Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

50-ից բարձր յուրաքանչյուր 3-րդ կին տառապում է օստեոպորոզով. կայացավ Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը

50-ից բարձր յուրաքանչյուր 3-րդ կին տառապում է օստեոպորոզով. կայացավ Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 20-ը` օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային օրն է, որին ընդառաջ, Օստեոպորոզի հայակական ասոցիացիայի նախաձեռնությամբ, մեկնարկեց Օստեոպորոզի 8-րդ ամենամյա գիտաժողովը:

 

Գիտաժողովի շրջանակներում անդրադարձ կատարվեց օստեոպորոզին վերաբերող արդիական թեմաներին: Ներկայացվեցին հիվանդության բուժման կլինիկական և գիտական ձեռքբերումները, նորագույն միջազգային փորձը: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան առաջատար մասնագետներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտերկրից:

 

Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն ԲելեզիկյանՄիջոցառմանն իր թիմակիցների հետ մասնակցեց Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյանը:


Պրոֆեսոր Բելեզիկյան, ուրախ ենք, որ կրկին Հայաստանում եք: Ավանդույթ դարձած այս գիտաժողովը մեզ միշտ հիշեցնում է Ձեր այցի մասին: Ինչքանո՞վ է մեր օրերում կարևորվում օստեոպորոզի խնդիրը:


Շատ շնորհակալ եմ բոլոր գործընկերներից, ովքեր ներդրում են ունեցել այս միջոցառման կազմակերպման գործում և հրավիրել նաև ինձ: Սա արդեն 8-րդ գիտաժողովն է, որն, իսկապես, հպարտանալու առիթ է տալիս: Երբ առաջին անգամ եկա, շատ քիչ մարդ էր կարևորում օստեոպորոզի խնդիրը և շատ քիչ մարդ էր խորամուտ, թե ինչպես է պետք ախտորոշել ու բուժել: Օստեոպորոզը ահագնացող խնդիր է ո՛չ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և հատկապես կանանց համար: Այստեղ ներկա բժիշկների համար դասախոսություն են կարդում նշանավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից և Հայաստանից, սա արդեն խոսում է գիտաժողովի լուրջ ներդրման մասին, որն անպայման պետք է նպաստի ոլորտի զարգացման գործին: Շատ ուրախ եմ, որ տարիների ընթացքում հնարավոր դարձավ հենց տեղում պատրաստել մասնագետներ, ովքեր իրենց հերթին կարողանում են դասախոսություններ կարդալ տեղի բժիշկների համար:


Օստեոպորոզի դեմ պայքարի ի՞նչ ծրագիր և ի՞նչ հաջողություններ ունենք:


Գոյություն ունի Օստեոպորոզի դեմ պայքարի միջազգային հիմնադրամ, որն իր ճյուղն է բացել Հայաստանում. սա արդեն մեծ հաջողություն է: 7 տարի առաջ, երբ առաջին անգամ էի Հայաստանում, ընդամենը մեկ դենսիտոմետր կար (սարք՝ նախատեսված ոսկրի խտության և օստեոպորոզի աստիճանի չափման համար), այսօր Հայաստանում դրանց թիվը 7-8 է: Ներկայում մասնագետների փոխանակման ծրագիրը չի գործում, և հայ մասնագետների վերապատրաստումները կայանում են այսպիսի գիտաժողովների միջոցով: 

 

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյան Նյու-Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ջոն Բելեզիկյան Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը


Օստեոպորոզի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ ունի հասարակությունը:

Օստեոպորոզի դեմ կարելի է պայքարել կենսակերպում որոշակի փոփոխություններ կատարելով: Ոսկրերի ամրության վրա բացասաբար են ազդում վնասակար սովորությունները, ինչպես, օրինակ, ծխելը, խմելը: Այս ամենի հետ մեկտեղ, մենք նաև ֆիզիկապես պասիվ ապրելակերպ ենք վարում, ինչը շատ վտանգավոր է: Առնվազն, ինչ մենք կարող ենք անել` չծխել, չխմել և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելն է:


Օստեոպորոզի հայակական ասոցիացիայի նախագահ Վարտա ԲաբալյանՄեր հաջորդ զրուցակիցը Օստեոպորոզի հայակական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանն է:


Նախ համառոտ ներկայացրեք, խնդրե՛մ, Օստեոպարոզի հայկական ասոցիացիան:


Օստեոպորոզի հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2007թ. և նպատակն է Հայաստանում առավել խորքային ուսումնասիրել օստեոպորոզը, գործընկերների հետ համագործակցության շնորհիվ նպաստել հիվանդների և բժիշկների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, վաղ հայտնաբերմանն ու ախտորոշմանը, ինչպես նաև բարելավել ոլորտում մատուցվող բժշկական օգնության որակը, անցկացնել լայնածավալ սկրինինգային ծրագրեր:


Ի՞նչ է օստեոպորոզը, ի՞նչ վիճակագրություն ունենք:


Օստեոպորոզը ոսկրերի մետաբոլիկ հիվանդություն է, որն արտահայտվում է ոսկրի փխրունությամբ և կոտրվածքներով: Հիվանդությամբ ավելի հաճախ տառապում են կանայք: 50-ն անց յուրաքանչյուր 3-րդ կին և 65-անց յուաքանչյուր 3-րդ տղամարդն ունի օստեոպարոզ:

 

Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը Օստեոպորոզի հայակական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյան


Որո՞նք են ասոցիացիայի գերխնդիրներն ու առաջիկա անելիքները:


Մեր նպատակը օստեոպորոզի կենտրոնի ստեղծումն է, օստեոպորոզի հետազոտությունը պետպատվերի շրջանակներում մտցնելը: Առաջնային խնդիր է նաև հիվանդների սկրինինգը, որպեսզի հիվանդության վիճակագրություն ունենանք: Մենք թողարկում ենք տեղեկատվական բրոշյուրներ, որտեղ որոնց օգննությամբ ներկայացնում ենք նաև կալցիումով հարուստ մթերքների ցանկը: Քաղաքապետարանի հետ համագործակցելով՝ այժմ փորձում ենք ստեղծել դպրոցում վաճառվող ուտեստների նորմատիվներ, քանիոր օսթեոպորոզը կանխարգելեու գործում մեծ է սննդի դերը, ինչը պետք է վերահսկվի կյանքի առաջին իսկ օրերից: Կալցիումի պակասը սննդի մեջ կարող է բերել հիվանդության կտրուկ զարգացման:

 

Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը


Ի՞նչ միջոցառում իրականացվեց օստեոպարոզի դեմ պայքարի միջազգային օրը:


Քանի որ հոկտեմբերի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես օստեոպորոզի դեմ պայքարի օր, մենք նախապես միջոցառումների ցանկ ենք կազմել, ըստ որի մի շարք բուժհաստատություններում հետազոտությունը կլինի անվճար, հանրային վայրերում կբաժանվեն տեղեկատվական բրոշյուրներ հիվանդության և դրա կանխարգելման ուղիների մասին:


Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության ղեկավար Բագրատ ԼալայանՄեր հաջորդ զրուցակիցը Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության ղեկավար Բագրատ Լալայանն է:


Ինչպե՞ս է դրսևորվում ձեր մասնակցությունը օստեոպարոզի 8-րդ միջազգային գիտաժողովին:


Գիտաժողովին մասնակցում են մեր երկու ընկերությունները` Վիկտորիա Քոնսալթինգը և Ինովաֆարմը: Օսթեոպորոզի խնդիրը համակցված է և ուստի որոշեցինք ներկայացնել մեր բոլոր դեղամիջոցները, բոլոր հնարավորությունները, որոնք կօգնեն բժիշկներին ճիշտ վարելու և բուժելու այդ հիվանդությունը:


Ի՞նչ եք առաջարկում այս ոլորտի համար:


Մեծ ուրախությամբ առաջին անգամ Հայաստանում ներկայացնում ենք հունական Ֆարմատեն ընկերության «Սեդրոպոր» դեղամիջոցը, որի ակտիվ նյութը իբանդրոնաթթուն է` 150 մգ: Սա համարվում է 3-րդ սերնդի հակաօսթեոպորոզային դեղամիջոց, որն ամբողջ աշխարհում համարվում է օստեոպորոզի բուժման մեջ ոսկե չափանիշ: Մինչև Սեդրոպորը Հայաստանում կային այլ հակաօստեոպորոտիկ միջոցներ, այս պարագայում առավելությունը մատչելիությունն է: Մենք բոլորս էլ գիտենք, որ օստեոպորոզը սոցիալական հիվանդություն է, իսկ 50 և ավելի տարիքի կնոջ համար՝ մեր երկրի սոցիալտնտեսական պայմաններում, 20 և ավելի հազար դրամ ամսական հատկացնել բուժմանը՝ խնդիր է: Հիվանդները պետք է ստանան նաև կալցիում պարունակող դեղամիջոցներ: Փաստորեն, բուժման ֆինանսական հատվածը կարող է հասնել մինչև 30-40 հազար դրամ: Որքան էլ մենք տարբեր գիտաժողովներ, վերապատրաստումներ կազմակերպենք բժիշկների համար, միևնույն է, եթե դեղորայքը մատչելի չլինի, մենք հաջողության չենք հասնի: Վիկտորիա Քընսալթինգ և Ինովաֆարմ ընկերությունները փորձում են լուծել այդ խնդիրը: Սեդրոպորի գինը շուկայում այսօր մոտ 6,5 հազար դրամ է, ինչը հնարավորություն է տալիս պացիենտներին բուժվել ո՛չ միայն Երևանում, այլև՝ մարզերում: Մասսայականորեն օստեոպորոզը բուժելու համար մենք պետք է արդյունավետ, մատչելի և ժամանակակից դեղամիջոցներ ունենանք շուկայում:

 

Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը  Օստեոպորոզի 8-րդ միջազգային գիտաժողովը


Բացատրեք, խնդրե՛մ, ո՞ր ընկերությունն ի՞նչ գործառույթ է կատարում:


Դեղամիջոցն արտադրում է հունական Ֆարմատեն ընկերությունը, իսկ Ինովաֆարմը այն Հայաստան ներմուծելու բացառիկ իրավունք ունի, Վիկտորիա Քոնսալթինգն, իր հերթին, ապահովում է գիտական տեղեկատվությունը, մասնակցությունը գիտական ծրագրերին: Բացի դիսպոնսոնատներից, հակաօսթեոպորոտիկ միոցներից, անհրաժեշտություն կա նաև կալցիումի դեղամիջոցի: Այսօր մենք ներկայացնում ենք ամերիկյան Քորալ համակցված դեղամիջոցը, որը ո՛չ միայն ապահովում է կալցիումի և D3-ի անհրաժեշտ քանակները, այլ նաև պարունակում է 72 միկրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են կալցիումի արդյունավետ ներծծման համար: 2-րդ առավելությունը՝ առաջին օրգանական մաքուր կալցիում պարունակող միջոցն է Հայաստանում, որը ստանում են Կարիբյան ծովի մարջաններից: Այն չի պարունակում ստաբիլիզատորներ, արոմատիզատորներ, որոնք կարող են ալերգիաներ առաջացնել և կոմնակի ազդեցություններ ունենալ: Մեր կարգախոսն այստեղ մեկն է. արդյունավետ, ժամանակակից և մատչելի:

 Վիկտորիա Քոնսալթինգ ընկերության աշխատակազմը

 

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ