Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խունկ վառեցին և աղոթեցին

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խունկ վառեցին և աղոթեցին

Դեկտեմբերի 2-ին Իզմիրլյան գիտաբժշկական կենտրոնում կայացավ խնկավառության արարողություն՝ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի գլխավորությամբ:

 

«Մեդ-Պրակտիկի» հետ զրույցում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն ասաց, որ խնկավառության արարողությունը կենտրոնում կատարվում է ամեն տարի: 


–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը եկեղեցու պատկան հիվանդանոց է, և այստեղ յուրաքանչյուր տարի կատարվում է այս արարողությունը: Այն մեզ համար մեծ խորհուրդ ունի, քանզի մենք ստանում ենք Մայր Աթոռի օրհնությունը և է՛լ ավելի նվիրյալ աշխատելու պատգամը, մեր ուժերն ու հնարավորությունները հնարավորինս որակյալ ցուցաբերելու մեր ժողովրդին:


Տեր Տաթև արքեպիսկոպոս ՍարգսյանԱ. Չարչյանը նաև նշեց, որ առավոտյան Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանն, ում գլխավորությամբ կատարվեց արարողությունը, արդեն իսկ այցելել է կենտրոնի ամենածանր հիվանդներին՝ աղոթել նրանց համար ու ցանկացել շուտափույթ առողջացում, վերադարձ դեպի առողջ կյանք:


Օրվա խորհրդի մասին «Մեդ-Պրակտիկը» զրուցեց նաև Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:


–   Վեհափառ Հայրապետի կարգադրությունն է, որ այստեղ հաստատվի հոգևոր տեսչություն, որպեսզի կարողանանք հոգևոր աջակցությունը բերել բոլոր հիվանդներին: Ով չի հավատում իր բուժմանը, նա միայն կդժվարացնի իր վերականգնումը:


Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը նաև հավելեց, որ աղոթքը մեծ ուժ ունի: Իրենց գլխավոր  նպատակը՝ Ատծո բժշկարար ուժը հիվանդին հասցնելն է:  


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խունկ վառեցին և աղոթեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խունկ վառեցին և աղոթեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում խունկ վառեցին և աղոթեցին


Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ