Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ. izmirlianmedicalcenter.com

Աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հոգևորականները Մայր Աթոռում մասնակցել են Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի նիստին: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ ԵՀԽ-ում համանախագահության առիթով: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բարձրաստիճան հոգևոր այրերի հյուրընկալության մասին զրուցեցինք կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի հետ:

ԻԶՄԻՐԼՅԱՆ բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան–   Վեհափառի հրավերով՝ այսօր Հայաստանում են գտնվում աշխարհի տարբեր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը՝ որպես Մայր Աթոռի հովանու ներքո գտնվող մարմին, պատիվ ունի հյուրընկալելու բարձրաստիճան հոգևորական հյուրերին: Հյուրընկալման նպատակն է նրանց ծանոթացնել Հայաստանում առողջապահության համակարգի ձեռքբերումներին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հնարավորություններին:

–   Քանի որ առիթ է կայացել, խոսենք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վերջին ձեռքբերումներից:

–   Վերջին ժամանակաշրջանում բարձրագույն ձեռքբերումը համարում եմ մեր անձնակազմը, մեր բժիշկները՝ իրենց գիտելիքով, պատրաստվածությամբ, փորձով, կապերով: Մեզ համար բացարձակ արժեք է բժիշկների որակավորումը: Առանց կեղծ համեստության կարող ենք նշել, որ այսօր մենք լավագույններից ենք և՛ հանրապետությունում, և՛ տարածաշրջանում ուրոլոգիայի, կոլոպրոկտոլոգիայի, վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բուժման բնագավառներում:

 

«Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ «Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ «Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ


–   Գաղտնիք չէ, որ բացի բարձրակարգ մասնագետներից, հիվանդի համար հարմարավետությունն ապահովում են նաև ինֆրաստրուկտուրաները:

–   Ամենակարևորը գրագետ մենեջմենթն է, մնացածը կստեղծվի, եթե կա գրագետ կառավարում: Այսօր իր պայմաններով մեր կլինիկան հանրապետության լավագույն բուժհաստատություններից է: Իհարկե’, դեռ շատ անելիքներ ունենք բոլոր ոլորտներում՝ և՛ հիվանդներին ցույց տրվող բուժօգնության մակարդակը բարելավելու, և՛ պայմանները լավացնելու, և սարքավորումներն ավելի արդիականացնելու: Օգտագործելու ենք մեր ամբողջ ներուժը:

 

«Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ «Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ «Իզմիրլյան» ԲԿ հյուրընկալվեցին բարձրաստիճան հոգևորականներ

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ