Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և նրա վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը

Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը

«Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի հերթական տեսակոնֆերանսը այս անգամ նվիրված էր «Օստեոպորոզի վաղ ախտորոշման ժամանակակից մեթոդներին»:

Հայաստանի գիտաբժշկական գրադարանում հավաքված կոնֆերանսի տասնյակ մասնակիցներին (էնդոկրինոլոգներ, վնասվածքաբաններ, գինեկոլոգներ) Գևորգ Յաղջյանը ներկայացրեց Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Մետաբոլիկ ոսկրային հիվանդությունների ծառայության ղեկավար, էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր` Ջոն Բելեզիկյանին, ով հետևողական և հաստատուն քայլերով նախաձեռնել է «Օստեոպորոզի վաղ ախտորոշման» ծրագիրի ներդրումը Հայաստանում: 


Կոնֆերանսին մասնակցում էր նաև Նյու-Յորքի St. Joseph բժշկական կենտրոնի Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնի վարիչ՝ պրոֆեսոր Սամվել Բադալյանը: Երևանյան լսարանին POLICOM-ի շնորհիվ միացան նաև տասնյակ բժիշկներ Ստեփանակերտից:

 

Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը


Մինչ դասախոսության սկսելը, Ջոն Պ. Բելիզիկյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի բժիշկների մասնակցությունը, քանի որ արդեն Ստեփանակերտն էլ է համալրվել օստեոպորոզի վաղ ախտորոշման ոսկրային դենսիտոմետրով:

Ջոն Պ. Բելիզիկյանը նշեց, որ օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և այսօր ակտուալ է նրա վաղ ախտորոշումը, քանի որ այն կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը: Համաձայն Ջոն Բելիզիկյանի մեջ բերված վիճակագրության 1990-ին՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է 1,6 մլն ազդոսկրի վզիկի կոտրվածք, իսկ 2050-ին՝ ըստ կանխատեսումների այդ թիվը կհասնի 6, 2 մլն-ի: «Եթե 20 տարի առաջ օստեոպորոզը ախտորոշվում էր վիզուալ ախտանիշներով, ապա այսօր ոսկրադենսիտոմետրիային հետազոտությունները թույլ են տալիս չափումներ կատարելով՝ որոշել ոսկրի խտությունը, կմախքի տարբեր հատվածներում ոսկրի զանգվածի աննշան կորստի աստիճանը և կանխատեսել կոտրվածքների ենթարկվելու ռիսկը: Ոսկրային դենսիտոմետրերի հիշողության մեջ պահվում են ծրագրավորված տվյալներ` կմախքի տարբեր հատվածների ոսկրային հյուսվածքների խտության նորմատիվային ցուցանիշները` կապված սեռի և տարիքի հետ, որոնք հաշվարկվել են` հիմնվելով պոպուլացիոն մեծածավալ հետազոտությունների տվյալների հիման վրա»: 

 

Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը Օստեոպորոզը համաշխարհային խնդիր է և  նրա  վաղ ախտորոշումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը և   ոսկրերի կոտրվածքների կանխարգելմանը


Ջոն Բելիզիկյանի համոզմամբ այսօր Հայաստանում ևս հասունացել է «Ոսկրային դենսիտոմետրերի կիրառման և ցուցանիշների վերծանման ուղեցույցի» ստեղծման անհրաժեշտությունը: 


Արդեն իսկ վաղուց կոնֆերանսի համար սահմանված ժամանակը սպառվել էր, բայց մասնակիցների հարցադրումները և բուռն քննարկումները չէին դադարում…


Քանի որ, շատ գործնական հարցադրումներ մնացին բաց, պրոֆեսոր Սամվել Բադալյանը խոստացավ, որ եկող շաբաթ կմեկնի Ստեփանակերտ և տեղում կիրականացնի գործնական խորհրդատվություն:

 

Հայաստանի գիտաբժշկական գրադարանի այգում  հյուրերը  վայելում են Երևանյան տաք աշնանային արևը  և ծրագրում հետագա անելիքները…

Հայաստանի գիտաբժշկական գրադարանի այգում հյուրերը վայելում են Երևանյան տաք աշնանային արևը և ծրագրում հետագա անելիքները…

Սկզբնաղբյուր. Հայաստանի գիտաբժշկական գրադարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ