Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին

Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին

Ինչպես տեղեկցարել էինք, 2015թ. հուլիսի 2-4-ը Հայաստանում կկայանա հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարը: Վաղուց արդեն մեկնարկել են կազմակերպչական աշխատանքները՝ միտված համագումարի նպատակն ավելի մոտ դարձնելու բժիշկներին: Մեդ-Պրակտիկ թիմը պարբերաբար անդրադառնում է հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին նորություններին և ներկայացնում ընթացող աշխատանքների արդյունքները: 


Հերթական հանդիպումն ավելի ծավալուն բնույթ կրեց, որին մասնակցելու էին եկել բժշկական ոլորտում գործող գրեթե բոլոր մասնագիտական ուղղվածությունների ասոցիացիաները ներկայացնող կազմակերպիչները, բուժկենտրոնների տնօրենները, ԵՊԲՀ գործող ամբիոնների ղեկավարները:


Հայաստանի 4-րդ միջազգային բժիշկական համագումարի գիտական խորհրդի համանախագահ Սերգեյ ՍարգսյանԳիտական խորհրդի նիստում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի 4-րդ միջազգային բժիշկական համագումարի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ով հակիրճ ներկայացրեց սպասվող համագումարի հիմնական նպատակների, կազմակերպչական գործընթացների և նիստում ներկաների՝ տարվող աշխատանքներում ակտիվ ներգրավվման ու մասնակցության կարևորության մասին: Այնուհետև, նիստը վարելու համար պարոն Բաբլոյանը բեմ հրավիրեց համագումարի կոմիտեի գիտական խորհրդի նախագահ, Հայկական բժշկական ակադեմիայի նախագահ Լևոն Մկրտչյանին և համագումարի խմբագրական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Յուրի Թունյանին:


Նիստի ընթացքում համագումարի գիտական խորհրդի համանախագահ Սերգեյ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ամփոփագրերի (աբստրակտների) հանդեպ պահանջները, տեղեկացրեց դրանց առ-ցանց ուղարկելու հնարավոր տարբերակի մասին: Ելույթի վերջում պատասխանեց ներկաների հարցերին, որի ընթացքում անդրադարձավ համագումարի կրեդիտավորմանը, նշելով դրա կարևորության և, այս պարագայում, արտասահմանից կրեդիտ ստանալու հնարավոր տարբերակի մասին:


Հայաստանի 4-րդ միջազգային բժիշկական համագումարի խմբագրական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Յուրի ԹունյանինՊրոֆեսոր Յուրի Թունյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց համագումարի գիտական խորհրդի աշխատանքները. «Համագումարի գիտական խորհուրդը կազմակերպելու է պլենար նիստեր, որտեղ քննարկվելու են հայ բժիշկներին հուզող համապատասխան ժամանակակից թեմաներն ու խնդիրները: Դրան զուգահեռ լինելու են մի շարք սեկցիոն նիստեր: Այդ նիստերը նեղ մասնագիտական ուղղվածություն կունենան, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանելու պատրաստ մեր հայրենակից բժիշկները կկիսվեն իրենց աշխատանքային փորձով, հաջողություններով: Գիտական խորհուրդը կտպագրի համագումարին առնչվող համապատասխան նյութեր, որոնք կխմբագրվեն մասնագետների կողմից և կլիցենզիավորվեն: Կստեղծենք նաև մասնակիցների համար նախատեսվող նյութերի ժողովածու»:


Ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի կազմակերպիչ Գևորգ ՅաղջյանԱզգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավար, 4-րդ միջազգային կոնֆերանսի փոխնախագահ Գևորգ Յաղջյանը ներկայացրեց հետաքրքիր մանրամասներ` կապված համագումարի կազմակերպման հետ: 

 
–   Բացի գիտական մտքի փոխանցումից, կապերի հաստատումից, փորձում ենք նաև ավելի ռացիոնալ օգտագործել անվանի բժիշկների Հայաստանում գտնվելու հանգամանքը:  Մասնավորապես, ենթադրվում է, որ այն մասնագետները, ովքեր իրենց երկրներում առաջավոր դիրք են զբաղեցնում բժշկության այս կամ այն ոլորտում, Հայաստանում՝ տեղի աշխատանքային խմբերի կամ ասոցիացիաների օժանդակությամբ, համագումարի նախօրեին կազմակերպեն սատելիտային սիմպոզիումներ:


–   Խնդրե՛մ, ավելի մանրամասն…


–   Հայ բժիշկների միջազգային համագումարը հնարավորություն է տալիս ասոցիացիաներին նախապես կապ հաստատել Հայաստան ժամանող առաջավոր մասնագետների հետ: Մեր աշխատանքային կազմկոմիտեն նախապես տեղյակ կպահի բոլոր գրանցված ասոցիացիաներին կամ աշխատանքային խմբերին իրենց ուղղությանն առնչվող մասնագետի ժամանելու մասին: Ասոցիացիան ինքը կարող է ընտրել իրեն անհրաժեշտ թեման՝ առաջարկելու և իրականացնելու սիմպոզիում: Ժամանող պրոֆեսորներից յուրաքանչյուրը կարող է բազմաթիվ թեմաներով զեկույցներ կարդալ, սակայն այստեղ կարևոր է մեր երկրին ու մեր առանձնահատկություններին բնորոշ թեմայի ընտրությունը, որը պետք է ապահովի ասոցիացիան: Հարկ է նաև կազմակերպել ունկընդրողների մասնագիտացված խմբերի հավաքագրումը:  Սատելիտային սիմպոզիումները, ի տարբերություն համագումարի, կլինեն անվճար, սակայն՝ ավելի ուսուցողական: Բանը նրանում է, որ համագումարում զեկույցներին տրվող 10 րոպեների ընթացքում դժվար կլինի  ապահովել նաև ուսուցողական գործառույթը, ուստի կփորձենք լրացնել այն սատելիտային սիմպոզիումների կազմակերպմամբ:

 

Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին Հայաստանի 4-րդ միջազգային բժիշկական համագումարի կոմիտեի գիտական խորհրդի նախագահ, Հայկական բժշկական ակադեմիայի նախագահ Լևոն Մկրտչյան


–   Սատելիտային սիմպոզիումների կազմակերպման ի՞նչ փորձ ունենք և ի՞նչ արդյունքներ ենք գրանցել:


–   2010 թ. կայացած համագումարին մենք կազմակերպել ենք 10 սատելիտային սիմպոզիում, որտեղ հնչել են 10-16 զեկույցներ: 2007թ.  համագումարին ամենախոշոր սիմպոզիումը կազմակերպեցին  նյարդաբանները, որի ընթացքում, բացի հետաքրքիր զեկույցներից, առաջին անգամ բարձրաձայնվեց Հայաստանում ինսուլտի մասնագիտացված կենտրոնի ստեղծման մասին: Համագումարի շրջանակում արդեն մեծ աշխատանքային խմբի հիմքը դրվեց, իսկ 2013թ. սեպտեմբերին կայացած կոնգրեսին գրանցեցինք այդ ոլորտում լուրջ ներդրումները: Արդյունքում, այսօր Հայաստանում կա 2 ինսուլտի կենտրոն: Փաստորեն նրանք ստեղծվեցին կոնգրեսի շրջանակում համագործակցության շնորհիվ:

 

Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին


–   Հայ բժիշկների միջազգային համագումարի նպատակի մասին խոսենք` հաշվի առնելով, որ ուսուցողական գործառույթն այստեղ առաջնային չէ:


–   Այս համահայկական համագումարը մեծ գիտական միտք չի պարունակում, այն ենթադրում է մեր բժիշկների և արտասահմանից ժամանած մասնագետների համագործակցությունը՝ մտքերի փոխանակում ու համատեղ ծրագրերի ստեղծում: Համագումարի վերջին օրը նվիրված կլինի Հայաստան-Սփյուռք համագործակցությանը: Համագործակցության իրենց օրինակները կներկայացնեն կազմակերպություններ, բժիշկներ, իսկ սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները կներկայանան իրենց առաջարկներով` Հայաստանում առողջապահական ոլորտի բարելավման հետ կապված: Մենք փորձում ենք մտքերի փոխանակման, համագործակցության հարմարավետ դաշտ ստեղծել:

 

vՆոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին

 
ԵՊԲՀ «այլընտրանքային բժշկության»  ամբիոնի վարիչ,  բ.գ.թ, դոցենտ Մկրտիչ Ավագյանը, ով  Հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի  կազմկոմիտեում ընդգրկված է որպես Ռուսաստանում հայ բժիշկների միության ներկայացուցիչ, մեզ հետ զրույցում ներկայացրեց հոկտեմբերի 15-ին Ռուսաստանում կայանալիք հայ բժիշկների կոնֆերանսի մասին. «Սա առաջին  համառուսական կոնֆերանսն է, որին մասնակցելու են Ռուսաստանում աշխատող հայ մասնագետները: Ռուսաստանում հսկայական կադրային պոտենցիալ ունենք. գիտական կոչում ունեցող մոտավորապես 1500 մասնագետներ, ակադեմիկոսներ, վաստակավոր բժիշկներ, տարբեր ուսումնական  հաստատություններում 50-ին մոտ ամբիոնների ղեկավարներ, բժշկական ակադեմիաների ղեկավարներ և այլն: Մեր առաջնային խնդիրը ղեկավար պաշտոններ զբաղեցնող, գիտական բարձր կոչումներ ունեցող մասնագետների հետ մի շարք ծրագրերի քննարկումն է, նրանց հետ կապի հաստատումն ու շարունակական համագործակցությունը: Կոնֆերանսին կներկայացվեն նաև Հայ բժիշկների 4-րդ միջազգային համագումարի շուրջ տարվող աշխատանքները»: 

 

Նոր մանրամասներ 2015թ. կայանալիք հայ բժիշկների միջազգային 4-րդ համագումարի մասին

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ