Միջոցառումներ
Գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով. Մեդտեխսերվիս
Ապրիլի 18-ին, Մոր և Մանկան Առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կայացավ գիտա-գործնական գիտաժողով` «Կարդիոտոկոգրաֆիայի դերը պերինատալ կորուստների կանխարգելման հարցում» թեմայով, որի գլխավոր հովանավորն էր հանդիսանում PHILIPS ընկերությունը։ PHILIPS ընկերության նախաձեռնությամբ Մոսկվայից հրավիրված էր Վ.Ի. Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի բաժանմունքի պրոֆեսոր Օլեգ Ռադոմիրովիչ Բաևը, ով գիտաժողովի ընթացքում գիտա-գործնական դասընթաց անցկացնելուց բացի ունեցավ նաև բժիշկների հետ մասնագիտական փորձի փոխանակում։ Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեցին ՀՀ առողջապահության կողմից հաստատված ՇՄԶ կրեդիտներով վկայականներ։
Այս միջոցառմանը ներկա էր նաև Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և ԱՊՀ երկրներում PHILIPS ընկերության գլխավոր տնօրեն Արման Ոսկերչյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ։ PHILIPS ընկերությունը` ունենալով իր ծանրակշիռ դերը նորագույն բժշկական սարքավորումների ոլորտում, մշտապես աջակցում է հայ մասնագետներին, կազմակերպելով տարբեր գիտաժողովներ, կրթական ծրագրեր, փորձնական սեմինարներ, որպեսզի մասնագետները տեղեկացված լինեն, թե՛ բժշկական ժամանակակից մեթոդներին, թե՛ գերժամանակակից սարքավորումների օգտագործման հնարավորություններին։ Նմանատիպ միջոցառում, որը PHILIPS ընկերությունը կազմակերպում է Հայաստանում, թվով տասներորդն է:
Այսօր գիտական մտքի զարգացման արդյունքում ստեղծված նորագույն սարքավորումները հնարավորություն են տալիս մասնագետներին ավելի ճշգրիտ և անվտանգ ախտորոշման շնորհիվ կանխարգելել և բուժել հիվանդությունները։ PHILIPS ընկերությունը ակտիվ կերպով զարգացնում է ժամանակակից բժշկությունը հայկական բժշկական հաստատություններում, փորձելով իր լուման ներդնել այս ոլորտի առաջընթացի ապահովման մեջ։

PHILIPS HEALTH TECH ընկերությունը Հայաստանում ներկայացնում է “ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ” ընկերությունը:
18.04.2016 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

