Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը»

Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը»

«Lactalis» կաթնամթերք արտադրող ընկերության «Celia» բրենդն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Vitoria Consulting» ընկերությունը: Այս կապակցությամբ «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունը Էլիտ Պլազա հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպել էր «Celia» բրենդի շնորհանդեսը Հայաստանում:

 

«Lactalis» կաթնամթերք արտադրող ընկերության 7 «Celia» բրենդի մասին ավելի մանրամասն մեզ հետ զրույցում ներկայացրեց Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության մենեջեր Միքայել Յոլչյանը:


Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության մենեջեր Միքայել Յոլչյան–   Միքայել, մանրամասնեք, խնդրե՛մ, այսօրվա միջոցառման առիթի ու նպատակի մասին:


–   Կաթնարտադրող ընկերությունների շարքում առաջատար «Լակտալիս» ընկերության հետ համատեղ այսօր ներկայացրեցինք «Սելիա» բրենդը Հայաստանում: Հիմնականում ներկայացվել են կաթնային խառնուրդներ, որոնք արդեն լայն կիրառություն ունեն ամբողջ աշխարհում: Ներկայացվեց նաև եզակի կոկտեյլ՝ կերակրող մայրերի և հղիների համար: Այն կանանց համար նախատեսված բալանսավորված վիտամինային կոմպլեքս է կոկտեյլի տեսքով: Ուշագրավ են նաև բուժիչ, հակափսխումային, բիֆիդո և լակտոբակտերիա պարունակող տարբեր տեսակի կաթնային խառնուրդները: «Սելիա» բրենդն այսուհետև Հայաստանում պաշտոնապես կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգ»-ը: Այս առիթով Հայաստանում է Լակտալիս ընկերության բժշկական գծով տնօրեն Քեթրին Ֆրեզանը, ով միաժամանակ «Սելիա» բրենդի հիմնադիրն է: Բիոտեխնոլոգիական մշակումները նրա անհատական ներդրումն են «Լակտալիս» ընկերությունում:


Լակտալիս ընկերության բժշկական տնօրեն Քեթրին ֆրեզանՄեր մի քանի հարցերին պատասխանեց Լակտալիս ընկերության բժշկական տնօրեն Քեթրին ֆրեզանը:


–   Ողջունում ենք Ձեզ Հայաստանում: Առաջնահերթ խոսենք Ձեր այցի առիթի մասին…


–   Շնորհակալ եմ, այսօր մենք Հայաստանում կերկայացնում ենք ամբողջ աշխարհում հայտնի «Լակտալիս» ընկերության «Սելիա» բրենդը Հայաստանում: Սելիա ապրանքանիշի ներկայացվածությունը Հայաստանում ապահովելու է «Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերությունը, որը համաշխարհային ապրանքանիշերի հետ աշխատանքի բավականաչափ փորձ ունի:

 

Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը» Լակտալիս ընկերության բժշկական տնօրեն Քեթրին ֆրեզան Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը»


–   Ի՞նչ դեր ունի «Սելիա» բրենդը Լակտալիս ընկերության կազմում:


–   «Սելիա»-ն Լակտալիս ընկերության միջազգային բրենդն է, որն ապահովում է մանկական սննդի համար նախատեսվող բոլոր անհրաժեշտ ապրանքները: «Սելիա»-ի կաթնային խառնուրդն ամենամոտն է մայրական կաթին: Լակտալիս ընկերությունը չի քարոզում մայրական կաթի փոխարինումը կաթնային խառնուրդներով, հակառակը` ընկերություն առաջարկում է մայրական կաթի բաղադրությանն ամենամոտ խառնուրդը այն դեպքերի համար, երբ փոքրիկը հրաժարվում է մայրական կաթից կամ այն պարզապես բացակայում է:

 

Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը» Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը» Համաշխարհային «Լակտալիս» ընկերության «Սելիա» մանկական սննդի ճյուղն այսուհետ Հայաստանում կներկայացնի «Վիկտորիա Քոնսալթինգը»

 

Կրծքով կերակրելը ոսկե չափանիշ է երեխաներին կերակրելու գործընթացում: Լակտալիս ընկերությունը կատարում է ոչ կլինիկական հետազոտություններ, պարզելու համար, թե ինչ մեխանիզմով է կրծքի կաթը կարողանում բարձրացնել իմունիտետը, նվազեցնել վարակների հավանականությունը երեխայի օրգանիզմում: Դա օգնում է մեզ ստանալ այնպիսի արտադրանք, որը և՛ օգտակար է, և՛ անվտանգ՝ միաժամանակ: Եթե կարիքը կա անցնելու արհեստական սնուցման, ապա այդ սնունդը պետք է մաքսիմալ մոտ լինի մայրական կաթի բաղադրությանն ու առանձնահատկություններին:

 
Լակտալիս ընկերության Կովկասի ներկայացուցչությունների մարքեթինգային մենեջեր Ալեքսանդր«Սելիա» ապրանքանիշը մեզ ներկայացրեց նաև Լակտալիս ընկերության Կովկասի ներկայացուցչությունների մարքեթինգային մենեջեր Ալեքսանդրը.

 

«Սելիան մանկական սննդի ճյուղ է, որը յուրահատուկ բաղադրության շնորհիվ աշխարհում ամենալայն կիրառվողներից է: Ընկերությունն արտադրում է ո՛չ միայն կաթ և կաթնային խառնուրդներ, այլ նաև բժշկական նյութեր հատուկ դեպքերի համար, երբ, օրինակ, երեխան ունի փորկապություն, ալերգիա և այլն: Կան բարձր տեխնոլոգիաներ, մասնավորապես դա մեր վերափոխած սպիտակուց պրոլակտանն է, պրոտեին պրոմոտերնումը, որոնք ապահովում են մեր արտադրանքի բարձր որակն ու արդյունավետությունը, նաև՝ շուկայում առաջատարի դերը»:

 

«Վիկտորիա Քոնսալթինգ» ընկերություն

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ