Միջոցառումներ
Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությունը երեխաների համար պատրաստել էր անակնկալ: Դեկտեմբերի 28-ը «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի փոքրիկների և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների, թոռնիկների, հարազատների ու բարեկամների համար, Ամանորին ընդառաջ, բժշկական կենտրոնում երեխաների համար օրը տոնի էր վերածվել: Երեխաների համար այն առանձնացավ երգ ու պարով, բարձր տրամադրությամբ ու Ամանորի նվերներով, և չէին կարող ներկա չլինել Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր իրենց ներկայությամբ մանուկներին պարգևեցին անմոռանալի պահեր:
Տոնական միջոցառմանը ներկա երեխաների հիշողութան մեջ երկար տարիներ կուղեկցվեն օրվա տոնական տրամադրությունն ու վառ տպավորությունները: Միջոցառման ընթացքում «Իզմիրլյան» ԲԿ հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանը երեխաներին և նրանց ծնողներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և հայրապետական բարեմաղթանքը: Տեր Թադեոս քահանայի հետ միասին տոնի մասնակիցները հնչեցրեցին Տերունական աղոթք և քահանայից լսեցին մանուկ Հիսուսի ծննդյան պատմությունը:
Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Մանուկներին նվիրված Ամանորի միջոցառումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
Միջոցառման ավարտին զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:
– Պարոն Չարչյան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ավանդույթ է դարձել Ամանորին ընդառաջ փոքրիկներին նվիրել տոնական օր:
– Երեխաները մեր ապագան են, նրանց համար ենք ապրում: Բնության օրենքն է` ստեղծիր քո նմանին՝ քեզնից ավելիին: Եկող սերունդը պետք է գերազանցի նախորդին: Մենք՝ մեծերս, երեխաների համար պետք է ստեղծենք մեզ գերազանցելու բոլոր պայմանները, որը մեր առաքելությունն է կյանքի և Աստծո առաջ: Յուրաքանչյուր տարի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը կազմակերպում է Տարեմուտի տոնական միջոցառում աշխատակազմի երեխաների, թոռնիկների, բարեկամների, հարազատների համար: Երեխաները Ամանորի հրաշքներին, Ձմեռ պապիկին հրաշագործ ու նրանից նվերներ ակնկալողներն են: Այս տարի մեր միջոցառմանը հրավիրված էին նաև Մայր Աթոռ Սրբ. Էջմիածնի հովանո ներքո գործող «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի սաները:
– Ամանորին նվիրված Ձեր բարեմաղթանքը:
– Յուրաքանչյուր երեխայի կյանքի ճանապարհը նախանշված է Տիրոջ կողմից: Աստված թող բարեհաճ լինի բոլոր մանուկների համար՝ անկախ նրանց կրոնական, ազգային և սեռական պատկանելիությունից: Աստծո բարի կամքը թող ուղեկցի բոլոր երեխաներին:
Այս տոնական օրը զրուցեցինք նաև «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանի հետ:
– Նման միջոցառումները որքանո՞վ են կարևոր մանուկների համար:
– Մեր երեխաները ճակատագրի բերումով կյանքի դժվարին իրավիճակներում են հայտնվել, իսկ նրանց համար նմանատիպ ցանկացած միջոցառում պարզապես վերածվում է տոնի: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությունը մեր ամենալավ բարեկամներն են՝ ի դեմս պարոն Չարչյանի: Պարոն Չարչյանն այն մարդկանցից է, ում համար երեխաները միշտ ուշադրության կենտորնում են, ով «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի լավագույն հյուրերից է: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի և «Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնի միջև ձևավորվել է ամուր բարեկամություն: Կենտրոնի տնօրինությունը բազմիցս տոնական օրեր է կազմակերպել մեր երեխաների համար:
– Ամանորի և Սուրբ ծնունդի Ձեր բարեմաղթանքը:
– Բոլորին ցանկանում եմ երջանկություն, սեր, հաջողություն և միմյանց նկատմամբ ներողամտություն:
31.12.2016 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




