Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Հայաստանում ստոմատոլոգիայի խնդիրները. կայացավ ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը (տեսագրություն)

Հայաստանում ստոմատոլոգիայի  խնդիրները. կայացավ ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը (տեսագրություն)

Հոկտեմբերի 13-15-ը Երևան-Էքսպո ցուցահանդեսային համալիրում անցկացվեց ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին  Ռուսաստանը, Բելառուսը, Ղազաստանը և այլ երկրներ:

 

Զեկույցներով հանդես եկան 13 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան դեռ 1999 թվականից Ստոմատոլոգների Համաշխարհային ֆեդերացիայի և Եվրոպական Ռեգիոնալ կազմակերպության անդամ է, որտեղ բազմիցս ընտրվել է ղեկավար մարմիններում: Ի դեպ, առաջին անգամ, ստացած վկայականների հիման վրա, մասնակիցներին տրվում է 24 կրեդիտ:


Ռուաստանի դաշնության գլխավոր ստոմատոլոգ, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր Օլեգ ՕլեգովիչՍտոմատոլոգների համագումարի կարևորության մասին զրուցեցինք Ռուաստանի դաշնության գլխավոր ստոմատոլոգ, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր Օլեգ Օլեգովիչի հետ:


–   Ի՞նչ հնարավորություն է տալիս այս կոնֆերանսը մասնակիցներին: 


–   Այս կոնգրեսն արդեն ավանդույթ է դառնում: Բժիշկների համար առանձնակի կարևորություն ունի  ուսման անընդհատությունը: Բժշկագիտությունը և դրա թվում նաև ստոմատոլոգիան, հսկայական քայլերով են առաջ գնում: Պետք է հետևողական լինել այդ հունին և չվրիպել հոսքից: Հետսխորհրդային երկրներում համագործակցության միջոցով փորձի ընդլայնման խնդիր կա, և նման միջոցառումները մասնագետներին հնարավորություն են տալիս զրուցել իրենց հուզող դեպքերի ու խնդիրների մասին, գտնել պատասխաններ, որոնք գրքերում չեն, այլ գործընկերոջ պրակտիկայում:


–   Ծանո՞թ եք հայաստանյան ստոմատոլոգիային:


–   Պետք է անկեղծ լինեմ` ոչ այնքան, չեմ հասցրել ուսումնասիրել, բայց լավ ճանաչում եմ ձեր հայրենակից ստոմատոլոգների, ովքեր աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում: Նրանք առաջատար մասնագետներ են մեր ոլորտում:

 

ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը


–   Ի՞նչ խնդիրներ կան ստոմատոլոգիայում:


–   Ստոմատոլոգիայում բոլոր փոփոխությունները կապված են տեխնոլոգիական նորությունների հետ: Այստեղ նոր խոսք է նանոտեխնոլոգիան, բջային տեխնոլոգիան, որոնք մասնագետներին հետաքրքրող ամենաարդիական թեմաներն են:  Ինձ թվում է առաջիկա 15 տարում, ինչպես ամբողջ բժշկության ոլորտում, այնպես էլ ստոմատոլոգիայում, կլինի կտրուկ հեղաշրջում` կապված յուրօրինակ նոր տեխնոլոգիաների հետ, որոնք էապես փոխելու են մեր կյանքի որակը:

 

ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը


–   Ռուսաստանում գործո՞ւմ է ստոմատոլոգների լիցենզավորումը


–   Ռուաստանում, համեմատած հետխորհրդային այլ երկրների հետ, ավելի կոնսերվատիվ օրենսդրություն է: Մինչև օրս լիցենզավորվում է ոչ թե մասնագետը, այլ կազմակերպությունը: Մենք ներկայացրել ենք  մասնագետների ակրեդիտացիայի մասին օրինագիծը, որը, հուսով ենք, որոշակի դրական  փոխփոխություններ կմտցնի դաշտում:

«Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի» նախագահ Աշոտ ԳևորգյանՄեր հաջորդ զրուցակիցը «Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի» նախագահ Աշոտ Գևորգյանն է:


–   Պարոն Գևորգյան, մանրամասնեք, խնդրե՛մ, կոնգրեսի կառուցվածքի մասին:


–   Սա  ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ համագումարն է: 3 օր շարունակ այս դահլիճում առաջավոր մասնագետների կողմից ներկայացվել են գիտական զեկուցումներ ստոմատոլոգիայում: Ժամանել են 50-ից ավելի հյուրեր, դասախոսներ՝ 14 երկրներից: Կայացավ նաև ԱՊՀ երկրների ստոմատոլոգիական ասոցիացիաների նախագահների նիստը:

 
–   Ի՞նչ խնդիրներ ունի այսօր հայկական ստոմատոլոգիան:


–   Խորհրդային միության փլուզումից հետո, երբ մեր առջև բացվեցին արտերկրում ուսման դռները, ստոմատլոգիական ծառայության որակը Հայաստանում կտրուկ փոխվեց,   և այսօր այն մրցունակ է արտասահմանյան ստոմատոլոգիական ծառայութունների հետ:  Իհարկե,  ունենք և՛ մասնագիտական, և՛ կազմակերպչական, և՛ օրենսդրական խնդիրներ: Խնդիրներից մեկը ստոմատոլոգիան առղջապահության ոլորտում 9-րդ կարգի ճյուղ համարելն է, ինչի պատճառով շատ հաճախ այն  բավականաչափ ուշադրության չի արժանանում:  Խնդիրներից ամենակարևորը բժշկի լիցենզավորումն է: Հարկավոր է վերականգնել ստոմատոլոգների լիցենզավորումն ըստ կարգի` առաջին , երկրորդ, և այլն... Որպեսզի նորավարտը նույն նժարին չհայտնվի, ինչ 30 տարվա փորձ ունեցող ստոմատոլոգը: Ստոմատոլոգների թվով մենք եվրոպայում առաջին տեղն ենք զբաղեցնում: Մասնագետների գերհագեցվածություն ունենք, ովքեր, ի դեպ, ուզում են իրենց սեփական կլինիկան ունենալ: Այստեղ առաջանում է մասնագետին ընտրելու ռիսկը, որը կարելի է որոշ չափով կառավարել համապատասխան լիցենզիաների առկայության դեպքում:

 

ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ կոնգրեսը

 

 

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ