Միջոցառումներ
Աշխատանքային սիմպոզիում. «Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումները». oncology.am
Ապրիլի 14-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային սիմպոզիում` նվիրված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումներին, որի ընթացքում ելույթներով հանդես եկան ՈւԱԿ-ի և այլ կլինիկաների ուռուցքաբան-քիմիաթերապևտներ:
Սիմպոզիումի մասնակիցներին բացման խոսքով ողջունեց ՈՒԱԿ-ի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Տանանյանը: Նա կարևորեց նման գիտաժողովենրի անցկացումը, նշելով, որ դա կլինիցիստին տեսական գիտելիք փոխանցելուց զատ կլինիկական դեպքերի և քննարկումների միջոցով գործնական հմտություններ է զարգացնում: «Նման միջոցառումներն այսօր մեր երկրում պահանջված են: Ուռուցքաբանության ոլորտում ՈւԱԿ-ն առաջատարն է, ուրեմն բոլոր հարցադրումները, բոլոր նորությունները պետք է սկիզբ առնեն ուռուցքաբանության ազգային կենտրոնից, ուստի որոշում կայացվեց միջոցառումն անցկացնել ՈւԱԿ-ում»,- հավելեց Արմեն Տանանյանը: Անդրադառնալով ներկայացվող թեմային` կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից դեղորայքային բուժման մոտեցումներին, պրոֆեսորը նշեց, որ այն հրատապ է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ` Հայաստանում, և տարեցտարի ավելանում է այս հիվանդությամբ տառապող հիվանդների թիվը.
«Գաղտնիք չէ, որ այսօր ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենատարածված չարորակ գոյացությունն է: Բացի առողջապահական գերակա խնդիր լինելուց, կրծքագեղձի քաղցկեղի պայքարն ունի կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն: Վերջին տարիներին ուռուցքաբանության սրընթաց զարգացումները, ախտորոշման և բուժման կատարելագործումները հնարավորություն են տվել չարորակ ուռուցքներին մի շարք տեղակայումների, այդ թվում նաև կրծքագեղձի քաղցկեցի բուժման ժամանակ արձանագրել զգալի հաջողություններ»,- հայտնեց պրոֆեսոր Տանանյանը, այնուհետև նշեց, որ ամբողջ աշխարհում և Հայաստանում ուռուցքաբան-քիմիաթերապևտներին հաջողվել է բարելավել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշը:
ՈւԱԿ-ի տնօրենը ուռուցքաբանությունը ներկայացրեց որպես բժշկության առանձին դիսցիպլինար ճյուղ իր մեջ ներառված բուժման մոտեցումներով` վիրաբուժական, ճառագայթային ու դեղորայքային, և նշեց, որ լավագույն մոտեցումը այդ բոլորի համակացությունն է: «Համալիր բնույթից զատ, չարորակ ուռուցքի բուժումն ունի նաև անհատականացված բնույթ, որի ժամանակ հաշվի է առնվում տվյալ ուռուցքի մոլեկուլար, գենետիկ պարամետրերը: Պետք է նշել, որ այս տեսակետից ուռուցքաբանության մեջ կրծքագեղձի քաղցկեղի բուժումը համարվում է դասական: Մյուս կողմից, բուժման եղանակների կատարելագործումը, նոր և ավելի արդյունավետ դեղերի առկայությունը ստիպում է վերանայել, լայնացնել և ավելի բարձրացնել բուժման ընթացակարգը »,- հայտնեց ուռուցքաբան Արմեն Տանանյանը:
Զրուցեցինք միջոցառման համակազամկերպիչ շվեյցարական «Նովարտիս ֆարմա» ընկերության հայաստանյան ղեկավար Թովմաս Կարապետյանի հետ, ով ներկայացրեց, որ կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ միջոցառում անցկացնելու նպատակը տեսական և փորձնական գիտելիքների ներկայացումն է մասնագետներին:
«Ուռուցքաբաններին ներկայացվեց կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից մոտեցումները: Վիճակագրությունը հավաստում է, որ տարեցտարի այդ հիվանդությունն ունեցողների թիվն ավելանում է և հարկ է ոլորտն ուշադրության կենտրոնում պահել: Միջոցառման նպատակը ոչ թե կոնկրետ դեղեր ներկայացնելն է, այլև խնդիրը վեր հանելը և բուժման նոր մոտեցումները քննարկելը»:
ՈՒԱԿ-ի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը խոսեց աշխատանքային սիմպոզիումի նպատակի մասին:
«Այսօր ուռուցքաբաններով աշխատանքային սիմպոզիում ենք կազմակերպել, որտեղ ներկա են ՈւԱԿ-ի մասնագետները և այլ կլինիկաներից բժիշկներ, ովքեր զբաղվում են նույն խնդրով: Հիմնական թեման կրծքագեղձի քաղցկեղի դեղորայքային բուժման ժամանակակից մոտեցումները, նոր ալգորիթմները, սպառնալիքները ներկայացնելն է: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին հետաքրքիր դեպքեր»: Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի բուժման չափորոշիչներին` բժիշկ Ավետիսյանը նշեց, որ ամբողջ աշխարհում օգտվում են հայտնի չափորոշիչներից, և որ չափորոշիչները հիմնված են մեծ ու պատասխանատու փորձի վրա: Բժշկության զարգացման և ժամանակակից մեթոդների առաջ գալուն զուգահեռ Հայաստանում ևս օգտվում են ներկայացվող նոր մեթոդներից:
18.04.2017 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



