Միջոցառումներ
ԵՊԲՀ. «Ակտուալ հակաբիոտիկաթերապիա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով գիտագործնական կոնֆերանս ԵՊԲՀ-ում
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Ակտուալ հակաբիոտիկաթերապիա. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով գիտագործնական կոնֆերանս՝ նվիրված բուհի 95-ամյակին:
ԵՊԲՀ ընտանեկան և վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ Բագրատ Լալայանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նշեց, որ հանդիպման հիմնական նպատակն է քննարկել հակաբիոտիկաթերապիայի միջոցով բուժման ընթացքում կատարված ճիշտ և սխալ քայլերը, իրականացնել փորձի փոխանակում արտասահմանյան գործընկերների հետ:Ողջունելով և շնորհակալություն հայտնելով գիտաժողովի մասնակիցներին՝ բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը ասաց. «Այսօր մենք ունենք ևս մեկ նպատակ՝ ստեղծել նոր ուղղություն՝ ռեսպիրատոր բժշկություն: Սա բժշկության այն ուղղությունն է, որը կմիավորի բոլոր այն մասնագետներին, ովքեր առնչվում են շնչուղիների և թոքային հիվանդությունների հետ: Հատկապես ուզում եմ ընդգծել այն գործողությունները, որոնք պետք չէ իրականացնել, երբ գործ ունես ռեսպիրատոր տրակտի խնդիրներ ունեցող պացիենտի հետ: Այս առումով կարևորում եմ մեր գործունեության իրավական կողմը՝ բժշկական սխալ, բժշկական անփութություն, բուժօգնության ցուցաբերման դեֆեկտ. ե՞րբ և ինչպե՞ս է անհրաժեշտ կիրառել հակաբիոտիկաթերապիա»:
ՌԴ Սմոլենսկի պետական բժշկական համալսարանի հակամիկրոբային քիմիաթերապիայի ԳՀԻ տնօրեն Ռոման Կոզլովը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ ռեկտորին և բժշկական համալսարանին ջերմ ընդունելության համար և կարևորեց նման միջոցառումների անցկացումը. «Այն խնդիրները, որոնք առկա են ձեզ մոտ հակաբիոտիկաթերապիայի անցկացման դեպքում, հանդիպում են նաև մեզ մոտ, ուստի հուսով եմ, որ այս գիտաժողովը հնարավորություն կտա պատասխանելու երկուստեք հուզող մի շարք հարցերի: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար և մաղթում բոլորիս արդյունավետ աշխատանք»:
13.11.2015 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ