Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

MIS Armenia կազմակերպության և «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի համատեղ սեմինար. aregak.com

MIS Armenia կազմակերպության և «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի համատեղ սեմինար. aregak.com

MIS Armenia կազմակերպությունը «Արեգակ» ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի հետ համատեղ ժամանակ  առ  ժամանակ կազմակերպում է  սեմինար Երևանի Մ. Հերացու  անվան պետական բժշկական համալսարանի  «Ընտանեկան ստոմատոլոգիայի և  վիրաբուժության» ամբիոնի  առաջին կուրսի կլինօրդինատորների համար:

 

Իմպլանտոլոգիան ստոմատոլոգիայի այն բաժինն է, որը զբաղվում է բնական ատամի բացակայության դեպքում իմպլանտատի տեղադրմամբ, որի վրա ամրացվում են նոր արհեստական ատամները:  Սեմինարի ժամանակ խոսվել է, թե ինչ է իրենից ներկայացնում իմպլանտացիան, և նրա կիրառմանը վերաբերող բոլոր ցուցումների ու հակացուցումների մասին:

 

Սեմինար առաջին կուրսի կլին.օրդինատորների համար   Սեմինար առաջին կուրսի կլին.օրդինատորների համար

 

Քննարկվել են նաև MIS իմպլանտացիոն համակարգի ժամանակակից մեթոդներ, նրանց առավելություններն  ու տարբերություններ: Ստոմատոլոգիայում և օրթոպեդիայում շատ նյութեր անմիջական շփման մեջ են  ոսկրային հյուսվածքի հետ, համապատասխանաբար, ստեղծվում են նոր մակերեսներ, որոնք հատուկ նախատեսված են  իմպլանտի և ոսկրային հյուսվածքի միջև փոխազդեցությունը լավացնելու համար: Այդ իսկ պատճառով սեմինարի ժամանակ քննարկվել է անկախ միջազգային փորձագետների կողմից առաջարկված համեմատական վերլուծություն տարբեր իմպլանտ համակարգերի  մակերեսների մասին:

 

Սեմինար առաջին կուրսի կլին.օրդինատորների համար Սեմինար առաջին կուրսի կլին.օրդինատորների համար Սեմինար առաջին կուրսի կլին.օրդինատորների համար

 

Հետազոտությունն իրականացվել է 2015 թ. Գերմանիայում ՝ Դենտալ Իմպլանտոլոգիայի Եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո (http://www.liment.ru/research_implants_surface): Մի շարք իմպլանտացիոն համակարգերի հետ միասին ուսումնասիրվել է նաև MIS իմպլանտ համակարգը, որը ցույց է տվել լավագույն արդյունքներից մեկը՝ իմպլանտի մակերեսի մաքրման  և մշակման չափանիշներից ելնելով:

 

Իմպլանտացիան հնարավոր չէ իրականացնել առանց համակարգչային (3D) տոմոգրաֆիայի: Սեմինարը ամփոփվեց M կենտրոնի  J. Morita համակարգչային  (3D) տոմոգրաֆի մասին տեղեկատվությամբ: Ներկայում Հայաստանում այն միակն է իր որակական և ֆունկցիոնալ առանձնահատկություններով, ինչը նաև 15%-ով նվազեցնում է ճառագայթային ծանրաբեռնվածությունը պացինտի օրգանիզմի վրա:

 

Սկզբնաղբյուր. aregak.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ