Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը

Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ավանդույթի համաձայն, Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը: Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին կրծքագեղձի քաղցկեղին առնչվող ժամանակակից  խնդիրները և  ոլորտում գրանցված հաջողությունները: Սիմպոզիումի մասնակիցներն էին ոլորտին առնչություն ունեցող բժիշկներ Հայաստանի և ԼՂՀ տարբեր բուժհաստատություններից: Միջոցառմանը մասնակցեցին նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում և ներկայացնում է աշխարհում հեղինակավոր ԵվրոպաԴոննա միությունը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնն առանձնահատուկ է կարևորում վերապրածների դերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր ԱվետիսյանՍիմպոզիումին և նրա շրջանակում քննարկվող խնդիրներին վերաբերող հարցերով զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր Ավետիսյանի հետ:

 

Հայաստանում արդեն երկրորդ տարին է, որ կազմակերպվում է նման սիմպոզիում: Ի՞նչ դեր ունի այն կրծքագեղձի քաղցկեղի բուժման  խնդրում:

-Առաջին հայացքից թվում է, թե կրծքագեղձի քաղցկեղի խնդրի մասին շատ ենք խոսում: Իրականում, եթե փորձենք համեմատություն անցկացնել ավելի զարգացած երկրների հետ, հավատացե՛ք, մենք շատ հեռու ենք այն մակարդակից, թե որքան է բարձրաձայնվում ու կարևորվում խնդիրը: Առհասարակ, աշունը, հատկապես՝ հոկտեմբերը, կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային ամիս է համարվում:

Խոսենք կրծքագեղձի քաղցկեղի մասին բարձրաձայնելու կարևորության մասին:

-Կրծքագեղձի քաղցկեղը ընդհանուր առմամբ չարորակ ուռուցքների այն տեսակներից է, որն, այսպես ասած, «շնորհակալ է» բուժման արդյունքին: Եթե այն ժամանակին է հայտնաբերվում՝  լիովին բուժվելու շանսերը մեծ են, ընդ որում, այն հայտնաբերելը այդքան դժվար չէ: Գոյություն ունեն հատուկ ցուցումներ, թե ինչ պարբերականությամբ պետք է հետազոտվել, որ տարիքում, ռիսկային ինչ խմբեր գոյություն ունեն և այլն: Որքան շատ բարձրաձայնենք խնդիրը, այնքան կբարձրանա դիմելիությունը հետազոտման համար: Անկախ նրանից՝ կինը ունի որևէ գանգատ, թե՝ ոչ, հետազոտության արդյունքում կնոջ մոտ հնարավոր է ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը: Այդ առումով այս օրգանի սկրինինգը ունի առավելություն մյուս օրգանների կանխարգելիչ ստուգումների նկատմամբ: Կրծքագեղձի  քաղցկեղի սկրինինգը տալիս է իր դրական արդյունքը և հատկապես ռիսկի խմբերում:

ուռուցքաբան, կրծքագեղձի վիրաբույժ Արթուր ԱվետիսյանՍա երկրորդ սիմպոզիումն է: Առաջին տարում ի՞նչ բացթողումներ էին բարձրաձայնվել, որոնք այս տարի շտկվեցին:

-Այս տարի, դրսից ժամանած մասնագետներին հրավիրելուց զատ, կազմակերպեցինք  նաև հիվանդությունը հաղթահարած կանանց ներկայությունն ու ելույթները: Եթե մինչ օրս հիվանդները խուսափում էին խոսել իրենց հիվանդության մասին, այսօր  այդ կարծրատիպը փորձում ենք վերացնել և ունենք  հիվանդների խումբ, ովքեր մեզ հետ միասին պայքարում են հիվանդության դեմ՝ քաջալերելով մնացած կանանց: Նման մոտեցումը մեծ դեր է խաղում: Այս սիմպոզիումի ընթացքում հիվանդությունը հաղթահարած հիվանդներից ելույթ ունեցան երկուսը: Ելույթով ներկայացան նաև Հոգեուռուցքաբանների ասոցիացիայի հոգեբանները, ովքեր ոլորտում աշխատելու հմտություն ունեն և դեռ շատ անելիքներ: Հոգեուռուցքաբանությունը այս ոլորտում համեմատաբար նոր տերմին է ո՛չ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ աշխարհում: Փորձում ենք հասնել նրան, որ քաղցկեղի բուժման գործնթացում հոգեուռուցքաբանն պարտադիր ընդգրկվի բժիշկների թիմային աշխատանքում:

Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումըՈլորտին առնչվող  ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:  

-Հոկտեմբերին հրավիրված ենք Փարիզ՝ մասնակցելու ԵվրոպաԴոննա միջազգային կազմակերպության համաեվրոպական կոնգրեսին: Միջոցառմանը կմասնակցեն նաև կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում: Հինգ հոգանոց պատվիրակությամբ մեկնելու ենք  Փարիզ, որտեղ լինելու են թրեյնինգներ և սովորելու ենք, թե ինչպես պետք է  աշխատել հիվանդների հետ այդ պայքարի կազմակերպման գործընթացում: Նման կազմակերպությունները մեծ կշիռ ունեն Եվրոպայում, անգամ որոշակի ազդեցություն պետական կառույցների և կլինիկաների վրա: Մենք պետք է հասնենք դրան: 

Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումըՍիմպոզիումի ի՞նչ արդյունքներ կներկայացնեք:

-Որքան էլ խոսենք կրծքագեղձի քաղցկեղից և ունենանք գրականություն, միևնույն է, հիվանդի հետ առօրիայում շփվելիս որոշակի նեղ մասնագիտական հարց կարող է բժշկի համար բաց մնալ: Սիմպոզիումի ընթացքում Եվրոպայից ժամանած մեր գործընկերների հետ քննարկում ենք անգամ փոքր թվացող, սակայն հուզող հարցեր՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Արտերկրում նման սեմինարներին հնարավորություն ունեն մեր մասնագետներից մասնակցելու մի քանիսը, իսկ մեզ մոտ անցկացված սիմպոզիումին մասնակցեցին 70 բժիշկ:

Որո՞նք  են ոլորտին առնչվող  այսօրվա խնդիրները:

-Ցավոք, Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի համար անհրաժեշտ է պետական աջակցությունը. խոսքը կանոնակարգված անվճար մամոգրաֆիայի մասին է: Այսօր  նկատելի են որոշակի քայլեր, օրինակ, սոցփաթեթի առկայությունը, հասարակության որոշ շերտերին անվճար մամոգիրաֆիայով հետազոտվելու հնարավորություն է տրված, սակայն այս մոտեցումը պետք է ավելի ընդլայնել: Մեր վերջնական նպատակը պետք է լինի այն, որ Հայաստանում իրականացվի պետական անվճար սկրինինգ, իսկ նման կարգի սիմպոզիումը տվյալ խնդրի մասին բարձրաձայնելու  ճանապարհներից է: Խնդրի լիարժեք լուծման համար, ցավոք, մեր երկրում հնարավորությունները ցանկություններից սուղ են: Համոզված եմ, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը շուտով կանցկացվի պետական օժանդակությամբ:     


Սեպտեմբերի 4-ին 2015թ., կայացավ Կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը
 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ