Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում

«Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում

Նոյեմբերի 10-ին «Ռադիսոն Բլու Երևան» հյուրանոցի «Արմենիա» դահլիճում կայացավ  «Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս, որի կազմակերպիչը  «Ալպեն Ֆարմա» ԱԸ հայաստանյան ներկայացուցչությունն էր: Կոնֆերանսին մասնակցում էին քիթ-կոկորդ-ականջաբաններ, նյարդաբաններ, թերապևտներ: 


ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.դ., ակադեմիկոս, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս միջոցառումը շատ կարևոր դեր և նշանակություն ունի պրակտիկ բժշկության մեջ` հատկապես կիթ-կոկորդ-ականջաբանության, նյարդաբանության և ընտանեկան բժշկության: «Կոնֆերանսի քննարկվող թեման` EGb 761 ® օրիգինալ Գինկգո բիլոբայի հանուկն էր: Այն նորույթ  է Հայաստանի դեղագործական շուկայում, ունի լայնածավալ ցուցումներ և, ամենակարևորը, ապացուցված է արդյունավետությունը: Դեղամիջոցը փորձարկվել է մեր կողմից, և այսօր  հնարավորություն ունենք սեփական փորձով կիսվելու, քննարկելու, ինչպես նաև լսելու Գերմանիայից, Վրաստանից ժամանած գործընկերներին»:

 

ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.դ., ակադեմիկոս, պրոֆեսոր Արթուր Շուքուրյան Վրաստանի առողջության ինստիտուտի տնօրեն Գիորգի Գեգելաշվիլի

 

ՎՇԸ հերիաթրիայի / ԿՆՀ կլինիկական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռոբերտ Հյոռ (Գերմանիա) «Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում


Ա. Շուքուրյանն ընդգծեց, որ EGb 761 ® օրիգինալ Գինկգո բիլոբայի հանուկն օգտագործվում է և՛ քիթ-կոկորդ-ականջաբանների, և՛ նյարդաբանների, և՛ թերապևտների պրակտիկայում: «Շնորհիվ ազդեցիկ բաղադրիչների այն կիրառվում է տարբեր բնագավառներում, տարբեր համախտանիշների և ախտանիշների ժամանակ: Քիթ-կոկորդ-ականջաբաններն այն կիրառում են գլխապտույտների, ականջներում աղմուկի ժամանակ և այլն»:


Վրաստանի առողջության ինստիտուտի տնօրեն Գիորգի Գեգելաշվիլին մեզ հետ զրույցում շեշտեց, որ կարևոր էր նման միջոցառում կազմակերպելը. «Նյարդաբանները,  քիթ-կոկորդ-ականջաբաններն այսօր իրենց փորձով կիսվեցին հնագույն դեղի ազդեցությամբ իրենց ձեռքբերումների մասին»:

 

«Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում


Գիորգի Գեգելաշվիլին նշեց, որ իր զեկուցման մեջ շեշտադրել է գլխապտույտները: «Կան գլխապտույտների տեսակներ, որոնք այսօր հրատապ ու խնդրահարույց են, սակայն հազվադեպ են հանդիպում: Նույնիսկ տեսակներ կան, որոնց մասին մոռացել ենք: Այսօր իմ զեկույցում խոսել եմ ո՛չ միայն նոր դեղի, այլ նաև նոր բուժման մեթոդների մասին, ինչպես նաև փորձել եմ տալ բժիշկներին հուզող մի հարցի պատասխան՝ ինչպես ձերբազատվել գլխապտույտներից: Մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, ովքեր օրերով չեն կարողանում ձերբազատվել գլխացավից ու գլխապտույտներից»:


Զրուցակիցը շեշտեց, որ մարդու առողջության համար շատ կարևոր է վերականգնողական բուժումը: «Տեբոկանը բուսական ծագմամբ վերականգնող դեղ է և չի պարունակում թունանյութեր: Պետք է նշեմ, որ վերականգնողական բուժումը նախկինում անուշադրության էին մատնված և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում, ինչը մեծ բացթողում էր»:

 

«Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում «Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում

 

«Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում «Գինկգո` մեր երկար ու հաջողակ կյանքի ծառ» խորագիրը կրող կոնֆերանս Երևանում


ՎՇԸ հերիաթրիայի / ԿՆՀ կլինիկական հետազոտությունների բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Ռոբերտ Հյոռը (Գերմանիա) մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է գտնվում Հայաստանում. «Քսան ժամից պակաս է, ինչ գտնվում եմ այստեղ, բայց արդեն տպավորված եմ ձեր մշակույթով, պատմությամբ և ճարտարապետությամբ… Ինչ էլ հիմա ասեմ պակաս տպավորիչ կլինի… Կոնֆերանսին իմ զեկուցման մեջ անդրադարձել եմ Գերմանիայում իրականացված վերջին հետազոտություններին, որոնք վերաբերում են Գինկգո բիլոբայի հանուկի նշանակությանը՝ ճանաչողական ֆունկցիաների իմաստով, և որոնց անձամբ եմ մասնակցել: Խոսել եմ Տեբոկանի բուժական ազդեցությունը հաստատող մեծածավալ հետազոտությունների արդյունքների մասին: Հույս ունեմ, որ կոնֆերանսին իմ ներկայացրած թեման տպավորիչ էր ներկա մասնագետներին»:

 

ՏԵԲՈԿԱՆ. ТЕБОКАН: TEBOKAN ՏԵԲՈԿԱՆ. ТЕБОКАН: TEBOKAN

 

ՏԵԲՈԿԱՆ. ТЕБОКАН: TEBOKAN ՏԵԲՈԿԱՆ. ТЕБОКАН: TEBOKAN

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ