Միջոցառումներ
ԵՊԲՀ. Կայացավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովը
Ս/թ հոկտեմբերի 7-8-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին նվիրված Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային երկօրյա գիտաժողովի բացումը: Հանդիսավոր միջոցառման ընթացքում «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության և Royal College of General Practitioners-ի (Լոնդոն) միջև ստորագրվեց փոխըմբնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն մինչև 2021թ.-ը:
Գիտաժողովի բացմանը հնչեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ուղերձը միջոցառման մասնակիցներին. «1997թ.-ին ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ առողջապահության առաջնային օղակում սկսվեցին բարեփոխումներ. բժշկական համալսարանում ստեղծվեցին ընտանեկան բժշկության ամբիոններ, որտեղ հաջողությամբ իրականացվում էր և շարունակում է իրականացվել այս ծրագրի կրթական բաղադրիչը: Իսկ 2006թ.-ին ստեղծվեց «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպությունը, քանի որ արդեն ժամանակն էր, որպեսզի ընտանեկան բժշկությունը դառնա ակադեմիական դիսցիպլինա: Տարիների ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ընտանեկան բժշկությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ գործունեության հստակ դաշտ, մասնագիտական զարգացման հստակ ծրագիր. այդ առումով մենք մեծ հույսեր ենք կապում այս գիտաժողովի հետ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ աշխատանք»:
ԸԲԱՄ համանախագահ Մարինա Օհանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց. «Ուրախ եմ այսօր ողջունելու Ձեզ: Այս գիտաժողովը նվիրված է «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» կազմակերպության 10-ամյակին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր կազմակերպության անվանումը խորհրդանշական է. «միավորում»-ը սոսկ բառ չէ, այն նշանակում է, որ մենք միավորում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և արտերկրի բոլոր հայազգի ընտանեկան բժիշկներին, ինչը հաջողությամբ իրականացվում է արդեն մեկ տասնամյակ»:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորեց առաջնային օղակի մասնագետների, մասնավորապես` ընտանեկան բժիշկների դերը բնակչության առողջության պահպանման գործում։ «Հանրապետության նախագահից ես հանձնարարական եմ ստացել, որպեսզի իմ պաշտոնավարման ընթացքում առավելագույն միջոցներ ներդրվեն առողջապահական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման, կարևոր ցուցանիշների բարելավման ուղղությամբ։ Այդ գործում ես տեսնում եմ ձեր մեծ դերակատարությունը և ակնկալում անկաշկանդ համագործակցություն»,-ասաց նախարարը։
Գիտաժողովի առանցքային թեմաներն էին՝ շնչառական համակարգի արդի խնդիրները, ԼՕՌ հիվանդությունների բուժման սկզբունքները, փսիխոսոմատիկ հարցերը և ԱԱՊ օղակի բժիշկների գործնական աշխատանքում հաճախ հանդիպող այլ առողջական խնդիրները: Հատկապես կարևորվում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կառավարման, կանխարգելման և բուժման ժամանակակից մոտեցումները:Նշենք, որ գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան փորձառու մասնագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Շվեդիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Վրաստանից: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ընտանեկան բժշկության զարգացման միջազգային միտումներին ու հեռանկարներին, քննարկելու բժշկության արդի հիմնախնդիրները, ինչպես նաև փոխանակելու առաջավոր փորձը: Ընտանեկան բժշկության 4-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին ավելի քան 350 բժիշկներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից:
Միջոցառման ավարտին գիտաժողովի մասնակիցները կստանան համապատասխան կրեդիտներով վկայագրեր:
13.10.2016 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYV0Ajdh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ