Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը

Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց  չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը

2016 թ. մայիսի 11-ին  «Էլիտ-Պլազա» բիզնես-կենտրոնի կենֆերանս-դահլիճում  տեղի ունեցավ կոնֆերանս՝ «Արգանդի վզիկի պաթոլոգիաներ և սեռավարակներ: Բուժման և կոլպոսկոպիայի արդիական հարցեր» թեմայով: Կոնֆերանսի կազմակերպիչներն էին՝ ՀՀ Առողջապահության Նախարարությունը, Հայկական բժշկական ասոցիացիան և ՀՀ ԱԱԻ-ը: Կոնֆերանսին հրավիրվել էին գինեկոլոգներ, ուռուցքաբաններ և մաշկավեներոլոգներ՝ ք. Երևանից և ՀՀ բոլոր մարզերից:

 

ՌԴ ք.Մոսկվայից զեկույցներով հանդես գալու նպատակով հրավիրված էին՝ բ.գ.դ, ՊԲՈՒՀ ԼՄԿ ՌԲԱՀԿ ՄևԳ պրոֆեսոր Ս.Ի. Ռոգովսկայան,  կ.գ.դ, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Վ.Ի. Կիսիլյովը, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Լ.Ա. Աշրաֆյանը:

 

Կոնֆերանսի գլխավոր հովանավորներից հանդիսացավ Պենոքսալ ԲԳ յուրահատուկ պատրաստուկը արտադրող «Bimedical s.r.o.» չեխական ընկերությունը, որի բացառիկ դիստրիբյուտորը ՀՀ-ում «Medprogress» ընկերությունն է: Կոնֆերանսին ՌԴ-ից ներկա գտնվեցին նաև «Grand Capital Group» ռուսական ընկերության հիմնադիրներից, վերջինս հանդիսանում է Պենոքսալ պատրաստուկի ներկայացուցիչը ԵԱՏՄ անդամ երկրներում:

 

 Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց  չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը «Medprogress» ընկերության ներկայացուցիչները «Grand Capital Group» ռուսական ընկերության հիմնադիրների հետ

                                                                                                      

Կոնֆերանսի հիմնական թեմաներից էին՝ HPV-ի դերը  արգանդի վզիկի քաղցկեղի ծագման մեջ, արգանդի վզիկի նեոպլազիաների ախտորոշում և բուժում,  սեռավարակների դերը, բորբոքային պրոցեսները փոքր կոնքում և այլն: Կոնֆերանսի ընթացքում պրոֆ. Ս.Ի. Ռոգովսկայան խոսեց նաև Պենոքսալ ԲԳ պատրաստուկի հատկությունների մասին: Նա մասնավորապես ասեց, որ.

 

«Չեխական եզակի Պենոքսալ պատրաստուկը, որի ակտիվ բաղադրիչները ստացվում են միկրոօրգանիզմներից, ունի թերապևտիկ հատկություններ, որորնցից առաջինն ու ամենակարևորը ապոպտոզի խթանումն է, պատրաստուկը  նաև իմունակարգավորիչ է, հակաօքսիդանտ, ունի թունազերծող հատկություններ, լայնորեն օգտագործվում է իմունաընկճվածության բոլոր իրավիճակների հետ կապված: Այն  հանդիսանում է խթանիչ, իմունակարգավորիչ ցիտոկինների առումով: Նման պատրաստուկները նույնպես իրենց տեղն ունեն մեր պրակտիկայում»:


  Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց  չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը

«Grand Capital Group» ռուսական ընկերության հիմնադիրները

պրոֆ. Վ.Ի. Կիսիլյովի և  պրոֆ. Լ.Ա. Աշրաֆյանի հետ

 

Կոնֆերանսի ընթացքում Պենոքսալ ԲԳ պատրաստուկի նշանակման իր  փորձով կիսվեց նաև բ.գ.թ., գինեկոլոգիական վերապատրաստման փուլերի կազմակերպիչ, ՀԲԱ-ի կլինիկական կոմիտեի քարտուղար, կոնֆերանսի կազմկոմիտեի նախագահ Լ.Ս.Կուջոյանը.

 

Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց  չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը

«Ես ունեմ պատրաստուկի նշանակման բավական մեծ փորձ , ես գոհ եմ նրա ազդեցությունից  քրոնիկ բորբոքային պրոցսների, նախաքաղցկեղային վիճակների,  դիսպլազիաների և մաստոպատիաների ժամանակ: Նշանակման փորձ ունեմ ոչ միայն արգանդի վզիկի  պաթոլոգիաների ժամանակ, այլ նաև տարբեր աուտոիմուն հիվանդությունների, այդ թվում աուտոիմուն թիրեոիդիտի դեպքերում, ինչպես նաև շատ բարձր արդյունավետություն կա ֆիբրոզ-կիստոզ մաստոպատիաների ժամանակ: Սակայն նշանակման սխեմաները, բուժման տևողությունը պետք է լինեն համապատասխան, այսինքն՝ պատրաստուկի կիրառումը պետք է լինի առնվազն երեք ամիս՝ վերջինիս արդյունավետությունն ապահովելու համար»:

 

Կոնֆերանսը կայացավ մեծ հաջողությամբ, երախտապարտ ենք կոնֆերանսի կազմակերպիչներին իրենց ջանքերի համար է՛լ ավելի կրթելու ու լուսաբանելու մեր բժիշկներին, այդպիսով դարձնելով նրանց ավելի բանիմաց  իրենց գործունեության ոլորտում՝ հանուն սեփական ազգի , հանուն  մեր կանանց և ապագա երեխաների առողջության:

 

 Արգանդի վզիկի պաթոլոգիաներին նվիրված կոնֆերանսին ներկայացվեց  չեխական Պենոքսալ ԲԳ պատրաստուկը

 

Պրոֆ. Ս.Ի. Ռոգովսկայայի և բ.գ.թ. Լ.Ս. Կուջոյանի հետ

 

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ