Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Նոյեմբերի 28-ին իր աշխատանքն էր սկսել սեռական և վերարտադրողական առողջություն խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը: Այն հոբելյանական էր` նվիրված Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի հիմնադրման 15-ամյակին: Գիտաժողովի ընթացքում ամբիոնի գրեթե բոլոր աշխատակիցները ներկայացան հետաքրքիր և բովանդակալից զեկույցներով:


Մեր զրուցակիցն է «Սեքսուալ առողջության պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը:


«Սեքսուալ առողջության պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ, պրոֆեսոր Արամ Հակոբյան–   Բժիշկ Հակոբյան, ըստ Ձեզ,  15 տարին շա՞տ,  թե՝ քիչ, կարելի է համարել ամբիոնի կայացման հարցում:


–   Մինիմալ ժամկետ է, որը հնարավորություն է տալիս ամփոփել մեր կողմից արված գիտական աշխատանքները, հոդվածները, ինչու ոչ՝ գիտական թեզերը: 15 տարին քիչ ժամկետ չէ: Ամբիոնի աշխատակիցների կողմից հսկայական աշխատանք է կատարվել. միայն 5 մասնագետ պաշտպանել  է գիտական թեզ: Ի դեպ, գերազանց աշխատանքներ են ներկայացվել: 


–   Ո՞րն էր գիտաժողովի առանցքը:


–   Գիտաժողովի հիմնական առանցքը սեքսուալ խանգարումները, սեքսուալ դրսևորումներն են, մարդկանց սեռական վարքի դրսևորումները, որոնք, ինչպես գիտենք, ժամանակի հետ փոխվում են: Ուստի պետք է լինել կայուն և դիմադրել նոր մարտահրավերներին: Ինչ խոսք, հարկ է մեր երիտասարդության մեջ ստեղծել ցանկություն, որպեսզի նրանք լինեն ավելի գիտակից, գրագետ, տեղեկացված: Հարկ է այնպես անել, որ գիտությունը միշտ զարգանա և յուրաքանչյուր պարագայում հնարավորություն ունենանք զարմանալուց զատ՝ ետ չմնալ աշխարհի գիտական, բարոյական մոտեցումներից, միաժամանակ կերտելով ու պահպանելով մերը:

 

Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը


–   Ի՞նչ քայլերն են ձեռնարկվում երիտասարդների կրթվածության աստիճանը բարձրացնելու հարցում:


–   Այս 15 տարիների ընթացքում ո՛չ միայն իմ և իմ ավագ գործընկերների կողմից, այլ նաև երիտասարդների կողմից աշխատանքը կրում է շարունակական բնույթ: Նկատի ունեմ դասախոսությունները, դասընթացները, հարցազրույցները: Սեքսոլոգիան երիտասարդ գիտություն է, և այն պետք է միշտ երիտասարդ մնա: Ոգևորիչ է, որ մեր ամբիոնի երիտասարդ մասնագետների մոտ ցանկություն կա գրելու, կարդալու, հետաքրքրվելու ու հետազոտելու:


–   Գիտաժողովին մասնակցում էին ո՛չ միայն ամբիոնի աշխատակիցներ, այլ նաև հյուրեր, ներկայացրեք, խնդրե՛մ:


–   Մենք ունենք հրավիրված սեքսոլոգ Վրաստանից: Անչափ հարգված անձնավորություն պրոֆեսոր Զուրաբ Մարշանիան, ով նաև Սեքսոլոգների միջազգային ասոցիացիայի անդամ է: Նա հատուկ էր եկել Հայաստան՝ ողջունելու մեր միջոցառումը, և ներկայացնելու վագինիզմին վերաբերող իր գիտական զեկույցը, որն այսօր հրատապ խնդիր է: 


Պետք է նշեմ նաև, որ մեր միջոցառմանը ներկա էին ո՛չ միայն բժիշկներ, այլ նաև ուսանողներ, ովքեր իրենց կամքով էին եկել: Նրանք գրում էին, լսում ու հետաքրքրվում, ինչը գովելի փաստ է:

 

Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը


–   Խոսենք առաջընթացի մասին, եթե մտովի մի քանի տարի հետ գնանք, նո՞ւյն էր Ձեր մասնագիտության հանդեպ հանրության վերաբերմունքը:


–   Պետք է փաստեմ, որ հանրության մեջ բժիշկ-սեքսոլոգի հանդեպ լիովին փոխվել է վերաբերմունքը: Փոխվել են նաև մոտեցումները: Ճիշտ է, դեռևս շտկելու խնդիրներ կան, թեև կարծում եմ` տարատեսակ շտկելու խնդիրներ միշտ էլ կլինեն: Մենք հրապարակավ կարող ենք արձանագրել, որ շատ մեծ առաջընթաց կա և՛ բուժական խնդիրների լուծման, և՛ մարդկանց գիտակցական մոտեցման մեջ: Հայաստանում սեքսոլոգիան իր ուրույն տեղն ունի մնացած այլ բժշկական գիտությունների մեջ: 

 

Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը Երևանում կայացել է «Սեռական և վերարտադրողական առողջություն» խորագրով միջազգային գիտաժողովը

 

Նոյեմբերի 29- ին գիտաժողովն իր աշխատանքը շարունակեց Աղվերանում, որտեղ գիտաժողովի մասնակիցներին տրվեց հնարավորություն՝ ներկայացնելու կլինիկական դեպքեր:

 

«Մեդ-Պրակտիկը» շնորհավորում է Սեքսոլոգիայի ամբիոնի հիմնադրման 15-ամյակը: 
 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ