Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երևանում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության ակտուալ խնդիրները» թեմայով

Երևանում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության  ակտուալ խնդիրները» թեմայով

ԵՊԲՀ-ում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության  ակտուալ խնդիրները» թեմայով: Այդ մասին «Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում ասաց «Նաիրի» ակնաբուժական կենտրոնի ղեկավար Նազելի Բաղդասարյանը՝ հավելելով, որ կոնֆերանսը մեկ հարկի տակ էր հավաքել ռուս և հայ անվանի մասնագետներին:

Ն. Բաղդասարյանի փոխանցմամբ` կոնֆերանսի նպատակն էր խթանել ակնաբուժությանը վերաբերող տարբեր բնագավառներում տեղեկատվության և փորձի ակտիվ փոխանակումը: «Այսպիսի կոնֆերանսները շարունակական բնույթ են կրելու»,- ասաց նա:


«Նաիրի» ակնաբուժական կենտրոնի ղեկավար Նազելի ԲաղդասարյանՆազելի Բաղդասարյանի փոխանցմամբ` հայ մասնագետները ակտիվ մասնակցություն են ունեցել կոնֆերանսին, ինչն ուրախալի փաստ է:  «Կոնֆերանսի առաջին հատվածում ներկայացվել են նյութեր՝ «անհասների ռետինոպաթիա» հիվանդության վերաբերյալ, ինչը լուրջ խնդիր է, և ժամանակին չհայտնաբերված ու չբուժված հիվանդությունը կարող է բերել կայուն կուրության»,- ընդգծեց Ն. Բաղդասարյանը:

Իր իսկ խոսքով՝ չի անտեսվել նաև դիաբետիկ ռետինոպաթիա հիվանդությունը: «Դիաբետը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է: Աչքի ախտահարումներն այս հիվանդության ժամանակ անցնում են աննկատ ու բերում ծանր հետևանքների: Մեր խնդիրն է՝ ժամանակին հայտնաբերել ու բուժել»,- ասաց զրուցակիցը: Ներկայացվել է նաև նոր մեթոդ՝ ֆլոումետրիա, աչքի անհատական անվտանգ ճնշման որոշման համար, որը հնարավոր է դարձնում գլաուկոմայի վաղ ախտորոշումն ու արդյունավետ բուժումը:

 

Երևանում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության ակտուալ խնդիրները» թեմայով Երևանում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության ակտուալ խնդիրները» թեմայով

 

Ըստ նրա՝ կոնֆերանսին ներկայացված բոլոր գիտական նյութերը ներառում էին գործնական դրույթներ, որոնք կարող են անմիջականորեն կիրառվել պրակտիկ աշխատանքում:

 

Երևանում կայացավ գիտա-գործնական կոնֆերանս՝ «Ակնաբուժության ակտուալ խնդիրները» թեմայով

Ն. Բաղդասարյանը նշեց, որ կոնֆերանսն իրականացվում էր Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, «Ակնաբույժների հայկական ասոցիացիայի», Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, «Նաիրի» ակնաբուժական
կենտրոնի և Մոսկվայի աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից: 

Գիտա-գործնական կոնֆերանսի կայացմանն աջակցել է «Ալկոն» ընկերությունը:

 

Գիտա-գործնական կոնֆերանսի կայացմանը աջակցել է «Ալկոն» ընկերությունը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ