Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները»

Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները»

Ապրիլի 19-ին «ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղի ունեցավ ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները թեմայով կլոր-սեղան, որը կազմակերպվել էր «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի» և “Ալկոն ֆարմասյութիքըլս ՍՊԸ “ Հայաստանյան ներկայացուցչության կողմից:

 

Թեմայի շուրջ զրուցեցինք Ս.Վ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայանի հետ:

 

–   Ի՞նչ հաճախականությամբ եք կազմակերպում կլոր-սեղան քննարկումները, ո՞վքեր են Ձեր հյուրերը:


–   Այս ձևաչափով հանդիպումներ կազմակերպվում են տարվա ընթացքում 2-3 անգամ: Իհարկե՛, միայն մեր կլինիկայի աշխատանքի շնորհիվ չէ, որ իրականացվում են նման արդյունավետ հանդիպումները, բազմաթիվ մասնագետներ, գործընկերներ ցուցաբերում են ակտիվ մասնակցություն: Հանդիպումների ժամանակ քննարկվում են ոլորտի նորամուծությունները, հրատապ խնդիրները, համատեղ առաջարկվում լուծումներ, ինչը հնարավոր չէ անել մեկ կենտրոնի շրջանակում, քանի որ երևույթը մասնագիտական գործունեության մեջ երկրի մակարդակով է կարևորվում: Այսօր մեր հյուրերը հիմնականում մարզերում աշխատող ակնաբույժներն են:

 

Ս.Վ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայան


–   Ի՞նչ թեմա եք ներկայացնում այսօր:


–   Այսօրվա կլոր-սեղանը նվիրված է ռեֆրակցիոն լազերային վիրաբուժության ուղղություններին, որը Հայաստանում ներկայում բավականին բարձր մակարդակ է ապահովում և կարող է մրցակցել աշխարհի բոլոր երկրների նույն ոլորտում զբաղվող մասնագետների կատարած աշխատանքների հետ:


–   Անդրադառնանք այսօրվա քննարկվող թեմային. ո՞ր խնդիրներն են համարվում ռեֆրակցիայի անոմալիաներ:


Անոմալիաներին վերաբերում են կարճատեսությունը, հեռատեսությունը, ցանկացած տեսակի աստիգմատիզմը: Այն մարդիկ, ովքեր կրում են ակնոց, սակայն ցանկություն ունեն ազատվել ակնոցից և լավ տեսողություն ունենալ, կարող են դիմել լազերային վիրաբուժության նորագույն մեթոդին:

 

Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները»


–   Որքանո՞վ է մատչելի լազերային միջամտությունը:


–   Թանկարժեք, թե` մատչելի, սա սուբյեկտիվ երևույթ է, քանի որ ներկայում կիրառվում են միջամտության տարբեր տեսակներ գնային տարբեր առաջարկներով ու պայմաններով: Միաժամանակ, վստահորեն կարող ենք ասել, որ միջամտության բոլոր մեթոդներն արդյունավետ են:


–   Բուժման ի՞նչ մեթոդներ կան, ինչպե՞ս եք ավանդականը կապում նոր մեթոդների հետ:


–   Կան դեպքեր, որ ավանդական մեթոդները բավարար են, սակայն կան դեպքեր, երբ միայն նոր մեթոդները կարող են արդյունավետ լինել: Պացիենտի հետ նախապես քննարկվում է միջամտության տեսակի ընտրությունը: Եթե նախկինում միջամտության և բուժման այլընտրանք չկար, այսօր պացիենտին հնարավոր է առաջարկել տարբեր մոտեցումներ: Որոշ դեպքերում բուժման լավագույն ելք ապահովելու համար միջամտության տեսակն ընտրում է բժիշկը: Նախքան բուն բուժական միջամտությունն իրականացվում են համապատասխան անհրաժեշտ հետազոտություններ:

 

Կլոր-սեղան. «Ռեֆրակցիայի անոմալիաների բուժման լազերային մեթոդները»


–   Խոսենք Ալ. Մալայանի անվան ականբուժական կենտրոնի փորձի մասին:


–   Մեր կլինիկայում իրականացվում են ակնաբուժության բնագավառում բուժման բոլոր մեթոդները, ինչի հասել է միջազգային փորձը: Ռեֆրակցիոն վիրաբուժության մեջ չկա որևէ գործողություն, որը եթե կիրառելի է արտերկում, չիրականացվի մեր կլինիկայում: Մեր Կենտրոնի 39-ամյա պատմության մեջ հնարավոր եղավ առաջին անգամ Հայաստանում կատարել հիմնային վիրաբուժական միջամտություններ՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, եղջերաթաղանթի պատվաստում, ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ, բազմաթիվ նորագույն ախտորոշիչ մեթոդների ներդնում, առաջին անգամ կիրառվել են ցանցաթաղանթի հետտրավմատիկ հետևանքների վերականգնում , ռեֆրակցիայի լազերային միջամտություններ /PRK, LASIK/, հակագլաուկոմատոզ շունտերի տեղադրում և այլ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ