Միջոցառումներ
«Դաշտանային ֆունկցիայի խանգարումները վերարտադրողական տարիքի կանանց մոտ» թեմայով գիտա-գործնական գիտաժողով
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվեց «Դաշտանային ֆունկցիայի խանգարումները վերարտադրողական տարիքի կանանց մոտ» թեմայով գիտա-գործնական գիտաժողով, որին մասնակցեցին գինեկոլոգներ և մանկաբարձներ Հայաստանի տարբեր շրջաններից:
Գիտաժողովի թեմայի վերաբերյալ Մեդ-Պրակտիկը զրուցեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյանի հետ.
«Գիտաժողովը բոլոր գինեկոլոգների առօրյա աշխատանքում հանդիպող շատ կարևոր հարցի` դաշտանային ցիկլի խանգարումներ վերաբերյալ էր, որը կարող է լինել դեռահասային տարիքից մինչև դաշտանադադարը և արտահայտվել տարբեր ձևերով՝ արնահոսություն, դաշտանի ուշացումներ կամ բացակայություն: Այս հարցով է պայմանավորված նաև մի շատ կարևոր ֆունկցիա կնոջ կյանքում՝ մանկածնությունը: Նշված խնդիրներին առնչվող քննարկված թեմաները մի քանիսն էին:
Կնոջ կյանքում կարևոր դեր ունեցող և մեծ անհանգստություններ պատճառող երկու առացքային թեմաներն էին՝ արգանդային արնահոսությունները և դաշտանի բացակայությունները: Ինչպիսի՞ տարբերակված մոտեցումներ ունենալ, ինչպիսի՞ հետազոտություններ ու բուժում իրականացնել. փորձել ենք այս հարցերի շրջանակում օգտակար լինել բժիշկներին:
Գիտաժողովն ուներ կարևոր գործնական նշանակություն, քանի որ կլինիկական պրակտիկ գիտելիքներ է փոխանցել մասնագետներին»:
Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված մասնագետներ, ովքեր Մեդ-Պրակտիկի հետ զրույցում խոսեցին ոլորտի գլխավոր զարգացումների մասին»:
Իրինա Շեստոկովա, բ.գ.թ., դոցենտ, Ռուսաստանի Դաշնության Ժողովուրդների բարեկամության համալսարանի բուժաշխատողների որակավորման բարձրացման ֆակուլտետի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոն
«Ներկայացրել եմ երկու դասախոսություն՝ բավականին հայտնի խնդիրների վերաբերյալ: Առաջին թեման վերաբերում էր արգանդային անոմալ արնահոսություններին: Այս տերմինը բավականին նոր հասկացություն է, որը կիրառության մեջ է դրվել ընդամենը վերջերս: Նախկինում կիրառվել է դիսֆունցիոնալ արգանդային արնահոսություններ անվանումը: Բժիշկները վաղուց են նկատել այն դժվարությունները, որոնք առաջանում են տվյալ իրավիճակն ախտորոշելիս: Իմ խնդիրն էր օգնել բժիշկներին ճիշտ պատկերացնել պատճառները, երբ հանդիպում են արգանդի արնահոսության դեպքերի: Քննարկել ենք նաև «Տրանեքսամ» դեղը, որը բավականին հաջողությամբ կիրառվում է որպես արյունականգ միջոց արգանդային արնահոսությունների ժամանակ:
Երկրորդ դասախոսությունը վերաբերում էր դաշտանային ցիկլի բացակայությանը: Այս դեպքում գործ ունենք հիվանդության առաջնային և երկրորդային ձևերի հետ՝ երբ ի սկզբանե չի եղել ցիկլը, կամ` երբ ընդհատվել է որևէ պատճառով: Այս դեպքում ևս գործ ունենք դժվարությունների հետ հատկապես ախտորոշման և անվտանգ բուժման գործընթացում: Դասախոսության ընթացքում կանգ եմ առնել հատկապես այդ խնդիրների վրա»:
Օլեգ Սոլովյով, բ.գ.թ., Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի բժշկական համալսարանի դոցենտ
«Իմ դասախոսության թեման էր՝ «Թրոմբոէլաստոմետրիայի դերը վերարտադրողական տարիքի կանանց մոտ արյունահոսությունների տարբերակված ախտորոշման հարցում»: Սա շատ կարևոր մեթոդ է արնահոսության տարբեր դեպքերի տարբերակիչ ախտորոշման ժամանակ: Բավականին հին տեխնոլոգիա է, որը համակարգչային դարում որոշակի բարեփոխումների է ենթարկվել և ներկայում կիրառվում է շատ արդյունավետ: Ինքս երկար տարիներ աշխատել եմ այս ոլորտում և հույս ունեմ որ ներկայացված տվյալները գործնականում օգտակար կլինեն գիտաժողովին մասնակցած գինեկոլոգներին»:
02.06.2016 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



