Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Հիվանդությու՞ն է ծխախոտամոլությունը, և բուժվե՞լ է պետք արդյոք

Հիվանդությու՞ն է ծխախոտամոլությունը, և բուժվե՞լ է պետք արդյոք

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ահկ) դասակարգման համաձայն` ծխախոտամոլությունը համարվում էհիվանդություն. Հետևաբար ծխողներին պետք է վերաբերվել որպես այդ ախտով տառապող մարդկանց և փորձել ոչ միայն համոզել, որազատվեն վնասակար սովորությունից, այլ նաև բուժել նրանց:

 

Ցավոք սրտի, Հայաստանն այսօր համարվում է աշխարհի ''ամենածխող'' երկրներից մեկը, որտեղ այն առավել տարածված է տղամարդկանց շրջանում` կազմելով նրանց ավելի քան 62%-ը: Բրիտանական բժիշկների տվյալներով` յուրաքանչյուր ծխող հայ տղամարդ կարճացնում է սեփական կյանքի տևողությունը միջինում 17 տարով: Բացի այդ, չպետք է մոռանալ այսպես կոչված պասիվ ծխողների մասին, որոնք ակամայից դառնում են իրենց շրջապատում ծխողների զոհը: Այս խմբում արդեն հսկայական թիվ են կազմում երեխաները, որոնց հայրերը հաճախ, նույնիսկ չգիտկցելով իրենց երեխաներին պատճառած առողջական վնասի չափը, օր ու գիշեր թունավորում են սեփական ժառանգներին: Հաշվի առնելով այս ամենը` ՙՀայկական բժշկական ասոցիացիա՚ հասարակական կազմակերպությունը (ՀԲԱ) առաջիններից մեկը Հայաստանում սկսեց աշխատանքներ տանել ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ:

 

2004 թ. գարնանը ստեղծվեց ''Հայաստանն առանց ծխախոտի'' հասարակական կազմակերպությունների դաշինքը, որի կազմավորման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է ՀԲԱ: Կարճ ժամանակ անց ''Ջինիշյան հիշատակի հիմնադրամի'' աջակցությամբ ՀԲԱ իրականացրեց իր առաջին հակածխախոտային ծրագիրը` սերտ համագործակցելով դաշինքի անդամ կազմակերպությունների հետ: 2004 թ. մայիսի 31-ին` ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրը, ՀԲԱ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպեց մի շատ յուրօրինակ ակցիա, որի ընթացքում բոլոր ծխողներին կոչ էր արվում փոխանակել ծխախոտի տուփը իրենց երեխաների համար գերադասելի պաղպաղակի հետ:

 

Միանգամից նշենք, որ ցանկացողների թիվը բավականին մեծ էր, իսկ երևույթը` ''ՙվարակիչ'': Միաժամանակ նույն հրապարակում երեխաների կողմից անց էր կացվում ծխելու վնասների մասին կավճանկարի մրցույթ, որին մասնակցում էին մի քանի հարյուր երեխաներ: Ակցիայի բոլոր մասնակիցներն այդ օրը ստացան բազմաթիվ մրցանակներ: Սակայն ՀԲԱ հասկանում էր, որ ինչքան էլ հաջողված լինի մեկ առանձին վերցված միջոցառումը, միևնույն է, նրա ազդեցությունը ժամանակավոր է, և նման ակցիաներով խնդիրը վերջնական լուծում չի ստանա. նամանավանդ, այն ժամանակ Հայաստանում տակավին բացակայում էր ծխախոտի դեմ պայքարի օրենսդրական դաշտը, և այդ հարցով զբաղվող պատգամավորների բոլոր փորձերը մինչ այդ ապարդյուն էին անցել:

 

Նույն` 2004 թ. ԱՀԿ ամբողջ աշխարհին առաջարկեց ստորագրել իր կողմից մշակված ''ՙԾխախոտի դեմ պայքարի'' շրջանակային կոնվենցիան, որը ստորագրած երկրներում մի քանի տարիների ընթացքում պետք է կարգավորվեր ծխախոտի դեմ պայքարի օրենսդրական դաշտը, և ստեղծվեր այդ աշխատանքներն իրականացնելու որոշակի միասնական համակարգ: Հենց այդ ժամանակ ՀԲԱ ձեռնամուխ եղավ դաշինքի անդամ կազմակերպությունների հետ շրջանակային կոնվենցիայի հայերեն տարբերակի տպագրմանը, որը կարճ ժամանակ անց արդեն բաժանված էր Ազգային ժողովի պատգամավորներին: Այստեղ արժե, իհարկե, հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ երկրներից առաջինն էր, որ ստորագրեց հակածխախոտային շրջանակային կոնվենցիան: Կարճ ժամանակ անց Հայաստանը վերջապես ունեցավ նաև ''Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին'' օրենքը: Սակայն, ինչպես ասում են, դա միայն սկիզբն էր, և առջևում հսկայական աշխատանքներ կային: Նախ պետք էր օրենքի դրույթները կյանքի կոչել և հասարակությանը տեղեկացնել ծխախոտի իրական վնասների և դրանցից ձերբազատվելու հնարավորությունների մասին: 2005 թ. Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ ՀԲԱ առաջնային օղակում աշխատող բժիշկների շրջանում կատարեց ծխախոտի հասցրած վնասների և այդ հիվանդության դեմ պայքարին վերաբերող գիտելիքների հարցում:

 

Բրիտանական բժիշկների տվյալներով` յուրաքանչյուր ծխող հայ տղամարդ կարճացնում է սեփական կյանքի տևողությունը միջինում 17 տարով: Բացի այդ, չպետք է մոռանալ այսպես կոչված պասիվ ծխողների մասին, որոնք ակամայից դառնում են իրենց շրջապատում ծխողների զոհը:

 

Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ մեր բժիշկների գիտելիքները այս ասպարեզում ավելի քան անմխիթար էին: Որոշում կայացվեց ակտիվ աշխատանքներ տանել իրավիճակը շտկելու ուղղությամբ: Կարճ ժամանակում Երևանի 15 պոլիկլինիկաներից ընտրվեցին մեկական ներկայացուցիչներ, որոնց համար կազմակերպվեց եռօրյա սեմինար Ծաղկաձորում` ''ՙԾխախոտի հասցրած վնասները և այդ հիվանդության բուժման մեթոդները'' խորագրով: Հենց այս 15 բժիշկները ընդգրկվեցին ''ՙԾխախոտի դեմ պայքարի'' ցանցի մեջ: Նրանցից յուրաքանչյուրն իր գիտելիքները պետք է տարածեր իր իսկ գորընկերների շրջանում: Ցանցի գործունեության սկզբում ընդամենը մեկ ամիս անց նույն այդ պոլիկլինիկաներում կատարված հարցումների արդյունքները անհամեմատ գոհացուցիչ էին, իսկ ցանցի աշխատանքները` արդյունավետ: Հաջորդ ծրագիրը, որն իրականացվեց կրկին Երևանի պոլիկլինիկաներում, նպատակ ուներ գնահատել, այնուհետև նաև հնարավորինս աջակցել ՀՀ ''ՙԾխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին'' օրենքի դրույթների կիրառմանը Երևանի պոլիկլինիկաներում: Այս ծրագրի ընթացքում ՀԲԱ ակտիվորեն աշխատում էր պոլիկլինիկաների տնօրենների հետ` նրանց ծանոթացնելով օրենքի պահանջներին: Այդ ընթացքում ասոցիացիան շարունակում էր բացատրական աշխատանքները առաջնային օղակի բժիշկների հետ:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի հակածխախոտային թերևս ամենամասշտաբային ծրագիրն իրականացվեց 2006 թ.` Հասարակական երկխոսության և զարգացումների կենտրոնի աջակցությամբ անցկացված ''Քաղաքային տրանսպորտում ՀՀ հակածխախոտային օրենսդրության կիրառման մոնիտորինգ և հասարակության իրավական իրազեկության բարձրացման միջոցով աջակցություն օրենքի կատարմանը'' խորագրի ներքո: Ծրագիր, որի արդյունքում կատարվեցին հարցումներ վարորդների և ուղևորների շրջանում, տպագրվեցին և քաղաքային տրանսպորտում ու կանգառներում բաժանվեցին օրենքի դրույթների և ծխախոտի վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն պարունակող 12 հազ. թռուցիկներ: Այդ օրերին նաև պատրաստվել ու 30 օր անընդմեջ 4 FM ռադիկայաններով (յուրաքանչյուրով` օրը 10 անգամ) եթեր են հեռարձակվել 3 հակածխախոտային ռադիոհոլովակներ, որոնցով քաղաքացիներին կոչ էին անում չխախտել ՀՀ օրենքները, այսինքն` ծխելով չթունավորել իրենց ու շրջապատողներին, ինչպես նաև շրջապատողները թույլ չտան, որ ծխողները թունավորեն իրենց: Ծրագրի արդյունքում հնարավոր դարձավ որոշակիորեն (գրեթե կրկնակի անգամ) բարձրացնել բնակչության մի ստվար հատվածի իրազեկությունը ՀՀ ''ՙԾխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին'' օրենքի գոյությանն ու նրա մի քանի հիմնական դրույթներին:

 

Հեռարձակված ռադիոհոլովակներն ու տարածած թռուցիկները, ունենալով կրկնակի ուղղվածություն, որոշակի դրական ազդեցություն ունեցան վաորդների և ուղևորների վարքագծի վրա: Սակայն, թեև ուղևորների ավելի քան 50%-ը նշված ակցիայի արդյունքում արդեն ծանոթացել էր թռուցիկներին և լսել ռադիոհոլովակները, այնուամենայնիվ, առայժմ միայն նրանց մի փոքր (6%) մասն է պատրաստ պաշտպանել սեփական իրավունքները: Թերևս սա լուրջ մտահոգությունների տեղիք տվող իրողություն է, որը հուշում է, թե որքան անհրաժեշտ է հակածխախոտային ծրագրերի շարունակականությունը, որի իրականացման գործում այսուհետև ևս շարունակելու է առաջնային դեր կատարել:

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ