Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Յուրաքանչյուր պացիենտ իրավունք ունի ապրելու առանց ցավի. դասախոսություն «Ժամանակակից հակացավային թերապիա» թեմայով

Յուրաքանչյուր պացիենտ իրավունք ունի ապրելու առանց ցավի. դասախոսություն «Ժամանակակից հակացավային թերապիա» թեմայով

Մարտի 12-ից 13-ը «Մոսկվայի» տանը կայացավ «Պֆայզեր» դեղագործական ընկերության կողմից նախաձեռնած հերթական դասախոսությունը, որը նշանավորվեց երկու հետաքրքիր զեկույցների ընթերցմամբ` հայ և ռուս ճանաչված նյարդաբանի և վիրաբույժի կողմից:

 

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանն անդրադարձել է նեյրոպաթիկ ցավին, իսկ պրոֆեսոր Մաքսիմ Եվսեևը՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներին:


«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դավիթ Պալյանը փաստում է դասախոսության կարևորությունը լեփ-լեցուն դահլիճով և բուռն քննարկումներով:


«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դավիթ ՊալյանԴ. Պալյանի խոսքերով`դասախոսությունը նախատեսել էին միայն թերապևտների համար, սակայն ներկա էին նաև նեղ մասնագետներ՝ նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, ուռուցքաբաններ երևանյան պոլիկլինիկաներից և հարակից մարզերից:  


Պարոն Պալյանը խոսեց կայացած դասախոսության առանձնահատկությունների մասին. 


«Բոլորիս քաջ հայտնի պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը ևս մեկ անգամ անդրադարձավ լայնորեն տարածված, սակայն դեռ ոչ պատշաճ ախտորոշվող և բուժվող ցավի տեսակին՝ նեյրոպաթիկ ցավին: Մանրամասնելով ցավի առաջացման մեխանիզմը և հիվանդի վարման նրբությունները, ևս մեկ անգամ փայլուն պատկերացում ստեղծեց խնդրի հրատապության և բժիշկի պրոֆեսիոնալ մոտեցման մասին:

 

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես ՄանվելյանՄոսկվայից ժամանած մեր հյուրը՝  պրոֆեսոր Մաքսիմ Եվսեևը,  Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական ծառայության ղեկավարն է: Նա անդրադարձավ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներին: Ամբողջ աշխարհում այս դեղախումբն ամենաշատ նշանակվողն է: Ի դեպ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների օգտագործումը հաճախ հենց վիրաբույժներին է կանգնեցնում բարդությունների առջև: Ուստի՝ լսել վիրաբույժի խոսքը մասնագետների համար, նախ, անսպասելի էր, բայց և՝ հետաքրքիր:

 

Պֆայզեր ընկերությունը Հայաստանում գրանցել է հակացավային դեղորայքի փաթեթ, որում ընդգրկված է գրագետ մենեջմենթ պահանջող ամենատարատեսակ ցավերի անհրաժեշտ դեղամիջոցներ: Ապրել առանց ցավի յուրաքանչյուր պացիենտի իրավունքն է, և ով, եթե ոչ մենք՝ բժիշկներս, պետք է ապահովենք ու օգնենք պացիենտին՝ ազատվելու ցավից: Ինչպես տեսնում եք, այսօր մեր ոգևորությունը կիսում են առաջին օղակի բժիշկները, և սա դեռ սկիզբն է մեր միջոցառումների շարքի, որտեղ շարունակական կլուսաբանենք ցավն ամոքող ադեքվատ, անվտանգ և արդյունավետ մոտեցումները»:

 

Դասախոսություն . ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները թերապևտի պրակտիկայում Դասախոսություն . ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները թերապևտի պրակտիկայում Դասախոսություն . ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները թերապևտի պրակտիկայում


«Մեդ-Պրակտիկի»  հետ զրույցում պրոֆեսոր Եվսեևը հայտնեց, որ հայ մասնագետների հետ խոսել է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների նշանակման, բարդությունների մասին, հատկապես այն բարդությունների, որոնց հետ հաճախ առնչվում են վիրաբույժները:


Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական ծառայության ղեկավար պրոֆեսոր Մաքսիմ Եվսեև«Առհասարակ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ նշանակում են թերապևտները, իսկ բարդությունների հետ, օրինակ, արյունահոսությունների, գործ են ունենում վիրաբույժները: Խնդիրը բավականին լուրջ է, հաճախ հակաբորբոքային դեղամիջոցները խոցային հիվանդությունների պատճառ են դառնում, մեծ է մահացությունների թիվը և կարիք կա լուսաբանելու»,- ընդգծեց պրոֆեսորը: 


Պրոֆեսորի խոսքերով՝ հիվանդների մեծամասնությունը բավականին ուշ է դիմում մասնագետի օգնությանը, արյան մեծ կորստով...


Մասնագետը հորդորում է նշանակել այնպիսի հակաբորբոքային դեղամիջոցներ, որոնք խոցեր չեն առաջացնում  և ունեն ցավը մեղմելու, հակաբորբոքային ազդեցություն:

 

Դասախոսություն . ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները թերապևտի պրակտիկայում Դասախոսություն . ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները թերապևտի պրակտիկայում Դասախոսություն . ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները թերապևտի պրակտիկայում


«Հայ բժիշկների հետ խոսեցի նաև այն մասին, որ հակաբորբոքային դեղամիջոցներն այսօր չեն օգտագործվում հետվիրահատական շրջանում. մոռացության են մատնված, քանի որ այլ դեղամիջոցներ են հայտնվել շուկայում: Եվ իզուր, նրանք դրական ազդեցություն ունեն, և շատ քիչ դեպքեր կան, երբ այդ դեղամիջոցը հակացուցված է. անկառավարելի հիպերտոնիա, երիկամային անբավարարություն»,- եզրափակեց զրուցակիցը:

 

«Պֆայզեր» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ