Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է

Ապրիլի 8-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի  Մեծ դահլիճնում կայացավ Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության կողմից նախաձեռնած միջոցառումը, որին ներկա էին Երևանից և մարզերից նյարդաբաններ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, ներզատաբաններ: Միջոցառումն ուներ հետաքրքիր ձևաչափ. բժշկական «զրույցներն» ընդմիջվեցին պարային ինքնատիպ համարներով:

 

Դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նշում էր դեղամիջոցներից մեկի` Ռեքսետինի, տասնամյակը. այն արդեն տասը տարի է, ինչ արդյունավետորեն կիրառվում է հայկական դեղագործական շուկայում:  


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, մենեջեր Լուսինե ԲլուրցյանԳեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, մենեջեր Լուսինե Բլուրցյան.


–   Այսօր մենք նշում ենք Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության լավագույն դեղամիջոցներից մեկի տասնամյակը: Դեղամիջոցի օգտագործման և կիրառման մեծ փորձ ունենք: Բժիշկներից շատերն են իրենց կարծիքը հայտնել դեղի ազդեցության մասին: Ռեքսետինը կիրառվում է և՛ որպես հակադեպրեսանտ, և՛ որպես տագնապամարիչ միջոց: Բացի այդ, այն կիրառվում է նաև տագնապով զուգակցվող որոշ սոմատիկ հիվանդությունների ժամանակ, որոնց բուժումը չի կարող արդյունավետ լինել առանց տագնապամարիչ միջոցների: Ուստի, մեր նպատակն է` Ռեքսետինը համակցված բուժման մաս դարձնել, օգնել պացիենտին` դուրս գալու հիվանդությունից առանց հետևանքների:


–   Ի՞նչպիսի ընթացք եք նախատեսել միջոցառմանը: Որքան կռահում եմ, այն մի փոքր անսովոր ձևաչափով է անցկացվում:


–   Ճիշտ եք: Այսօր մենք առաջին անգամ փորձելու ենք համատեղել, ինչպես ասում են՝ հաճելին օգտակարի հետ, ցանկացանք միջոցառումը վերածել տոնի: Տասը տարին մեծ ժամանակահատված է:

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցիչ, մենեջեր Լուսինե Բլուրցյան Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյան


Մենք հրավիրել ենք նյարդաբանության ասպարեզում առաջատար մասնագետներից`«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Նունե Եղիազարյանին, ով ներկայացրեց պարօքսետինի (Ռեքսետին) կիրառումն ամբողջ աշխարհում և նրան վերաբերող ապացուցողական բժշկության նյութեր ու հետազոտություններ:


Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ներկայացուցչությունն՝ օրվա խորհրդին համահունչ, այսպես ասած, համառոտ հաշվետվություն ներկայացրեց Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության անցած ճանապարհի և ներկայի մասին ընդհանրապես, և Ռեքսետինի մասին՝ մասնավորապես (բանախոս՝ Լ. Բլուրցյան.-խմբ.):

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է
Նախատեսել ենք նաև «Ovation» պարային համույթի ելույթը` ներկաների բարձր տրամադրությունն ապահովելու համար: Ի դեպ, պարերից մեկը նվիրված է հենց դեպրեսիային: Համոզված ենք, որ այն դուր կգա հյուրերին (Ժպտում է.- խմբ.):

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյան«Մեդ-պրակտիկը» զրուցեց նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբան Նունե Եղիազարյանի հետ:  


–   Բժշկուհի Եղիազարյան, ի՞նչ հրատապ հարցերի մասին բարձրաձայնեցիք այսօր ամբիոնից:


–   Այսօր ներկայացրեցի պարօքսետին դեղանյութի օգտագործման հրահանգները, առավելությունները...


–   Սկսենք առավելություններից…


–   Այն բազմաթիվ ցուցումներ ունի: Կարելի է ասել, որ այսօրվա մեր ունեցած հակադեպրեսանտներից քչերից է, որոնք ունեն լայն կիրառում: Այն ցուցված է և՛ դեպրեսիաների, և՛ տագնապ առաջ բերող հիվանդությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ կլիմակտերիկ վեգետատիվ վազոմոտոր ռեակցիաները, որոնք տանջալից են կանանց համար և այլն: Կան դեղի պրակտիկ կիրառման առավելությունները հիմնավորող բազմաթիվ աշխատանքներ:

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է


–   Այսօր տագնապամարիչ դեղորայքի կիրառումը բավականին տարածված է: Կարելի է ասել՝ տագնապ հարուցող հիվանդությունները նաև երիտասարդացել են:


–   Միշտ էլ դա եղել է երիտասարդ մարդկանց հիվանդություն: Դժվարանում եմ հստակ տվյալներ ներկայացնել, կարող եմ  միայն փաստել՝ վիճակակագրական տվյալների աճը մարդկանց գիտակցության բարձրացման հետևանք է նաև, ավելի հաճախ են դիմում մասնագետի օգնությանը, արդյունքում ՝ առավել հաճախ ախտորոշվում:  

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է


–   Իսկ բուժման արդյունավետության մասի՞ն…


–   Մենք ներկայում ունենք ընտրության լայն տեսականի, եթե համեմատենք անցած տարիների հետ: Շուկայում բազմապիսի հակադեպրեսանտներ կան, և ամեն տարի հայտնվում են նոր հակադեպրեսանտներ, որոնք խոստանում են նույն արդյունավետությունը՝ պակաս կողմնակի ազդեցություններով ու առավել լավ տանելիությամբ, ինչը նույնպես շատ կարևոր է, քանի որ ընդունում են երկարաժամկետ. ամիսներ, տարիներ: Այս դեղամիջոցը իր արժանի տեղն ունի բոլոր առումներով:

 

Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության արտադրության Ռեքսետինը 10 տարի է, ինչ հայկական դեղագործական շուկայում է

  

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ