Միջոցառումներ
Երևանում կայացավ մաշկավեներաբանների միջազգային առաջին գիտագործնական երկօրյա կոնֆերանսը
Երևանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անցկացվեց մաշկավեներաբանների միջազգային առաջին գիտագործնական երկօրյա կոնֆերանսը: Այդ մասին «Մեդ Պրակտիկի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը՝ հավելելով, որ «Երևանյան մաշկավեներաբանական ընթերցումներ» խորագիրը կրող կոնֆերանսը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում մաշկավեներաբանական ծառայության հիմնադրման 90-ամյակին:
«Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին բազմաթիվ անվանի գիտնականներ, փորձառու մաշկաբաններ, առողջապահության կազմակերպիչներ, կլինիկական օրդիանոտորներ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից, ինչպես նաև Հայաստանից»,- ասաց Մ. Սահակյանը:
Զրուցակցի խոսքերով՝ դասախոսություններով և զեկուցումներով հանդես եկան աշխարհահռչակ գիտնականներ. պրոֆեսոր Է. Դանիելյանը ներկայացրեց Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության անցած ուղին, Ռուսաստանի սեռավարակաբանների գիլդիայի (IUSTI RU) նախագահ պրոֆեսոր Մ. Գոմբերգը խոսեց որոշ սեռավարակների վարման ժամանակակից մոտեցումների մասին, «Մաշկային և վեներական հիվանդությունների ռուսական պարբերական» և «Կլինիկական մաշկաբանության և վեներաբանության» ամսագրերի խմբագիր պրոֆեսոր Ն. Կոչերգինը ներկայացրեց 21-րդ դարի ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկի՝ ատոպիկ մաշկաբորբի ռացիոնալ բուժման մեթոդները:
Ելույթներ ունեցան Վրաստանի գլխավոր մաշկավեներաբան, պրոֆեսոր Գ. Գալդավանը, պրոֆեսոր Տ. Սոկոլովան՝ Ռուսաստանից, պրոֆեսոր Տ. Ավյատենկոն՝ Ուկրաինայից, Ի. Ցիրուլնիկովը՝ Իսրայելից, Լ. Կորնևան՝ Բելառուսից և այլոք:
![]() |
![]() |
![]() |
«Լուսաբանվեցին մաշկաբանության, սեռավարակաբանության, բժշկական կոսմետոլոգիայի, հարակից այլ մասնագիտությունների արդիական հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները»,- ընդգծեց գիտաժողովի նախագահը:
Մասնակիցներին ողջունեց ՀՀ Առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:
Մաշկավեներաբանների միջազգային առաջին գիտագործնական երկօրյա կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՀՀ Առողջապահության նախարարությունը, ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը, Մաշկաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի ուրոլոգների ասոցիացիան և «Տղամարդու առողջություն» հայ-ռուս-ամերիկյան հասարակական կազմակերպությունը:
23.05.2015 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



