Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը

Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի տարեկան ամփոփիչ ժողովը՝ նվիրված ասոցիացիայի  1-ամյա գործունեությանը :

 

Այս առիթով Հայաստանում ապացուցողական բժշկության հիմնադրման, գործունեության և նպատակների մասին զրուցեցինք Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանի հետ:


Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյան–   Պարոն Հովհաննիսյան, սկսենք սկզբից. ե՞րբ հիմնադրվեց ապացուցողական բժշկությունը Հայաստանում:


–   2001 թվականի աշնանը կայացավ  անեսթեզիոլոգների ասոցիացիայի  խորհրդաժողովը: Խորհուրդը ղեկավարում էր ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Մխոյանը: Գիտական հետազոտությունների վերաբերյալ բանավեճերի արդյունքում խորհուրդը սկսեց քննարկել մեզ համար նոր երևույթ` ապացուցողական բժշկություն: Պրոֆեսոր Մխոյանը հենց ժողովի ընթացքում ինձ առաջարկեց լրջորեն զբաղվել այս ուղղությամբ: Ապացուցողական բժշկությունը պետք էր ուսումնասիրել հենց տերմինաբանությունից, գաղափարախոսությունից, քանի որ այն  բոլորովին նոր հասկացություն էր մեզ համար: Գաղափարախոսությունը տարածելու  միակ միջոցները դարձան ամբիոններն ու տպագրությունները: Հենց այդպես էլ հիմնվեց ապացուցողական բժշկության մասին ամսագիրը:

 

2002թ. Հայ օգնության ֆոնդի հովանավորությամբ տարեկան մեկ անգամ սկսեց հրատարակվել ապացուցողական բժշկության մասին պարբերականը` «Բժշկական սեղմագրերի հայկական հանդեսը»: Հենց ամսագրի միջոցով, կարելի է ասել, ներխուժեցինք ապացուցողական բժշկության սահմանները…  Բավականին երկար ժամանակ քննարկվել է միայն տերմինի թարգմանությունը: Քվերակության արդյունքում  2 ընդունված տարբերակներից` Փաստարկված բժշկություն և Ապացուցողական բժշկություն, հաղթեց վերջինը:

 

Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը


–   Ի՞նչ ճանապարհ անցաք, եթե փորձենք  ամփոփել ձեռքբերումները…


–   2011թ. Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ստեղծեցինք ապացուցողական բժշկության ուսումնամեթոդական կենտրոնը, 2012թ. անցկացվեց 1-ին «Ապացուցողական բժշկությունը Հայաստանում» միջազգային գիտաժողովը: Կոնֆերանսի ժամանակ վերջնականապես հասունացավ այն միտքը, որ պետք է ստեղծել հասարակական մի կառույց, որի միջոցով փորձենք ներխուժել իրավաբանական, ադմինիստրատիվ դաշտ: 2013թ. վիրաբույժ Ալբերտ Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ պաշտոնապես վավերացվեց և իր գործունեությունն սկսեց ծավալել «Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան»:

 

Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյան Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը Ամփոփիչ ժողով՝ նվիրված Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի 1-ամյա գործունեությանը


–   Առաջիկայում ի՞նչ անելիքներ, նպատակներ ունի ասոցիացիան:


–   Մենք լավ գիտակցում ենք, որ տեղում դոփելու իրավունք չունենք: 2015թ.-ի հոկտեմբերին պետք է կազմակերպվի միջազգային գիտաժողով: Շուտով ավարտին կհասցնենք և կհրապարակենք Համակարգված ամփոփ տեսությունների  մշակման Կոկրենյան ուղեցույցը: 2002թ.-ից գործում է  Կոկրենյան համագործակցություն: Դա ապացուցաղական բժշկության, կարելի է ասել, ամենահեղինակավոր համագործակցությունն է. հասարակական միավորում, որին անդամակցում են հեղինակավոր բժիշկներ՝ աշխարհի ամենատարբեր ծայրերից: Մեր գերակա նպատակներից մեկն այս կառույցին անդամակցելն է: Այն կարող է ճանաչել մեզ որպես ասոցիացիա և ստեղծել մեր երկրում Կոկրենյան համագործակցության մասնաճյուղ, ինչը Հայաստանում ապացուցողական բժշկության զարգացման համար փայլուն հեռանկարներ կբացի:

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ