Միջոցառումներ
Երևանում կայացավ Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը
Հոկտեմբերի 31-ին Երևանի պետական բժշկական համալսարանում իր աշխատանքն սկսեց Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի առաջին գիտաժողովը: Երկօրյա հանդիպումը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին` ԱՄՆ-ից, Ղազախստանից, Հունգարիայից, Մակեդոնիայից, ինչպես նաև Հայաստանից:
Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ղեկավար, սրտաբան-առիթմոլոգ Լուսինե Մխիթարյանը.
– Առիթմոլոգիան նոր զարգացող գիտություն է սրտաբանության մեջ: Ուստի`շատ կարևոր է հասկանալ` որտե՞ղ ենք հասել և ո՞ւր պետք է գնալ: Գիտաժողովի գլխավոր նպատակը` զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում:
– Եվ որտե՞ղ ենք հասել:
– Այսպես ասեմ, առայժմ ճանապարհի սկզբում ենք: Անելիքները շատ են: Օրինակ` մենք դեռ չունենք ուսուցողական կենտրոն, չկան բժշկական ուղեցույցներ:
– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել գիտաժողովի հյուրերին:
– Մենք փորձել ենք կապ հաստատել ու հրավիրել խոշոր կլինիկաների ղեկավարներին, ոլորտի լավագույն մասնագետներին՝ զրուցելու կարևոր առիթմոլոգիական խնդիրների մասին, որոնք այսօր առկա են Հայաստանում:
– Որո՞նք են այդ խնդիրները:
– Մենք պետք է քննարկենք այն բոլոր ձեռքբերումներն, որոնք կան գիտության մեջ աշխարհում: Հայաստանում կա մեծ պոտենցիալ, որը, ցավոք, դեռ չենք օգտագործում:
![]() |
![]() |
![]() |
– Ինչ՞ շեշտադրում ունի գիտաժողովը:
– Գլխավորը նախասրտերի շողացման, սրտի ռիթմը վարող սարքերի, իմպլանտացիայի ցուցումների, սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտությունների, աբլյացիայի հետ կապված հարցերն են: Ինչո՞ւ չէ, նաև կիզակետում կլինեն կարդիոմիոպաթիաները, հանկարծամահությունը և այլն: Մի խոսքով`այն ամենն, ինչ առիթմոլոգիայում շատ կարևոր դեր ունի:
– Հատուկ հյուրերի ցանկում ո՞վքեր են:
– Ունենք հյուրեր ԱՄՆ-ից, Ղազախստանից, Հունգարիայից, Մակեդոնիայից և այլն: Գիտաժողովին մասնակցում են նաև հայ մասնագետներ:
Զրուցեցինք նաև ԱՄՆ Վաշինգտոնի Սփոքեյն քաղաքի սրտի բնածին արատների կանխարգելման կենտրոնից Երևան ժամանած սրտաբան-էլեկտրոֆիզիոլոգ Հրայր Կարապետյանի հետ.
– Իմ զեկույցը հղի կանանց մասին է, ովքեր ունեն սրտի արատներ: Քննարկվող խնդիրն է, թե ինչ հետազոտություններ պետք է անցնի կինը` հեշտությամբ ազատվելու համար:
– Ինչպե՞ս խուսափել բարդություններից:
– Հղին հստակ պետք է իմանա՝ ինչ հիվանդություն ունի, և բարդություններից խուսափելու համար պետք է համապատասխան հետազոտություններ անցնել:
– Մի քանի օր է, ինչ Հայաստանում եք գտնվում: Ինչպես կգնահատեք համատեղ աշխատանքը:
– Կարող եմ ասել, որ բավականին արդյունավետ աշխատանք տարվեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետների հետ: Ունեցանք մի քանի բարդ վիրահատություններ, արդյունքում հիվանդների մոտ լուծվեցին սրտի ռիթմի խանգարումները:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի որակի կառավարիչ, ուսուցողական ծրագրերի ղեկավար, Հայաստանի սրտի ռիթմի ասոցիացիայի կազմակերպիչ Վահագն Թադևոսյան.
– Ի՞նչ սպասումներ ունեք գիտաժողովից:
– Համախմբել Հայաստանի առիթմոլոգներին, մասնագետներին, ովքեր հետաքրքրված են սրտի ռիթմի խանգարումներով, միասին փորձել զարգացնել առիթմոլոգիան Հայաստանում ու առաջ գնալ` միջազգային չափորոշիչներին համընթաց: Ասոցիացիան նպատակ ունի մշակել բժշկական ուսուցողական ծրագրեր ո՛չ միայն մասնագետների, այլ նաև հիվանդների համար. ի՞նչ է սրտի ռիթմի խանգարումը, ինչպե՞ս պետք վարվել առիթմիաների ժամանակ:
Շատ կարճ ժամանակ է, ինչ ստեղծվել է ասոցիացիան՝ մոտ 6 ամիս, սակայն արդեն ունենք պաշտոնական վեբ կայք, որը գործիք է՝ հանրության հետ կապը պաշտպանելու: Խոսքը www.ahra.am վեբ կայքի մասին է:
– Գիտաժողով կազմակերպելը, հավանաբար, բարդ գործընթաց է…
- Բնականաբար, բայց ունենք հովանավորներ, ովքեր մեզ օգնել են` «Էրեբունի» բժշկական կենտրոնը և մի շարք դեղագործական ընկերություններ:
03.11.2014 Կարդացեք նաև
26.03.2018
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


