիրված էր ընտանեկան բժիշկների համաշխարհային օրվան։ Ամեն տարի Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիան իրականացնում է կոնֆերանսներ: Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես մասնակիցներին կտրամադրվեն կրեդիտներ։ Մեր առաքելությունն է, որ ներդնենք ու զարգացնենք ընտանեկան բժշկի գաղափարը։ Որպես արագ զարգացող ոլորտ բժշկագիտության բնագավառում նման միջոցառումները միշտ կարևորված են լինելու, որպեսզի մասնագետները տեղեկացված լինեն ոլորտի համաշխարհային ձեռքբերումներին  և նոր մոտեցումներին։


–   Ի՞նչ խնդիրներ եք այսօր բարձրաձայնել։


–   Մեր այսօրվա կոնֆերանսի հիմնական խնդիրը հակաբիոտիկներն են։ Բժիշկների կողմից հակաբիոտիկների նշանակումները միշտ չէ, որ արդարացված է: Ավելին, լինում են դեպքեր, երբ հակաբիոտիկներն օգտագործվում են առանց բժշկի նշանակման։

 

Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

 

Չհիմնավորված օգտագործման արդյունքում առաջանում են լուրջ, գլոբալ խնդիրներ: Ժամանակի ընթացքում հակաբիոտիկները վարակների դեմ կորցնում են իրենց արդյունավետությունը։ Այսօր ներկայացնելու ենք խնդրի կանոնակարգման գործընթացը։

 

Դրանից զատ, հաշվի առնելով ամբողջ աշխարհում ընկճախտի ահագնացող տարածվածությունը, կոնֆերանսի շրջանակում բարձրաձայնվել է նաև դրա հետ կապված խնդիրների լուծման մոտեցումները: Քննարկվող թեմաներից էն նաև թոքաբորբի, աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրները։


Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ բ.գ.թ. Իգոր ԳուչևըԿոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես եկավ բ.գ.թ. Իգոր Գուչևը՝ «Անտիբիոտիկների ողջամիտ  և անվտանգ օգտագործումը  առողջապահության առաջնային օղակում։ Տարածված ինֆեկցիաները» թեմայով բանախոսությամբ։


–   Այսօրվա մեր նպատակն է հակաբիոտիկների թերապիայում խնդիրների վեր հանումն ամբուլատոր փուլում։ Քանի որ հակաբիոտիկների նշանակումը լայն տարածում ունի ամբուլատոր ծառայության շրջանակում, փորձում ենք բժիշկներին ներկայացնել՝ ինչպես չվնասել պացիենտին դրանց օգտագործման ժամանակ: Իմ ելույթի ընթացքում անդրադարձել եմ նոր առաջարկվող մեթոդներին և դրանց կիրառման սկցբունքներին,- հայտնեց Գուչևը։


դոցենտ ԵՊԲՀ դասախոս գաստրոէնտերոլոգ Նարինե ՓաշինյանՄենք զրուցեցինք նաև դոցենտ ԵՊԲՀ դասախոս գաստրոէնտերոլոգ Նարինե Փաշինյանի հետ, ով կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը։


–   Այսօրվա իմ ելույթի թեման նվիրված էր շատ հրատապ խնդրի՝ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությանը: Սա այսօր կարևորված խնդիր է բժշկակգիտության ոլորտում: Այս ախտաբանության ժամանակ տարբեր պատճառներով նկատվում է  ամենակարևոր համակարգերից մեկի՝ մարսողական համակարգի ֆունկցիայի աստիճանաբար խանգարումը, որի ժամանակ ստամոքսի կամ 12-մատնյա աղու պարունակությունը հակաբնական հետադարձ կծկումների արդյունքում բարձրանում է կերակրափող: Մարսողական համակարգի նորմալ գործունեության պայմաններում նման երևույթ չի կարող տեղի ունենալ: Իսկ եթե դա տեղի է ունենում, ապա  պետք է լինեն դրա կարճ էպիզոդներ, որպեսզի կերակրափողը չվնասվի։ Երբ մեխանիզմը դադարում է աշխատել և նման էպիզոդները կրկնվում են հաճախակի, մեծ քանակի թթվային պարունակությամբ սննդի պարբերաբար մուտքը կերակրափող երբեմն կարող է բերել անվերադարձ փոփոխությունների»,- հայտնեց բանախոսը:

 

Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս


Նարինե Փաշինյանը նույնպես կարևորեց նմանատիպ կոնֆերանսների կազմակերպումը և նշեց,- «Այսպիսի կոնֆերանսներն արդեն լայն տարածում ունեն։ Շատ դեղագործական ըներություններ ջանք են գործադրում և փորձում ներկայացնել համաշխարհային կիրառում ստացած նորագույն դեղերը։ Այսօր կարևոր է տեղեկացված լինելը և արդյունավետ դեղերի մասին ավելին իմանալը` նախքան կիրառելը»։

 

Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս Ընտանեկան բժիշկների միջազգային օրվան նվիրված կոնֆերանս

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ