Միջոցառումներ
Փոքրիկներին և նրանց ծնողներին անհնագստացնող ֆունկցիոնալ խանգարումների լուծումը. կայացավ «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը
Հոկտեմբերի 23-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում կայացավ «Ալպեն Ֆարմա» ընկերության գիտագործնական կոնֆերանսը` նվիրված վաղ հասակի երեխաների մոտ հիմնական գործառույթային խանգարումների շտկման ժամանակակից եղանակներին:
Կոնֆերանսի մանրամասների մասին զրուցեցինք «Ալպեն Ֆարմա» ընկերության միջազգային բաժնի ղեկավար Ալեքսանդր Ուսովի հետ:
− Ի՞նչ թեմաներ քննարկվեցին այս գիտագործնական կոնֆերանսին:
− Ալպեն Ֆարմա ընկերությունը Հայաստանում ներկայացնում է գերմանական DHU դեղագործական ընկերության բրենդ դեղամիջոցները: Կոնֆերանսը նվիրված էր ընկերության դեղերի նոր շարքին, որն ուղղված է փոքրիկների առողջությանը: Դրանք օգնում են փոքրիկներին ադապտացվել ամենակտրուկ փոփոխություններին: Մանկական այս շարքի մջոցները բացարձակապես անվտանգ են և կարելի է կիրառել երեխայի հենց ծննդյան օրվանից:
− Ներկայացրեք, խնդրե՛մ, «Ալպեն Ֆարմա» ընկերությունը:
− «Ալպեն Ֆարման» տեղեկատվական- դիստրրիբյուտորական ընկերություն է, որի կենտրոնը գտնվում է Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Մենք շուկայում ենք 1997 թվականից: Ալպեն Ֆարման գործում է մոտ 24 երկրներում և առավել տեղայնացված է եվրոպական տարածաշրջանում: Մեր ներկայացրած դեղամիջոցները մեկ ընդհանուր գիծ ունեն. անվտանգ են և արդյունավետ: Ընկերության կարգախոսն է. «Հանուն առողջության»:
![]() |
![]() |
![]() |
− Ո՞ւմ հետ է համագործակցում ընկերությունը և զբաղվո՞ւմ է արդյոք արտադրությամբ:
− Հիմնական գործունեությունը համաշխարհային ընկերությունների արտադրանքի առաջխաղացումն է: Գործընկերներից հարկ եմ համարում առաձնացնել հատկապես գերմանական DHU դեղագործական ընկերությունը, որը ներկայացնում ենք գրեթե բոլոր երկրներում, որտեղ ներկայացուցչություն ունենք: Ընկերության փաթեթում բրենդային դեղամիջոցներ են, ինչպես օրինակ` Ցինաբսինը, Կլիմակտոպլանը, Ինֆլուցիդը: Ունենք նաև սեփական արտադրություն Գերմանիայում, արտադրում ենք ֆիտոմիջոցներ, բրենդային միջոցներ, ինչպես՝ Պրոստամեդը (շագանակագեղձի բորբոքումների դեմ), Գաստրիտոլը (աղեստամոքսային տրակտի խանգարումների դեմ):
Կոնֆերանսին զեկույցով ելույթ ունեցավ Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոնի պրոֆեսոր Քարաման Պագավան, ով մեզ հետ զրույցում ներկայացրեց կոնֆերանսի բնույթն ու իր զեկույցի թեման:
− Պարոն Պագավա, ողջունում եմ Ձեզ Երևանում: Խոսենք կոնֆերանսի բուն թեմայի և, հատկապես, Ձեր զեկույցի մասին:
− Ինձ համար մեծ պատիվ և հաճույք է՝ լինել Երևանում: Առաջին անգամ այստեղ եղել եմ 45 տարի առաջ: Հուսով եմ՝ ավելի հաճախ առիթներ կունենամ այստեղ գտնվելու: Կոնֆերանսին իմ զեկույցը նվիրված է վաղ հասակի երեխաների ֆունկցիոնալ խանգարումների վերացմանը: Մանկահասակ երեխաների մոտ լինում են իրավիճակներ, երբ չկա ձևավորված հիվանդություն և նրան հաջորդող հետևանքներ, սակայն նկատելիորեն վատթարացնում են ինքնազգացողությունը, ինչպես օրինակ, ատամների դժվար ծկթումը, փորիկում գազիկների առկայությունը և այլն: Այո, սրանք ֆունկցիոնալ խնդիրներ են, սակայն զգալիորեն անհանգստացնող են և՛ երեխայի, և՛ ծնողների համար: Առաջնեկի դեպքում ծնողները հիվանդագին են տանում նման գործընթացները, և հենց այս պարագայում ենք պարտավորված զգում մեզ՝ թեթևացնել նրանց հոգսը:
![]() |
![]() |
![]() |
Ամենատարբեր հոգեբանական աջակցությունից զատ, այսօր լայնորեն և արդյունավետորեն կիրառվում են հոմեոպաթիկ միջոցները, որոնք միաժամանակ նաև անվտանգ են: Լինում են դեպքեր, երբ ծնողներն անգիտակցաբար, ոչ ընտրողաբար են վերաբերում դեղերին՝ հաշվի չառնելով մանկական պրակտիկայում նրանց կողմնակի ազդեցությունները: Անկախ գերլարված իրավիճակից, պետք է հիշել, որ երեխաների դեպքում դեղը հարկ է ընտրել նախևառաջ չվնասելու սկզբունքով. եթե ոչ արդյունավետ, ապա գոնե՝ անվտանգ: Հենց այդպիսի դեղամիջոցներ է ներկայացնում «Ալպեն Ֆարման». բարձր արդյունք՝ զերծ կողմնակի ազդեցություններից:
Թե հատկապես ինչ միջոցներ է առաջարկում գերմանական DHU ընկերությունը երեխաների ֆունկցիոնալ խանգարումների շտկման համար, պարզեցինք DHU ընկերության միջազգային բաժնի տնօրեն Գեորգ Շմիդտից:
− Պարոն Շմիդտ, երեխաների մոտ ֆունկցիոնալ խանգարումների շտկման ինչ միջոց է առաջարկում ընկերությունը:
− Այսօր մենք ներկայացրեցինք դեղերի բոլորովին նոր խումբ՝ երեխաների համար: Նրանք յուրօրինակ են և համաշխարհային դեղաշուկայում դեռևս չունեն մրցակիցներ: Բացարձակապես անվտանգ դեղերի այս շարքը կիրառելի է անգամ նորածին երեխաների մոտ առաջացող խնդիրների դեպքում: Օրինակ, Դենտոքինդը կիրառվում է ատամների հայտնվելուն զուգահեռ, ինչը դարձնում է գործընթացը պակաս ցավոտ, և ընդհանրապես, վերացնում ատամների ծկթման հետ կապված բոլոր ախտանիշները: Ուշադրության է արժանի Դորմիքինդը, որն օգնում է երեխաներին՝ ճիշտ ու լավ քնել, հատկապես քնի այնպիսի խանգարումների դեպքում, երբ երեխաները «խառնում են» ցերեկը և գիշերը: Այս խնդրի շուրջ սիրում ենք կատակել. թե սա միջոց է ծնողների համար, միայն թե այն խմում են երեխաները: Իմունոքինդն օգնում է ճիշտ և ամուր ձևավորել երեխայի իմունային համակարգը, Քինդինորմը կիրառվում է հիպերակտիվ երեխաների դեպքում և այլն: DHU-ն աշխարհում ամենախոշոր դեղարտադրող ընկերություններից է, որի դիստրիբյուուտորական աշխատանքներով շատ երկրներում, ինչպես նաև Հայաստանում զբաղվում է «Ալպեն Ֆարմա» ընկերությունը:
«Ալպեն Ֆարմա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց ներկայացուցչության գործառույթները Հայաստանում:
«2012թ. դեկտեմբերին Հայասանում բացվեց «Ալպեն Ֆարմա» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը զբաղվում է հայտնի դեղագործական ընկերությունների ներկայացուցչությամբ և մարքեթինգով: Մեր գործունեության հիմնական ուղղությունները մանկաբուժությունն է, քիթ-կոկորդ-ականջաբանությունը և գինեկոլոգիան: Նպատակ ունենք ընդլայնելու դեղացանկը. ներկայում մի շարք գերմանական արտադրության դեղամիջոցներ գրանցման փուլում են:
Ներկայում մեր աշխատանքային սահմաններն ընդլայնվում են դեպի մարզեր»:
27.10.2014 Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
27.12.2022
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
26.03.2018
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
19.03.2018
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYaYsmRF' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

































