Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

ԵՊԲՀ. Ամանորի միջոցառում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

ԵՊԲՀ. Ամանորի միջոցառում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

Դեկտեմբերի 26-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում տեղի ունեցավ Ամանորի տոնական միջոցառում: Մինչ այդ ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը անցակցրեցին տարեվերջյան դիսպետչերական, որի ընթացքում ամփոփվեցին 2014թ.-ին կատարված աշխատանքները, տեսանելի նվաճումները և պլանավորվեցին առաջիկա անելիքները:

 

Այնուհետև պրոռեկտորը և գլխավոր բժիշկը շնորհավորեցին հիվանդանոցի աշխատակազմին գալիք տոների կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար և մաղթելով առողջություն, բեղմնավոր գործունեություն ու բազում հաջողություններ:

 

Շնորհավորանքներից հետո ելույթ ունեցան Պարարվեստի և Գեղարվեստի ուսումնարանների սաները՝ իրենց պարային և երաժշտական կատարումներով հիացնելով ներկաներին:

 

Ամանորի տոնական միջոցառումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Սկզբնաղբյուր. Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Լուսանկարը. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ