Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Բազմաչափանշային ՄՌՏ-ի կիրառումը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով գիտաժողով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Բազմաչափանշային ՄՌՏ-ի կիրառումը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով գիտաժողով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը վերազինվել է ժամանակակից սարքերով, որոնց միջոցով կենտրոնի մասնագետները կարող են որակապես նոր բուժ օգնություն մատուցել: Այդ առիթով սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իզմիրլյան ԲԿ հանդիպումների դահլիճում անցկացվեց գիտաժողով «Բազմաչափորոշիչ ՄՌՏ հետազոտությունների կիրառությունը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով: Գիտաժողովին մասնակցում էին ճառագայթաբաններ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ, ուռուցքաբաններ և այլ մասնագետներ:

 

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն պրոֆեսոր Արմեն ՉարչյանՄեզ հետ զրույցում «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշեց, որ գիտաժողովը լավ առիթ է մասնագետների համար՝ տեղեկանալու բոլոր նոր հնարավորություններին, որոնք արդեն հասանելի են Հայաստանում:

 

Զրուցակցի փոխանցմամբ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը հիմնադրվել է 2015թ. և հագեցած է գերժամանակակից բժշկական տեխնիկայով: Բաժանմունքում առկա են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ, համակարգչային տոմոգրաֆ, թվային և շարժական ռենտգեն սարքեր, երկու էլեկտրոնա-օպտիկական և երկու ՈՒՁՀ սարք:

Ըստ նրա` մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը 1,5 տեսլա հզորություն և ծրագրային մեծ հնարավորություններ ունի՝ ի տարբերություն այլ գործող սարքերի: Համակարգչային տոմոգրաֆն ունի եռաչափ ռեկոնստրուկցիայի հնարավորություն, իսկ ռենտգեն սարքի օգնությամբ հնարավոր է տարբեր պրոեկցիաներով պատկերներ ստանալ, ինչպես նաև համեմատել նոր պատկերը հնի հետ:

Ա. Չարչյանը նաև շեշտեց այն փաստը, որ ռադիոլոգիայի բաժանմունքում աշխատում են երիտասարդ, առաջատար և փորձառու մասնագետներ:


 «Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Բազմաչափանշային ՄՌՏ-ի կիրառումը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով գիտաժողով


Բժիշկ-ռադիոլոգ Անուշ Մարալյանն ասաց, որ ՄՌՏ-ն որպես հետազոտության մեթոդ իր անփոխարինելի դերն ունի բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման մեջ` հատկապես կենտրոնական նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, ինչպես նաև որովայնի պարենխիմատոզ օրգանների ախտահարումերի ժամանակ:

Ըստ նրա` վերջին սերնդի ՄՌ տոմոգրաֆների շնորհիվ հասանելի է դարձել սրտի, թոքերի և աղեստամոքսային համակարգի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունները:



 «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյան Բժիշկ-նյարդաբան Նարեկ Մկրտչյան

 

Ա. Մարալյանն ընդգծեց, որ ՄՌՏ նորագույն կիրառումներից է ՄՌ-մամոգրաֆիան, որն անվնաս է և չունի տարիքային սահմանափակում: Մեր կենտրոնում արդեն հնարավոր է իրականացնել ամբողջ մարմնի ՄՌՏ հետազոտություն` դիֆուզ-կախված նկարների ստացումով, որն ամբողջ աշխարհում կիրառվում է օնկոսքրինինգի՝ ուռուցքների հայտնաբերման համար: Կիրառում ենք նաև նոր մեթոդ կանանց օրգանների պատկերավորման համար՝ հիստերոսալպինգոգրաֆիա, երբ ներհեշտոցային կոնտրաստավորման ճանապարհով կարողանում ենք արգանդի և փողերի անցանելիությունը պարզել:

Բժիշկ-ռադիոլոգ Անուշ ՄարալյանԲժիշկ-նյարդաբան Նարեկ Մկրտչյանը գիտաժողովին ներկայացել է «Լիմբիկ համակարգի տոպիկ ախտորոշում. ախտանշային և ֆունկցիոնալ ասպեկտները» թեման:  Իր զեկուցման մեջ Ն. Մկրտչյանն անդրադարձել է նոր նյարդաբանական հետազոտության մեթոդին, որն, ի դեպ, չի ներառվում նյարդաբանական ախտորոշման պարտադիր հավաքակազմի մեջ: Սակայն այն թույլ է տալիս հետազոտել ուղեղի այն հատվածը, որի միջոցով կառավարվում է մեր ենթագիտակցությունը, ինչպես նաև հնարավորություն է տալիս պարզելու փոխհարաբերություններն ու ընդհանուր վիճակը:

Նյարդաբանը համոզված է, որ նոր մեթոդաբանական մոտեցումը կհետաքրքրի և՛  նյարդաբաններին, և՛ հոգեբաններին: Նյարդաբաններին այն թույլ կտա տեսնելու շեղումներ, որոնց շտկմամբ, սովորաբար, զբաղվում են հոգեբանները: 

Զրուցակցի փոխանցմամբ՝ թեման կհետաքրքրի նաև հոգեբույժներին, քանի որ հիմքում ընկած է նյարդաֆիզիոլոգիան և նյարդահոգեբանությունը:

Ն. Մկրտչյանն ընդգծեց, որ հետազոտություններ կարելի է իրականացնել նևրոտիկ խանգարում (նևրոզներ), հիփոթալամիկ համախտանիշ ունեցող, հետսթրեսային շրջանում գտնվող անձանց:

 

«Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ «Բազմաչափանշային ՄՌՏ-ի կիրառումը նյարդաբանական պրակտիկայում» թեմայով գիտաժողով.

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ