Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը. առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը:

«Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը.  առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը:

Մեր սննդանյութերը պիտի լինեն բուժական միջոցներ, իսկ բուժական միջոցները` սննդանյութեր: Հիպոկրատ
Փետրվարի 25-ին՝ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ 2015թ. երրորդ դասախոսությունը «Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը. առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը: Այն վարեց բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:

Տեսազանգի միջոցով դասախոսությունը, բացի գիտա-բժշկական գրադարանում հավաքվածներից, ունկնդրեցին և ակտիվ մասնակցեցին նաև Ստեփանակերտի, Կապանի և Աբովյան քաղաքների մասնագետները:

Բժիշկ-սննդաբան Վարդանուշ ՊետրոսյանՎարդանուշ Պետրոսյանը նախ նշեց, որ սննդակարգը մեծ դեր ունի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման, բուժման գործում: Իր կողմից ներկայացվող տվյալները երկարատև հետազատությունների արդյունքներ են՝ հիմնված ապացուցողական բժշկության վրա: Համաձայն ԱՀԿ 2014թ. վիճակագրական տվյալների՝ Հայաստանում մահացության 54%-ի պառճառ են սիրտ- անոթային հիվանդությունները, Հայաստանում օրական 55 մարդ մահանում է այդ պաթոլոգիայից: Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների՝ այդ թվում նաև սիրտ-անոթային հիվանդությունների, ռիսկի գործոններ են համարվում զարկերակային գերճնշումը, ճարպակալումը, ադինամիան, խոլեսթերինի բարձր մակարդակը, աղի չարաշահումը: Սննդաբուժությունը չի բացառում դեղորայքային բուժումը, այն պետք է լինի դեղորայքային բուժման հետ համակցված:


Ապացուցողական բժշկությունը հիմնականում առաջարկում է զարկերակային գերճնումը կարգավորելու երկու սննդակարգ:

 

«Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը.  առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը:Առաջինն անալի սննդակարգի սահմանումն է, որը կնպաստի սիստոլիկ և դիաստոլիկ ճնշման իջեցմանը համապատասխանաբար 15-20 սնդիկի սյունով: Հիվանդին առաջարկվում է սահմանափակել աղի քանակը, ինչպես նաև բացառել թաքնված աղի աղբյուրների (պանիր, թթու, չիպսեր, մշակված մսամթերք, երշիկեղեն ) օգտագործումը:


Երկրորդը՝ կալիումով հարուստ սննդի (կարտոֆիլ, վարսակ, ծիրանի չիր, կաղամբ, նարինջը, անյուղ միս) օգտագործումն է, ինչը նույնպես նպաստում է հիպերտոնիայի կարգավորմանը՝ վեց ամսվա ընթացքում իջեցնելով ճնշումը 10-15 սնդիկի սյունով: Այսինքն, մի կողմից աղի՝ NaCl- ի սահմանափակումը, մյուս կողմից՝ Ca-ի քանակի ավելացումը, բերում են զարկերակային ճնշման կարգավորմանը: Քննարկվեց նաև արկոհոլի, բանջարեղենի, սուրճի, բջջանյութի, կակաոյի, թեյի ազդեցությունները:

«Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը.  առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը:Աբովյան քաղաքի ռեանիմատոլոգ Սամվել Պողոյանի այն հարցին, թե ինչ՞ սննդակարգ է առաջարկվում հետինֆարկտային հիվանդներին առաջին երեք օրվա ընթացքում, սննդաբան Պետրոսյանը պատասխանեց, որ սնունդը պետք է լինի պարզ ու միատեսակ, ցանկալի է հիվանդը սնվի օրական 3-5 անգամ՝ յուրաքանչյուր անգամ մենյույին ավելացնելով մեկ բռի չափ, օրինակ, I՝ կաթնաշոռ, թթվասեր, II `մսային, լորձային ապուր, III` բանան, IV` բանջարեղենային ապուր (անպայման` անաղ), կարելի է մի քանի ծիրանի չիր: Ցավոք, շատ հաճախ խնամակալները նախընտրում են հիվանդներին տալ միրգ և բնական հյութեր: Առաջին երեք օրը պետք է բացառել մրգերը, դրա փոխարել հիվանդի ռացիոնում ավելացնել անյուղ միս, կաթնաշոռ, կտավատի ձեթ:


Վարդանուշ Պետրոսյանը խոստացավ ծրագրի կազմակերպիչների միջոցով բոլոր մասնակիցներին տրամադրել իր հեղինակած սննդակարգի ուղեղցույցները:

 

«Սնունդը և սիրտ-անոթային հիվանդությունների բուժումը.  առասպելներ և իրականություն» թեմայով տեսակոնֆերանսը:

 

Սկզբնաղբյուր. Հանրապետական գիտա-բժշկական գրադարան
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ