Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երևանում կայացավ 1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումը

Երևանում կայացավ 1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումը

Հայկական Արյունաբանական Ասոցիացիայի և ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 1-ին Երևանում կայացավ «1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիում»-ը: Միջոցառմանն իր հարկի տակ էր համախմբել տասնյակից ավելի արյունաբանների՝ աշխարհի լավագույն արյունաբանական կլինիկաներից և մեկ տասնյակից ավելի երկրներից:


Համաժողովի առանցքային խնդիրներից էր Հայաստանում ցողունային բջիջների և ոսկրածուծի փոխպատվաստման ոլորտի զարգացման հիմնախնդիրները: Վերջինս բժշկագիտության չափազանց բարդ, մեծ գիտական ներուժ պահանջող ոլորտ է, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող արյունաբանների, ուռուցքաբանների, փոխներարկաբանների և շատ այլ մասնագետների համախմբված աշխատանք:


Երևանում կայացավ  1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումըՍիմպոզիմի խորագիրն էր «Արյունաբանության զարգացման ուղիները. կիզակետում՝ փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմաթերապիայի նախադրյալները Հայաստանում»:

 

Կայացավ նաև Համահայկական արյունաբանական հարթակի ստեղծում, որը միտված է աշխարհասփյուռ հայ արյունաբանների ուժերի համախմբման միջոցով Հայաստանում ստեղծել բարձորակ, ժամանակակից արյունաբանական ծառայություն:


Հավելենք, որ սիմպոզիումն անցկացվում էր «Միասին հանուն ազգի առողջության» 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում և նվիրված էր արյան համակարգի տարբեր հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդներին, մասնավորապես, ոսկրածուծի փոխպատվաստման հիմնահարցերին:

Երևանում կայացավ  1-ին համահայկական արյունաբանական սիմպոզիումըՀիշեցնենք, որ 2016 թ. Հայաստանում կվերաբացվի վերակառուցված և ամբողջովին վերազինված Արյունաբանական կենտրոնը, որտեղ կլինեն բարձր դեղաչափային քիմիոթերապիայի, ինչպես նաև տարածշրջանում առաջին ցողունային բջիջների փոխպատվաստման բաժանմունքները:

 

Այս սիմպոզիումը հայ արյունաբաններին հնարավորություն կընձեռի ցողունային բջիջների փոխպատվաստման ոլորտում բազմամյա փորձ ունեցող առաջատար արյունաբաններից ստանալ մասնագիտական խորհուրդներ, որոնք կնպաստեն Հայաստանում ժամանակակից ստանդարտներին համապատասխանող փոխպատվաստման բաժանմունքի ստեղծմանը, գործարկմանը և հետագա աշխատանքների կազմակերպմանը:

Սկզբնաղբյուր. Հայկական Արյունաբանական Ասոցիացիա, ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ