Միջոցառումներ
Բժիշկները տոնում են Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակը
Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկան 100 տարեկան է: Այս առիթով Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիսավոր նիստ և մեկնարկեց «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովը:
Միջոցառմանը ներկա էին համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր արդեն անվանի բժիշկներ, պրոֆեսորներ, բժշկական գիտությունների դոկտորներ, կլինիկաների ղեկավարներ ու պրակտիկ բժիշկներ են: Հանդիսավոր նիստին ցուցադրվեցին կլինիկայի արխիվային լուսանկարներ` սկսած շենքի շինարարությունից մինչեւ ժամանակակից մասնագիտական գիտաժողովները:
Ներկաներին տանտիրոջ իրավունքով ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, շնորհավորեց ամբողջ բժշկական անձնակազմին ու ներկայացրեց նաև կայանալիք գիտաժողովը.
«Մեր նպատակն է համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, համալսարանական կլինիկաներում և կլինիկական ամբիոններում հետազոտական գործունեություն իրականացնող մասնագետներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ամփոփել բուհում իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտությունների արդյունքները»:
Առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և ընթերցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը.
«Ողջունում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 համլսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի և գիտաժողովի մասնակիցներին: Կարևորելով այս նախաձեռնությունը՝ ուզում եմ նախ ընդգծել Առաջին հիվանդանոցի դերը Հայաստանում բժշկագիտության ավանդույթների ձևավորման և հետագա զարգացման գործում: Առողջապահական համակարգի հիմքում գտնվող այս կառույցի մեկդարյա կենսագրությունը լի է ոլորտի ձեռքբերումներն ամփոփող էջերով»:
![]() |
![]() |
![]() |
ԼՂՆ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանն ընթերցեց ԼՂՀ առողջապահության նախարար Արտյոմ Քուշկյանի ուղերձը.
«Մշտական կատարելագործման քաղաքականությունը որդեգրած 1-դարյա հոբելյարի դերը շատ կարևոր է մեր երկրի առողջապահական համակարգում, որովհետև հենց այստեղ է կրթվում ու դաստիարակվում, բուժման ժամանակակից մեթոդներին հաղորդակից դառնում ապագա բժիշկը»:
Մեզ հետ զրույցում ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը խոսեց օրվա խորհրդի ու կայանալիք գիտաժողովի մասին:
– Պարոն Նարիմանյան, շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Խոսենք այսօրվա առիթի մասին…
– Այսօր մենք նշում ենք Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի 100-ամյակը: Հիվանդանոցի հիմնադրումով մեկնարկեց Հայաստանում կլինիկական կրթությունը, որովհետև բժշկական կրթության հիմքը կլինիկական մտածելակերպն է: 1-ին հիվանդանոցը եղել և մնում է կլինիկական մտածելակերպի դարբնոցն այն պարզ իմաստով, որ այստեղ միշտ աշխատել են մեր առաջատար մասնագետները թե՛ վիրաբուժության, թե՛ մանկաբուժության, թե՛ թերապիայի և այլ բնագավառներում:
![]() |
![]() |
– Իսկ ո՞րն է լինելու 2-օրյա գիտաժողովի առանցքը:
– Մենք ցույց կտանք, թե ինչ մակարդակի վրա է գտնվում մեր կլինիկական գիտությունը, կլինիկական կրթությունը, և ինչպես են կրթությունն ու գիտությունը միասին ապրում և զարգանում մեկ հարկի տակ:
– Ինչքանո՞վ է այս իրադարձությունը դարձել տոն մեր հանրապետության բժիշկների համար:
– Այո, այսօր հիանալի տոն է բոլոիս համար: Ուզում եմ շնորհավորել բոլոր բժիշկներին, որովհետև բոլորս այս կամ այն կերպ անցել ենք 1-ին հիվանդանոցի հյուրընկալ շենքով և այնտեղ ենք ստացել կլինիկական կյանքին վերաբերող մեր առաջին ու անմոռանալի տպավորությունները: Ուզում եմ` միշտ պահպանեն իրենց կապը թե՛ 1-ին հիվանդանոցի, թե՛ համալսարանի հետ, որովհետև 1-ին կլինիկական հիվանդանոցը նաև ԵՊԲՀանբաժան մասն է:
Զրուցեցինք նաև Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանի հետ:
– Պրոֆեսոր Սարուխանյան, մեծ է Ձեր ներդրումը համալսարանական թիվ 1 հիանդանոցի կայացման ու զարգացման ճանապարհին: Այս օրը պետք է որ առանձնահատուկ լինի հատկապես Ձեզ համար…
– Ինձ համար մեծ ուրախություն, տոն է այսօր, քանի որ իմ երիտասարդությունը, իմ կյանքը նվիրել եմ 1-ին համալսարանական հիվանդանոցին: Ես աշխատել և նույնիսկ մեծացել եմ այս կլինիկայում: Մեր բժշկական համակարգի ներկայացուցիչները սովորել ու իրենց առաջին քայլերն են կատարել 1-ին համալսարանական հիվանդանոցում: 1-ին հիվանդանոցը մեզ` բժիշկներիս համար նույնն է, ինչպես Բժշկական համալսարանը` ուսանողության համար:
![]() |
![]() |
![]() |
– 100-ամյակի առիթով, ի՞նչ նորություն է մեզ սպասվում 1-ին համալսարանական կլինիկայում:
– Հիվանդանոցում կառուցվելու է անվանի առաջատար բժիշկների մասին պատմող սրահ, ինչպես օրինակ՝ հոլիվուդյան փառքի ծառուղին: Զարմանալին այն է, որ ամենուր կարելի է հանդիպել արտիստներին նվիրված սրահների, բայց ոչ մի բժշկական սրահ առ այսօր չկա: Տոհմական բժշկական համակարգ կա, որին այսօրվա ուսանողները ծանոթ չեն:
Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Երևանի թիվ 1 համալսարանական կլինիկայի ստեղծման պատմությունից.
«100 տարի առաջ ստեղծվեց 1-ին համալսարանական կլինիկան և դրա հիման վրա ստեղծվեց Հայաստանի Հանրապետության բժշկական նորագույն պատմությունը: Հիվանդանոցը ստեղծվեց ոչ թե բժիշկների կողմից, այլ բարերարների նախաձեռնությամբ, ղեկավարեցին արտասահմանից ժամանած բարձրագույն որակավորմամբ բժիշկները: 1-ին հիվանդանոցում ստեղծվեց նաև բժշկական դպրոց: Այսինքն` 100 տարի առաջ բուժծառայությունն ու կրթությունը սկսեցին գործել մեկ հարկի տակ»:
20.11.2014 Հարություն Մինասյան
20.11.2014
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY02zw8J' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








