Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում

Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)` ԱՄՆ-ից ժամանած Ճգնաժամային բժշկության միության մասնագետների հետ համատեղ, Երևանում կազմակերպեց մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց:

 

Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի պատասխանատու Համբարձում Սիմոնյանը նշեց, որ դասընթացը կազմակերպված է դասախոսությունների և խմբային պրակտիկ աշխատանքների համադրությամբ: Մասնակցել են 17 բժիշկներ՝ Երևանից, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:


ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի պատասխանատու Համբարձում Սիմոնյան–   Ներկայում մեծ ակտիվությամբ ընթանում են ՀՕՖ-ի շարունակական կրթության ծրագրերը: Այսօրվա հանդիպումը ևս շարունակական կրթության համատեքստում է: Նշեմ նաև, որ շարունակական կրթության ծրագրերին զուգընթաց, մասշտաբային ծրագիր ենք սկսել Տավուշի շրջանի Բերդ համայնքում, որը հիմնականում ուղղված է երեխաների շրջանում սնուցման բարելավմանը: 


–   Ինչպե՞ ս որոշվեց կազմակերպել նման դասընթաց հայ բժիշկների համար:


–   2013 թվականին առաջին անգամ մեր հայրենակից Էդուարդ Սեֆերյանի շնորհիվ առիթ ունեցանք տեղեկանալու հրաշալի մի խմբի մասին, որում ներառված են Միացյալ Նահանգների տարբեր կլինիկաներում աշխատող մանկական ինտենսիվ թերապիայի մի շարք մասնագետներ: Նրանք ստեղծել են միություն, և իրենց ծրագրերում ընդգրկել ժամանակ առ ժամանակ շրջագայելն ու տարբեր երկրներում երկօրյա բարձրակարգ, սերտիֆիկացված դասընթաց իրականացնելը: 2013-ին հրավիրեցինք խմբին՝ հեռահար նպատակ ունենալով մեր առաջատար մասնագետներին վերապատրաստել որպես դասընթացավարներ: Կարծում եմ՝ այսօր հասել ենք այդ նպատակին:

 

Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում


–   Այսօր նաև հայ դասընթացավարնե՞րն են մասնակցում: 


–   Այո՛: Կուրսը պահանջոււմ է սահմանափակում. մասնակիցների թիվը պետք է լինի ոչ ավելի, քան 22-24: Նախորդ կուրսի մեր վեց մասնակիցներն այս անգամ ընտրվեցին որպես դասընթացավարներ: Կարելի է ասել՝ արտերկրյա կոլեգաների ղեկավարությամբ այսօր նրանք են վարում կուրսը:


Մենք փորձում ենք մնայուն գիտելիք ստեղծել, վաղվա օրն ունենալու տեղացի բժիշկների այն խումբը, որը դասընթացներ կվարի Հայաստանում և արտերկրում:

 

Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում


–   Հայ մասնագետները հետաքրքրվա՞ ծ ենք դասընթացով:


–   Բոլորիս հայտնի է, թե ինչ զբաղվածություն ունի վերակենդանացման բաժնի մասնագետը, բայց այսօր շատերը ժամանակ են գտել և մասնակցել դասընթացին:


Էդուարդ Սեֆերյան (Cedars-Sinai Hospital)ԱՄՆ-ից ժամանած դասընթացավար Էդուարդ Սեֆերյանը (Cedars-Sinai Hospital) Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում տեսնում է մեծ պատրաստակամություն, լավ փորձ ու հնարավորություններ:


–   Երկրորդ անգամ ենք Երևանում: Երկու տարի առաջ այստեղ էինք՝ իրականացնելու դասընթացավարների վերապատրաստում: Այն ժամանակ վերապատրատված մասնագետներն այսօր միացել են մեզ, և միասին ենք վարում դասընթացը: Վերապատրաստման հիմնական ուղղվածությունը ծանր վնասվածքներով երեխաներին ճիշտ բուժօգնություն ցուցաբերելն է:


Շատ կարևորում եմ, որ այս գիտելիքները տարածվեն նաև մարզերում:  Ի սկզբանե նպատակադրված էր այս ամենը մնայուն դարձնելու ՝ ստեղծելոու դասընթացավարների խումբ, որն ինքնուրույն կարող է վերապատրաստումներ իրականացնել:


«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյան2013-ին վերապատրաստված մասնագետներից է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ով այս անգամ ամերիկացի մասնագետների խմբի հետ մասնակցում էր որպես դասընթացավար:


–   ՀՕՖ-ի կողմից իրականացվող այս կրթական շարունակական ծրագիրը շատ կարևոր է և ողջունելի: Ինտենսիվ թերապիայի և անեսթեզիալոգիայի կուրս է, սկսվել է երկու տարի առաջ, երբ մենք՝ մի քանի բժիշկներ, առաջինը մասնակցեցինք:


Նպատակն այն էր, որ մենք՝ որպես վերապատրաստված մասնագետներ, դասավանդեինք մյուս բժիշկներին:


Զգալի առաջընթաց եմ տեսնում այսօր. և՛ Երևանում, և՛ Հայաստանի տարբեր մարզերում մոտեցումները նույնացվում են, դառնում համադրելի, մշակվում են արձանագրություններ:

 

Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում


Դասընթացին մասնակցող բժիշկները մեզ հետ զրույցում ևս մեծապես կարևորեցին նմանատիպ հանդիպումները՝ որպես  նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման լավ հնարավորություն:

Հրանուշ Ահարոնյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգՀրանուշ Ահարոնյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ


–   Շատ ուսուցողական ծրագիր է անգամ այն մասնագետների համար, ովքեր ունեն մեծ փորձ: Կարիք ունենք տարեցտարի ավելի թարմացնելու գիտելիքները. նման հանդիպումները նպաստում են դրան: Շատ հետաքրքիր անցավ հատկապես շնչական համակարգին վերաբերող քննարկումը, որի ընթացքում նոր մոտեցումներ բացահայտեցի, որոնք, միանշանակ, կիրառելի են նաև մեզ մոտ, միայն թե անհրաժեշտ են պարբերական վերապատրաստումներ, փորձի փոխանակում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ