Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում՝ կարդիոմիոպաթիա “TAKE HOME” ուղերձներ պրոֆեսոր Սիսակյանից

«Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում՝ կարդիոմիոպաթիա  “TAKE HOME”  ուղերձներ պրոֆեսոր Սիսակյանից

Դեկտեմբերի 11-ին՝ «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ծրագրի 2015 –ի ամփոփիչ միջոցառումը, որն այս անգամ կազմակերպվեց և իրականացվեց հատուկ Կապանի սրտաբանների և ընտանեկան բժիշկների խնդրանքով: Սեմինարին ընդհանուր առմամբ մասնակցեցին մոտ 20 բժիշկ:


Կապանի բժիշկների համար արդեն 2-րդ անգամ գիտա-բժշկական գրադարանից՝ Տեսազանգ ծառաության միջոցով, «Կարդիոմիոպաթիա» թեմայով սեմինարը վարեց անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ Սիսակյանը։


Անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հմայակ ՍիսակյանՊրոֆեսորը մանրամասն անդրադարձավ կարդիոմիոպաթիաների արդի դասակարգմանը, էթիոլոգիային, ժամանակակից ախտորոշման և բուժման մեթոդներին, քննարկվեցին նաև բուժման տակտիկայի ճիշտ ընտրության հարցեր:


Հանգամանալից ելույթից հետո պրոֆ. Սիսակյանը սեմինարն ամփոփեց “TAKE HOME” ՈՒՂԵՐՁՆԵՐ-ով, մասնավորապես նշելով, որ.

 

  • Ընտանեկան և Գենետիկ կարդիոմիոպաթիաները շատ ավելի մեծ տոկոս են կազմում, և հորդորեց տեղամասային ընտանեկան բժիշկներին սկրինինգ կատարել յուրաքանչյուր դիլատացիոն կարդիոմիոպաթիայով հիվանդի մոտակա հարազատների շրջանում: Ընդ որում սկրինինգը կարելի է իրականացնել ինչպես գենետիկ հետազոտության միջոցով , այնպես էլ կլինիկական և էխոկարգիոգրաֆիկ մեթոդներով: Այս մոտեցումը կհանգեցնի հիվանդների ավելի վաղ հայտնաբերմանը և հսկողության իրականացմանը:

  • Հատուկ ուշադրություն դարձնել հաճախ հանդիպող, այսպես կոչված վիրուսային էթիոլագիայի բորբոքային կարդիոմիոպաթիայի ֆենոմենին:
  • Ուշադիր լինել առիթմոգեն կարդիոմիոպաթիաների ախտոշման հարցում, գնահատել ռիսկայնությունը և հետագա տրանսպլանտացիայի հնարավորությունը:

  • Կարևորեց ՄՌՏ հետազոտություննի դերը սրտային տարբեր պաթոլոգիաների դիֆերենցման հարցում, ինչպես նաև Գենետիկ թեսթավորումների ներդրումը Հայաստանում:

 

Երկարատև մասնագիտական քննարկումներից հետո՝ կրկին Կապանի բժիշկների ցանկությամբ, հաջորդ դասախոսությունը կնվիրվի Սրտամկանի Ինֆարկտ թեմային:


P.S. Կապանի գլխավոր բժիշկ Սմբատ Ձոնիկովիչը՝ առավոտյան վաղ զանգով հատուկ շնորհակալություն խնդրեց հայտնել Հմայակ Սիսակյանին փայլուն, գործնական, արդյունավետ, ժամանակի վերջին նորություններով հագեցած դասախոսության համար: Հաջորդը նշանակվեց 2015-ի հունվարին:
 

Սկզբնաղբյուր. Հանրապետական Գիտա-բժշկական գրադարան
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ