Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Հոկտեմբերի 20-ին 2014թ. տեղի ունեցավ, «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը»

Հոկտեմբերի 20-ին 2014թ. տեղի ունեցավ, «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը»

Ինչպես հայտնի է, հոկտեմբեր ամիսը միջազգայնորեն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և այդ խնդրի մասին տեղեկացված լինելու ամիս: Այդ կապակցությամբ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում էր «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը»:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գիտաժողովը կազմակերպել էր The American Austrian Foundation-ի հետ միասին OMI Visiting Professorship շրջանակներում:

 

Հոկտեմբերի 20-ին 2014թ. տեղի ունեցավ, «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողով»Գիտաժողովի գլխավոր հյուրն էր կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ MD Mahmoud El Tamer-ը` Նյու Յորքի Evelyn H. Lauder Breast Cancer Center Memorial Sloan-Kettering Cancer Center կենտրոնից: Նա ներկայացրեց ԱՄՆ-ի մեր գործընկերների փորձը կրծքագեղձի քաղցկեղի օնկոպլաստիկայի վերաբերյալ, տեղային տարածված կրծքագեղձի քաղցկեղի խնդիրները, բուժման տակտիկան նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո:

 

Գիտաժողովին մասնակից բժիշկները քննարկման էին ներկայացրել կլինիկական առանձին հետաքրքիր դեպքեր: Գիտաժողովին մասնակցել էին ուռուցքաբաններ, վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, գինեկոլոգներ և այլ մասնագետներ: Ստացված նոր տեղեկատվությունը, բազմաթիվ քննարկումները և կառուցողական մտքերի փոխանակումն իրենց կարևոր դերը կունենան Հայաստանում ուռուցքաբանության տվյալ ոլորտի նոր որակի ձևավորման գործում:

Սկզբնաղբյուր. ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ